Рубрика: Մայրենի-6-րդ

Աշունը մեր բակում

Աշունը իմ բակում այնքան գունագեղ է, կախարդական գույներով։ Անցյալ տարի ամռանը մեր բակը վերանորոգեցին, հանեցին ավտոտնակներն ու դրանց տեղում շատ սիրուն նստարաններ, եղևնիներ ու ծաղիկներ տեղադրեցին։ Հիմա կարծես ֆիլմերում նկարված բակերից լինի, որը քամու մեղմ օրորից լցվում է բարձր ծառերից թափված տերևներով։ Ես ընկերներիս հետ տերևաթափի ժամանակ իջնում եմ դուրս և քայլում ու վազվզում խշխշան տերևների մեջ։

Ես սիրում եմ մեր բակը տարվա բոլոր եղանակներին։ Աշնանային բակը իր ոսկեզօծ ծառերով երեխաների ուրախ ձայներով միշտ կմնա իմ հիշողության մեջ։ Աշունը գունավոր տոն է։ Մարդիկ մի քիչ տխրում են աշնանը, իսկ ես հիանում եմ աշնան հեքիաթով։ Թույլ զեփյուր, հանգիստ միջավայր, տերևների խաղ, կախարդական գույներ ու կապույտ կապույտ, շատ կապույտ երկինք։ Դա այնքան հավես է։

Մայրիկս ասում է, երենի աշնան այս տաք օրերը մի քիչ էլ երկարեն։ Ես էլ եմ այդպես մտածում , սակայն նաև շտապում եմ, որ նոյեմբերի 17-ը շուտ գա ու իմ ծնունդը լինի և աշնան տոնը շարունակվի միշտ։

Աշունը հեքիաթի է նման մեր բակում, կախարդական գույներ, տերևների խաղ, կապույտ երկինք, երեխաների ուրա՝խ ձայներ, մի խոսքով՝ ոսկեզօծ տրամադրություն է Սողոմոն Տարոնցի 30 շենքի մեր բակում :

Рубрика: Մայրենի-6-րդ

Հարցեր և առաջադրանքներ:
Ինչի՞ մասին է հեքիաթը:

Հեքիաթը թագավորի մասին է, որը ուզում էր, որ իր որդիները գտնեն աշխարհի ամենա պիտանի բանը։ Նա որոշել էր, որ իր թագավորությունն ու հարստությունը ժառանգություն կթողնի այն որդուն, որը ավելի իմաստուն կլինի և կկարողանա երկիրը ապահով պահել։

Նա իր մոտ է կանչում իր երեք որդիներին և ցույց է տալիս մի դատարկ սենյակ։ Թագավորը որդիներին առաջարկում է սենյակը լցնել ամենա պիտանի բանով։ Մեծ որդին ասում է, որ ինքը այն կլցնի հացով, որ հացն է ամենապիտանի բանը աշխարհում։ Միջնեկ որդին ասում է որ հողն է ամենապիտան բանը, քանի որ ամեն ինչ, անգամ հացը հողից է ծնվում։ Փոքր որդին ասում է, որ լույսն է ամենապիտանի բանը և ինքը սենյակը լույսով կլցնի ։ Արքան մտածեց և ասաց կրդտսեր որդին դու ես նոր արքան՝ երկրի։

Ըստ քեզ` ո՞րն է ամենապիտանի բանը:

Ըստ ինձ ամենա պիտանի բանը դա ջուրն է։


Համաձայն ե՞ս, որ լույսն է ամենապիտանի բանը: Պատասխանդ հիմնավորիր:

Ես համաձայն եմ, որ լույսն ու ջուրն են ամենապիտանի բաները, որովհետև առանց լույսի հողը չի սնվի և մարդիկ էլ առանց ջրի չեն ապրի։ մարդիկ և կենդանիները բույսերը կոչնչանան առանց ջիր և լույսի։


Ընդգծված բառերին մեկական հոմանիշ գրիր:

հրաշագեղ- հիասքանչ
արդարամիտ-անաչառ
խելացի-գիտուն
կամեցավ-ուզեց
դժվարին-տանջալի
պաշարել-շրջափակել
վեհ-բարձր
ահագին-լիքը
շինել-սարքել
փափագ-ցանկություն
բախտավոր-հաջողակ
ուղի-ճանապարհ

Рубрика: Պատմություն

Լեմուրիա

Գիտնականները կարծում են, որ Լեյմուրիան գտնվել է Հնդկական օվկիանոսի տարածքում։ Գիտնական,հնագետ  Ֆիլիպ Սկլեյտերը իր1864 թվականին գրված իր աշխատության մեջ անդրադարձել է Լեմուրյային,Անտակտիդային, Պացիֆիդային և Հիպերբորեային և մատնանշել որ այս չորս կոնտինյենտերում  միաժամանակ ձեևաորվել են  քաղաքարթություներ որոնց մասին աշխարհը չեր լսել

 Լեմուրիայի և այլ խորտակված մայրցամաքների մասին վարկածները ապացուցում էին, որ աշխարհի տարբեր մասերում կենդանի օրգանիզմները նման են եղել միմյանց և Երկիր մոլորակի  հնագույն անցյալի բոլոր հողերը միավորված էին մեկ գերմայրցամաքի՝ Պանգեայի մեջ։

Կենսաբան Էռնստ Հեկելը1870թվականինի իր աշխատության մեջ կարծիք է հայտնել, որ Լեմուրիան կարող է լինել մարդկության նախնիների տունը։ Հելենա Բլավացկին 19-րդ դարի վերջին Լեմուրիայի մասին գրեց, որ այն առեղծվածային մայրցամաք է եղել , որտեղ ապրել են մարդու նախնիները՝ Լեմուրները ։

Լեմուրների մասին մինչև այսօր էլ բազմաթիվ միֆեր կան, սակայն գիտնականները մինչև վերջ չեն բացահայտել, թե արդյոք իսկապես եղել է Լեմուրա մայրցամաքը և նրա արտասովոր հատկանիշներով օժտվ ած բնակիչները։

Լեմուրիա — առասպելներ և իրականություն

Լեմուրիան Ատլանդիսի ազգականն է։ Անհայտ ծագման կամ գոյությունը չապացուցված  հնագույն երկիր, մայրցամաք է, որն անհետացել է քարտեզից բնական աղետների հետևանքով։ Այս առեղծվածային երկրի նկատմամբ հետաքրքրությունը սկսել է դրսևորվել 19-րդ դարի երկրորդ կեսից։

Միևնույն ժամանակ լուրեր էին պտտվում, որ Կալիֆոռնիայում Շաստա լեռան վրա տարօրինակ մարդանման արարածներ են ապրել, որոնք, ըստ տեղի բնակիչների պատմածների, կարող են փոխել բնության ցանկացած օրենք և ներթափանցել սովորական մարդու համար անհասանելի այլ հարթություններ: Եվ թվում է, թե բնակիչները ուշադրություն են դարձրել նրանց վրա, քանի որ ժամանակ առ ժամանակ նրանք ոչ մի տեղից հայտնվում էին մոտակա քաղաքներում և գնում էին դրանցում եղած ողջ մթերքը՝ փոխարենը ոսկու մեծ ձուլակտորներ առաջարկելով։ Հարցին, թե ովքեր են նրանք այդքան տարօրինակ գնորդներ, նրանք պատասխանել են, որ նրանք հնագույն լեմուրյան ռասայի վերջին ողջ մնացած ներկայացուցիչներն են, և նրանց մայրցամաքը մահացել է ջրի տակ։ Մարդկանց, իհարկե, շատ էին վախեցնում իրենց պարանորմալ հնարավորությունները, օրինակ՝ օդում լուծվելու ունակությունը։ Ու թեև նրանք ոչ ոքի չեն վնասել, սակայն բնակիչները զգուշանում էին դրանցից։ Անգամ մի ականատես կար, ով պնդում էր, որ մի անգամ հեռադիտակով տեսել է լեռը ծածկող անտառի եզրին՝ մոխրագույն մարմարից պատրաստված տաճար։ Բայց երբ լեռան վրա սկսվեց հետազոտական ​​բումը, արարածներն այլևս չհայտնվեցին և ամբողջովին անհետացան բնակիչների կյանքից: