Рубрика: Գրականություն 8

Անտառը  հառաչանքով  լիքն  էր։

Աշնան  չարագույժ  ցրտերն  ու  անգութ  որսկանները  մտել  էին  նրա  մեջ։  Իր  մահաբեր  թույնը  թափելով՝  սուլում  էր  դառնաշունչ  քամին։  Նրա  շնչից  գունատված  տերևները  դողդողում  էին,  անհասկանալի  լեզվով  ցավալի  սվսվում,  դալկանում,  դեղնում  ու  իրանց-իրանց  թափվում  և  թափվելով  տխուր  շրշում,  անզոր  հառաչում  էին։  Այստեղ  ու  այնտեղ  որոտում  էր  որսկանի  հրացանի  ձայնը,  անտառը  թնդում,  արձագանք  էր  տալիս  և  ամեն  արձագանք  տալով՝  կարծես  թե  ահագին  «վա՜յ»  էր  կանչում  իր  խոր  թավուտներից։  Ճիշտ  որ  վա՜յ…

Կորչում  էին  նրա  պայծառ  օրերը,  ընկնում  էին  նրա  դալար  զարդերը,  հալածվում  ու  կոտորվում  էին  նրա  սիրուն  երեները,  և…  հառաչում  էր  նա։  Չէ՞  որ  նա  էլ  գիտե  զգալ,  չէ՞  որ  այնտեղ  էլ  կենդանության  շունչ  կա,  ցավ  ու  կսկիծ  կա։

Ահա  վերջին  տագնապի  մեջ  է  անտառի  չքնաղ  թագուհին։  Որսկանի  ձեռքից  փախած՝  նա  վայր  է  ընկել  բրնուտում։  Գնդակատեղից  դեռ  հոսում  է  նրա  արյունը,  իր  աչքով  տեսնում  է,  զգում  է  այն  սոսկալի  փոփոխությունը,  որ  կատարվում  է  իր  մեջ,  իր  շուրջն  էլ  փոխվում  է,  ինքն  էլ  այն  չի,  ինչ  որ  առավոտն  էր…  Բայց  այս  ի՛նչ  զարհուրելի  բան  է.  ինչու  էլ  այն  չի,  ինչու  էլ  չի  կարողանում  կանգնել,  փախչել…  Օրհասական  ջանքեր  է  անում,  տանջվում  է,  տանջվում  և  ճգնում  է  պարզել,  թե  ախար  ի՞նչ  պատահեց,  այն  ի՞նչ  էր…  Եվ  շփոթ  ու  աղոտ  հիշում  է,  որ  արածում  էր  իր  հորթուկի  հետ…  հանկարծ  մի  բան  որոտաց…  մի  տաքություն  զգաց  ու  վայր  ընկավ…  ականթոթափել  կանգնեց…  իր  սիրուն  հորթուկը…  Բայց  հիշողության  թելը  կորավ,  ուշքը  խառնվեց,  ուժ  չկա…

Նա  զգաց,  որ  ծարավից  պապակում  էր,  այրվում  էր  ներսը…  Հիշեց  ներքև՝  ձորակում  վազող  վտակը,  խոնարհած  ճյուղերի  տակ  կարկաչող  այն  վճիտ-պսպղուն  ալիքները…  Նրա  մտքով  կայծակի  արագությամբ  միասին  եկան  ու  անցան  հովասուն  անտառներում  անցկացրած  օրերը  և  մշուշապատ  առավոտները,  երբ  նա  առողջ  ու  թեթև  իջնում  էր  այն  ձորակն  ու  կուշտ-կուշտ  խմում  էր  սառը  ջրերից…  Այժմ  էլ  փափագում  էր  սաստի՜կ-սաստի՜կ,  բայց  որքան  աշխատում  էր՝  չէր  կարողանում  բարձրանալ։  Ամեն  շարժվելով  ճղփում  էր  նրա  տակ  լճացած  արյունը  և  կրկին  սկսում  էր  ծորել  գնդակատեղից։  Բայց  արյունը  բարակեց,  ցավն  էլ  առաջվա  նման  չէր  նեղացնում․  նա  թմրեց,  զգաց,  որ  քունը  տանում  էր  մի  տեսակ,  խավարը  թանձրանում  էր  շուրջը,  և  հետզհետե  աչքերը  մթնում  էին։

Արևն  իր  վերջին  շողերը  քաշել  էր  լեռների  ետևը։  Ամեն  ձեն  ու  ձուն  կտրել  էր  անտառում։

Գիշերվան  ցուրտն  ընկավ։  Սթափվեց  եղջերուն,  լիակուրծ  ու  ագահ  շունչ  քաշեց,  լայն-լայն  բաց  արավ  շշմած  աչքերը…  վերևը  փոքրիկ  լույսեր  ցոլացին։  Այդ  աստղերն  էին  երկնքում։  Նա  հասկացավ,  որ  գիշերը  հասել  էր։  Վերջին  ուժերը  հավաքեց,  ջանք  արավ,  շարժվեց,  մինչև  անգամ  ծնկները  բարձրացրեց  և…  կրկին  ընկավ  մի  ծանր  ու  անզոր  թառանչով։  Նա  լսեց  իր  թառանչը,  և  այդ  վերջին  ձայնն  էր,  որ  նա  լսեց  այս  աշխարհքում։

Առաջադրանքներ:
1.Դուրս գրիր անծանոթ բառերն ու բառարանով բացատրիր:

Դալկանում- գունատվել, Օրհասական- ծայրահեղ , ճղփում- չխկչխկալ։
2.Դո՛ւրս գրեք բնության նկարագրության այն հատվածները, որոնք նախապատրաստում, հուշում են սպասվելիք-կատարվելիք գործողությունները:

Հիշեց  ներքև՝  ձորակում  վազող  վտակը,  խոնարհած  ճյուղերի  տակ  կարկաչող  այն  վճիտ-պսպղուն  ալիքները…  Նրա  մտքով  կայծակի  արագությամբ  միասին  եկան  ու  անցան  հովասուն  անտառներում  անցկացրած  օրերը  և  մշուշապատ  առավոտները,  երբ  նա  առողջ  ու  թեթև  իջնում  էր  այն  ձորակն  ու  կուշտ-կուշտ  խմում  էր  սառը  ջրերից…  Այժմ  էլ  փափագում  էր  սաստի՜կ-սաստի՜կ,  բայց  որքան  աշխատում  էր՝  չէր  կարողանում  բարձրանալ։


3. Համաձա՞յն եք հետևյալ մտքերի հետ: Հիմնավորե՛ք

Պատմվացքի միտքը այն է որ կյանքը շատ երկար ժամանակ չունի և եթե դու ուզում ես լի կյանք ապրես ապա մի վախեցիր մահից և ապրի լի կյանք։

Рубрика: Գրականություն 8

Էդմոնդե դե Ամիչիսը իտալացի գրող, քաղաքական գործիչ, լրագրող, մանկագիր և բանաստեղծ է: Հռչակվել է «Սիրտը» վիպակով, որը գրված է դպրոցականի ծրագրի ձևով։

Ջուլիոն սովորում էր ութերորդ դասարանում: Նա սև մազերով ու գունատ դեմքով տասնչորսամյա մի գեղեցիկ տղա էր՝ երկաթուղու ծառայողի ավագ որդին: Նրանց ընտանիքը մեծ էր, հոր աշխատավարձը՝ քիչ, և ծնողները դժվարությամբ էին ծայրը ծայրին հասցնում: Ուսման հարցում հայրը խիստ էր ու պահանջկոտ, քանի որ Ջուլիոն պետք է լավ սովորեր, ստանար ավարտական վկայական, աշխատանքի անցներ և օգներ հորը: Այդ պատճառով էլ տղան շատ էր պարապում ու թեև լավ էր սովորում, հայրը միշտ շտապեցնում էր ու խրախուսում որդուն: Ընտանիքի կարիքները հոգալու համար հայրը կողմնակի գործ էր վերցնում և գիշերները նստում գրասեղանի առաջ: Նա խոշոր փաթեթների վրա գրում էր հասցեներ և ազգանուններ և յուրաքանչյուր հինգ հարյուր փաթեթի համար ստանում է երեք լիրա: Բայց այդ աշխատանքը շատ էր հոգնեցնում նրան, և հաճախ ճաշի նստած պահերին նա գանգատվում էր տեսողությունից:
Մի անգամ Ջուլիոն ասաց հորը.
-Հայրի ՛կ, թո ՛ւյլ տուր՝ գիշերները աշխատեմ քո փոխարեն:
Բայց հայրը պատասխանեց.
-Ո ՛չ, տղա ՛ս, դու պետք է սովորես: Քո դասերն ավելի կարևոր են, քան իմ փաթեթները: Այլևս չխոսենք այդ մասին:
Որդին գիտեր, որ նման դեպքերում անհնար է հոր հետ վիճել, և այլևս չպնդեց, բայց հետո ահա թե ինչ արեց:
Ջուլիոն սպասեց, որ հայրը անկողին մտնի, ապա ինքը անձայն հագնվեց, մտավ հոր առանձնասենյակը, վառեց լամպը, նստեց գրասեղանի առաջ և սկսեց գրել՝ ճիշտ և ճիշտ նմանակելով հոր ձեռագիրը: Հաջորդ օրը հայրը շատ բարձր տրամադրություն ուներ.
— Դե ՛, Ջուլիո, քո հայրը դեռ կարգին աշխատող է: Երեկ երկու ժամում ես մեկ երրորդով ավելի հասցեներ եմ գրել, քան նախորդ օրը:
Հաջողությունից ոգևորված՝ հաջորդ օրը Ջուլիոն նորից անցավ գործի, Եվ այսպես շատ գիշերներ աշխատեց նա:
Այդպես ամեն գիշեր աշխատելով՝ Ջուլիոն քունը չէր առնում, առավոտյան վեր էր կենում հոգնած, իսկ երեկոները՝ դասերը պատրաստելիս, աչքերն իրենց-իրենց փակվում էին:
-Ջո ՛ւլիո,- ասաց հայրը մի անգամ առավոտյան,- ես քեզ այլևս չեմ ճանաչում. վերջին ժամանակներս դու բոլորովին փոխվել ես: Ես դժգոհ եմ քեզնից:
Տղան մտքում որոշեց վերջացնել իր գիշերային աշխատանքը, բայց նույն օրը՝ ճաշի ժամանակ, հայրը ուրախ ասաց.
— Գիտե՞ք՝ այս ամիս ես իմ փաթեթներով երեսուներկու լիրա ավելի եմ վաստակել, քան անցյալում:
Այս խոսքի վրա նա հանեց քաղցրավենիքով լի մի ծրար, որ գնել էր՝ ընտանիքի հետ այդ արտակարգ իրադարձությունը տոնելու: Երեխաները ծափ տվին ուրախությունից: Իսկ Ջուլիոն ինքնիրեն մտածեց. Ո ՛չ, իմ խե ՛ղճ հայրիկ, ես ստիպված դեռ էլի պիտի խաբեմ քեզ: Եվ նա շարունակեց իր գիշերային աշխատանքը:
Մի անգամ հայրը գնաց դպրոց՝ որդու՝ Ջուլիոյի վիճակից անհանգստացած՝ ուսուցչի հետ խոսելու:
-Ձեր որդուն այլևս առաջվա պես ուսումը չի հրապուրում: Դասերի ժամանակ ննջում է, հորանջում, ցրված է, մինչդեռ նա կարող է փայլուն հաջողությունների հասնել,- ասաց ուսուցչուհին;
Այդ վերեկո հայրը շատ խիստ խոսեց Ջուլիոյի հետ:
-Դու տեսնում ես, որ ես առողջությունս քայքայում եմ աշխատելով, որ դուք լավ սովորեք, իսկ դու ինձ չես օգնում:
Ջուլիոն սաստիկ նիհարեց և գունատվեց: Մայրը սկսեց անհանգստանալ, բայց հայրը, հարևանցի նայելով որդուն նկատեց.
-Դա նրանից է, որ նրան տանջում է խղճի խայթը: Նա այդպիսի տեսք չուներ, երբ լավ էր սովորում և շատ լավ աշակերտ էր:
Ջուլիոն վերջնականապես որոշեց դադարեցնել գիշերային աշխատանքը: Նույն այդ գիշեր նա վերջին անգամ վերկացավ անկողնուց, մտավ առանձնասենյակ, վերցրեց գրիչը: Բայց ձեռքը մեկնելիս դիպավ գրքին: Գիրքն ընկավ հատակին: Արյունը խփեց Ջուլիոյի երեսին. հանկարծ ու հայրը արթնանա: Տղան ականջը հպեց դռանը. ամեն ինչ լուռ էր: Ու սկսեց լարված գրել: Նա գրում ու գրում էր, իսկ այդ ժամանակ հայրը արդեն կանգնել էր նրա թիկունքում: Ընկնող գրքի աղմուկից նա արթնացել էր: Հայրը տեսավ փաթեթի վրա սահող գրիչն ու ամեն ինչ հասկացավ: Անհունք քնքշանքի ու զղջման զգացումը տիրեց նրան: Հոր ձեռքերը գրկեցին Ջուլիոյի գլուխը, իսկ նա անակնկալից ճչաց.
-Հայրիկ, ների ՛ր ինձ, ների ՛ր:
— Ո ՛չ, այդ դո ՛ւ ներիր ինձ,- պատասխանեց հայրը արցունքներից դողահար ձայնով՝ համբույրներով ծածկելով որդու գլուխը,- ես ամեն ինչ հասկացա, իմ թանկագին տղա, գնանք ինձ հետ:
Եվ հայրը Ջուլիոյին տարավ արթնացած մոր անկողնու մոտ:
— Համբուրի ՛ր մեր սքանչելի տղային,- ասաց նա,- Ջուլիոն չորս ամիս չի քնել և աշխատել է իմ փոխարեն: Ես այնպես դաժանորեն տանջում էի նրան, մինչդեռ նա վաստակում էր մեր հացը:
Չորս ամսվա մեջ առաջին անգամ Ջուլիոն թեթևացած սրտով մտավ անկողին և քնեց երկար: Չորս ամսվա մեջ առաջին անգամ նա քնեց խաղաղ քնով և ուրախ երազներ տեսավ, իսկ երբ արթնացավ, իր կողքին ՝ անկողնու ծայրին, տեսավ քնած հոր գլուխը:

Առաջադրանքներ:
1. Քո կարծիքով հայրը որդուն պիտի սիրի միայն սովորելու՞ համար. ինչու՞:

Իմ կարծիքով հայրական սերը անգնահտելի է, եւ սահմաններ չի ճանաչում։ Եթե Ջուլիոն լավ չսովորեր միեւնույնՆ Է, հայրը նրան սիրելու էր։
2. Ինչպե՞ս  կգնահատես Ջուլիոյի արարքը:

Ջուլիոն կատարեց իր հոր հոր չորս ամսվա աշխատանքը և գումարով մեծ օգնություն բերց ը տանիքին։ Նրա արարքը ամգնահատելի էր ընտանիքի համար, որը ծայրը ծայրին հազիվ էր հասցնում։

3. Ինչի՞ց եք հասկանում, որ ծնողների կողմից սիրված եք, և ե՞րբ եք ձեզ անտեսված զգում ընտանիքում:

Ես միշտ ուշադրության կենտրոնում եմ։ Դա նաև պայմանավորված է նրանով, որ ամենափոքրն եմ ընտանիքում։ Ես երբեք ծնողներիս և հարազատներիս կողմից ինձ անտեսված չեմ զգացել։
4. Ինչպե՞ս ես աջակցում ընտանիքիդ. պատմիր:

Ես պատրաստ եմ հասնել օգնության իմ ընտանիքի անդամներից յուրաքանչյուրին։ Կարծում եմ, որ նրանցից որին էլ հարցնեք, նույնը կասեն, որ Միսաքը շատ պատրաստակամ է։ Բայց դա նաև նրանով է պայմանավորված, որ մեր ընտանիքում բոլորն են մեկը մյուսին օգնության հասնում։
5. Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը:

Այս պատմությունը սովորեցնում է ավելի աշխատասեր լինել։ Սովորեցնում է նաև պատրաստակամություն, ծնողասիրություն, գիտելիքները գործի մեջ դնել։

Рубрика: Գրականություն 8

Քամին

Քամին,
Աշնան քամին
Թռցնում է դեղին նժույգները իրա:
Ինչ-որ մի տեղ հիմա
Հավաքել է մի
Ու փչում է աշնան հոգեվարքի ժամին
Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան:

Քամին,
Աշնան քամին
Հռնդում է հիմա.
Փոշու հսկա դեզեր փախցնում են իրար
Սարսափահար դարձած նախիրների նման:

Քամին,
Աշնան քամին…
Քաղաքը գորշ ու մութ:
Ամեն անցորդ դեղին զառանցանք է հիմի,
Որ իրիկվա մեգին երազվել է քամուն:

Փողոցները երկա՜ր,
Ու ձանձրալի, աշնան անձրևների նման,
Փողոցները, որ կան,
Փողոցների ներկան,
Փողոցները` դաժա՜ն, անհրապույր, չարկամ,-
Որքա՜ն, որքա՜ն, որքա՜ն ահավոր են հիմա:

Քամին,
Աշնան քամին
Մոլորվել է ասյտեղ.
Մահվան սարսուռ առած վիրավոր է նա մի:
Ու կարող է հիմա ամեն արգելք քանդել
Քամին,
Աշնան քամին…

Հռնդում է,
Փնչում,
Ահեղացունց ցնցում ցուցանակները չոր.
Զըրնգում են ահից պատուհաններն հնչուն,
Ու թռչում է քամին,- երկաթաթև թռչուն,-
Զարհուրելի, զազիր փողոցների միջով…

Խելապտույտ, անմարդ փողոցներում կորած,
Զարհուրելի ոխով ու զայրույթով իրա,
Որպես ոսոխ տեսած մի վիթխարի հովազ,
Հայացքներում` փոշի և արևամուժ ավազ,-
Քամին, աշնան քամին հարձակվում է ահա
Անօգնական կքած բուլվարների վրա:

Օ՛, բուլվարի հիվանդ ծառերը որբ ու խենթ,
Ցնծոտիներ հագած պառավների նման,-
Ծվատում են նրանք դեղին մազերն իրենց,
Գլուխները ցնցում ու մորմոքում հիմա:

Ծառերը ծե՜ր, հիվանդ,
Ծառերը ծուռ ու չոր,
Մուրացկանի նման ծառերը խեղճ ու մերկ.
Քամին ծեծում է ծեր գլուխները նրանց
Ու ճչում է մահվան չարագուշակ ճիչով.-
Երբե՛ք,
Երբե՛ք,
Երբե՛ք…

Օ, գթացե՛ք հիմա.
Այդ ծառերին` խաչված բուլվարներին ամա,
Օ, փրկեցե՛ք նրանց հարվածներից քամու,
Որ բերում է նրանց մահվան մորմոք ու մահ:

Օ, գթացե՛ք հիմա.
Լսե՛ք, լսե՛ք, լսե՛ք.-
Այս ահռելի, դաժան, հոգեվարքի ժամին`
Պիտի դառնա, որ ձեր հոգինե՛րը խուժե –
Քամին,
Աշնան քամին…

Առաջադրանքներ:

Առաջադրանքներ:

  1. Ընդգծիր այն հատվածները, որոնք բնութագրում են աշնան քամուն:
    Աշնան քամին
    Թռցնում է դեղին նժույգները իրա:
    Փչում է աշնան հոգեվարքի ժամին
    Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան:
    Քամին ճչում է մահվան չարագուշակ ճիչով:
    Քամին բերում է ծառերին մահվան մորմոք ու մահ:
    Ու թռչում է քամին,- երկաթաթև թռչուն,-
    Զարհուրելի, զազիր փողոցների միջով…
  2. Ընդգծիր այն հատվածները, որոնք նկարագրում են քամուն:
    Աշնան քամին
    Հռնդում է հիմա.
    Փոշու հսկա դեզեր փախցնում են իրար
    Սարսափահար դարձած նախիրների նման:
  3. Ինչպե՞ս է հեղինակը ներկայացնում փողոցը, քաղաքը, ծառերը:
    Փողոցները երկա՜ր,
    Ու ձանձրալի, աշնան անձրևների նման,
    Փողոցները, որ կան,
    Փողոցների ներկան,
    Փողոցները` դաժա՜ն, անհրապույր, չարկամ,-
    Որքա՜ն, որքա՜ն, որքա՜ն ահավոր են հիմա:
  4. Ի՞նչ տրամադրություն է արտահայտված բանաստեղծության մեջ:
    Բանաստեղծության մեջ արտահայտված է ցրտաշունչ աշնանային քաղաքի տեսարան,որտեղ անզգա քամին սրբում է իր ճանապարհին հանդիպած ամեն բան ու տեղ է բացուն սառնամանիքի, ու ձյան համար:
  5. Ի՞նչ համեմատություններ է գործածել հեղինակը, առանձնացրու դրանք:
    Քաղաքը գորշ ու մութ, միգամած երեկո, մահվան սարսուռ առած վիրավոր փողոց,
    Ամեն անցորդ դեղին զառանցանք է:
    իրիկվա մեգին երազվել է քամուն:
    Ահեղացունց ցնցումից ցնցվում են չոր ցուցանակները և հնչուն պատուհանները զըրնգում են ահից
Рубрика: Հ․լեզու 8, Գրականություն 8

Փեթրվար ամսվա ամփոփում

Հունվար և փետրվար ամիսներին հայոց լեզվի դասերին սովորել ենք Նախադասության կազմությունը, նախադասության գլխավոր և երկրորդական անդամները, թե ո՞ր խոսքի մասով են արտահայտվում ենթական և ստորոգյալը:
Մանրամասն անցել ենք, որ նախադասությունը բառերի կապակցություն է, որը արտահայտում է ամբողջական միտք և ունի հաղորդակցական արժեք: Նախադասության ամենակարևոր բնութագրիչն այն է, որ նա արտահայտում է միտք: Նախադասությունները, լինում են պատմողական, հարցական, հրամայական և բացականչական:
Այս դասերի վերաբերյալ կատարել ենք բազմաթիվ առաջադրանքներ
Գրել ենք պատմողական, հարցական, հրամայական, բացականչական բնույթի երկուական նախադասություններ և մեր օրինակների վրա փորձել ենք բացատրել, թե ինչպես ենք հասկացել դասը:
Այս թեմայով, այսինքն նախադասության տեսակների և կազմության թեմայով,կատարել ենք նաև գործնական աշխատանք: Կարդացել ենք «Կամակոր այծիկները» առակը, որոշել յուրաքանչյուր նախադասության տեսակը: Տեքստում առանձնացրել ենք նախադասությունները ըստ հաղորդակցման տեսակների:
Սովորել ենք, թե ինչպես պարզ ընդարձակ նախադասությունները դարձնել պարզ համառոտ:
Վերջին դասերին անցել ենք գոյականական անդամի լրացումը: Գոյական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս հատկանիշ (որակ, որպիսություն, քանակ, չափ), կոչվում է որոշիչ:
Որոշիչ ունեցող անդամը կոչվում է որոշյալ:
Որոշիչը սովորաբար դրվում է որոշյալից առաջ և պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն, ինչքա՞ն, ինչի՞ց, ինչո՞վ և նման այլ հարցերի:
Սովորել ենք նաև թե ինչպես էն կետադրվում որոշիչն ու որոշյալը նախադասության մեջ:

Հայոց լեզու

Рубрика: Գրականություն 8

Հրանտ Մաթևոսյան. Կանաչ դաշտը

Հրանտ Մաթևոսյան. Կանաչ դաշտը
Հարցեր և առաջադրանքեր:
1.Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանով բացատրիր:
Ճայթյուն- կայծակի ձայն
Լանջ- կուրծք

Խրտնել- վախենալ
Ծառս լինել- ջղաձգված երկու ոտքերի վրա կանգնել
Ռունգներ- կենդանու շնչառական համակարգը

Աքացի տալ- սմբակով հարվածել

  1. Ընդգծիր ձիուն, գայլին, կայծակին, կաղնուն, հովտին բնորոշող բառերը:
    Կարմիր ձի- մեղմ մայրական խրխինջով, կարմիր, պառավ ձի, հովտի բոլոր գույներն ու հոտերը ճանաչող, հովտի թաքուն ու վտանգավոր ձայները լսելու աննկարագրելի կարողությամբ, լարված սպասումից քրտնած, ջղային կարճ վրինջով, հուժկու թափով,
    Քուռակ- խրտնած, մի քիչ հիմարիկ էր փոքրության պատճառովմիամսյա քուռակ, սրած ականջներով, գանգուր, սև պոչիկով, աստղազարդ, եղյամի հատիկներով, ասես աստղիկներով ծածկված մեջքով, բարակ, երկար ոտքեր, ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ կամ ձյունոտ, գլուխը փոքր էր, ճակատին կլորիկ սպիտակ կար, աստղածաղկի նման
    Գայլ- զզվելի հոտով, սահուն ու երկար ցատկով
    Կայծակ- Չոր ճայթյուն արձակող, կարծր, գորշ ժայռերից փշուրներ պոկող,
    Կաղնի- Ամեն ճայթյունից վախեցած, կաղնիորեն շնորհակալ, միակ կաղնի թացության և առատ լույսերի մեջ փայլող, մոխրագույն ժայռերից սկիզբ առնող առու, Կաղնու կաղինները ապահով զրահների մեջ լցվում էին հյութով, և կաղնու համար ամեն ինչ լավ էր:
    Հովիտ- արևի մեջ փայլող, ջերմ ու բարի թացություն, Կանաչ հովտում կանգնած՝ նայում ու լռությունն ունկնդրում էին մոխրագույն ժայռը, փարթամ կաղնին, կարմիր պառավ ձին և մասրենու թուփը: Եվ ժայռի համար կանաչ հովտում չկար ոչ մի վտանգ, որովհետև կայծակ այսօր այլևս չէր լինելու:
    Հովիտը դավաճանում էր ձիուն. հովտում թշնամի կար, բայց հովիտը չէր մատնում թշնամու ձայնը և թշնամու հոտը:
  2. ա) Իմ կարծիքով պատմվածքի ամենագողեցիկ կերպարը այստեղ աստղածաղիկ քուռակն էր:
    բ) Ամենաողբերգական կերպարները երկուսն էին Կարմիր ձին և Գայլը, որը դարձյալ ձագուկներ ուներ և կարող էր հոշոտվել գամփռ շների կողմից:
    գ) Ամենահերոսկան կերպարը իհարկե Կարմիր ձին է, որ իր կյանքով պաշտպանեց իր քուռակին նաև շատ հուզիչ տեսարան էր, երբ ինքը արդեն զոհվել էր և վերջին անգամ կերակրեց իր ձագին::
  3. Պատմվածքը բաժանիր մասերի և վերնագրիր:
    ա.Կանաչ հովիտը, բ. Խաղաղության մեջ վտանգի շունչ կա, գ. Գայլը դուրս է եկել որսի, դ. Կյանքի և մահվան հերոսական կռիվ, ե. Գայլն ու հովվաշները, զ. Ծեր կարմիր ձին վերջին անգամ կերակրեց իր ձագուկին, է. Փոքրիկ հովվի և Աստղածաղիկ ձիուկի կյանքի պատմությունը
  4. Ո՞րն է պատմվածքի հիմնական ասելիքը:
    Այս պատմվածքը հրաշալի պատմություն է բնության մեջ կատարվող բնական երևույթների մասին: Հովիտում ամեն ինչ կարգին էր մինչ կայծակի հարվածելը: Ուժեղ կայծակը իր ճարճատյունով փոխեց ամեն ինչ: Կարմիր ձին կերակրունմ էր իր զամբիկին:Մասրենին և կաղնին տաքանում էին ջերմ արևից: Գայլը որսի էր դուրս եկել: Նա սոված էր: Գայլը տանը նորածին ձագեր ուներ և ինքը մի բան պիտի ուտեր, որ կարողանար կերակրել իր նորածիններին: Գիշատիչի կերը պետք է լիներ անօգնական փոքրիկ ձիուկը, որին հերոսաբար պաշտպանեց Կարմիր ծերացած ձին՝ նրա մայրիկը: Կարմիր ձին զոհվեց գայլի հետ անհավասար մարտի ժամանակ: Հովիվների գամփռ շները հարձակվեցին ու հալածեցին գայլին, որն այդպես էլ սոված ու հյուծված ետ փախավ անտառ ու գուցե զոհվեց ճանապարհին: Սակայն այդ ողբերգական դեպքերից հետո ոչ մի բան չխաթարեց կանաչ դաշտի խաղաղությանը:
Рубрика: Հ․լեզու 8, Գրականություն 8

Առակներ արևմտահայերենից արևելահայերեն փոխադրությամբ

Առյուծը և Մարդը

Մի ժայռի վրա նստած հզոր առյուծը տեսնում է, որ գազանները սարսափահար վազում են։ Առյուծը հարցնում է, թէ ինչո՞ւ են փախչում և ումից են վախենում։
—Դու էլ փախիր,- ասում են,- որովհետև մարդն է գալիս։
—Ո՞վ է մարդը,- հարցնում է Առյուծը,- և ի՞նչ է նրա ուժը, որ փախչում եք նրանից։
—Կգա և քեզ էլ կվնասի,- ասում են։
Իր ուժերի վրա վստահ՝ Առյուծը մնում է իր տեղում։ Եվ ահա գալիս է մի հողագործ մարդ։
—Արի կռվենք,- ասում է հպարտ Առյուծը։
—Շատ լավ,- ասում է մարդը,- բայց քո զենքերդ հետդ են, մինչդեռ իմ զենքերը տանն են։ Քեզ կապեմ, որպեսզի չփախչես իսկ ես գնամ և բերեմ զենքերս,որպէսզի կռվենք։
Առյուծը ասում է.
—Երդում տուր, որ պիտի գաս և ես կընդունեմ ասածդ։
Մարդը երդվում է և Առյուծը համաձայնում է կապվել։
Մարդը հանում է պարանը և Առյուծին պինդ կապում է կաղնուն, ապա
ծառից կտրում է մի հաստ ճյուղ և սկսում է հարվածել Առյուծին։
Առյուծը գոչում է.
—Ավելի ուժգին և անխնա զարկիր կողերիս, որովհետև այս խելքիս միայն
այսպիսի ծեծ է վայելում։

ԻՆՉՊեՍ ՉԱՓԵՍ, ԱՅՆՊեՍ էԼ ԿՉԱՓվեՍ

Մի Տղա մի օր զայրանում է իր ծերացած հոր վրա, նրան առնում է իր ուսին և տանում է անտառ, թողնում է այնտեղ և տուն է վերադառնում։
Տարիներ հետո ամուսնանում է, որդի է ունենում, խնամում ու մեծցնում է նրան։ Սակայն, այս տղան էլ հոր պես երախտամոռ է լինում։
Մի օր էլ, երբ սրա սիրտը նեղվում է,առնում է հորը իր ուսին ու բարձրանում է սարն ի վեր։
—Տղա՛ս, ինձ այստեղ թող ու ե՛տ գնա,— ասում է հայրը։
—Իսկ ինչո՞ւ ճիշտ այստեղ,— հարցնուիմ է տղան։
—Ես հորս մինչև այս ծառն եմ բերել,— պատասխանում է հայրը հոգոց
հանելով։

Արևմտահայերենից
արևելահայերեն վերածեց՝ Միսաք Մինասյանը

ՈՒԽՏԱվՈՐ ԱՂվեՍԸ
Մի օր Աղվեսը ասում է Աքլորին.
-Ի՜նչ գեղեցիկ ու անուշ ես երգում , ո՜վ Աքլորիկ։ Երանի՜ գիշեր-ցերեկ այստեղ նստեի ու անուշ ձայնդ լսեի։ Ափսո՜ս, որ վաղվանից պիտի զրկվեմ քեզ
լսելու հաճույքից. մեղավորս Սուրբ Կարապետ ուխտի պիտի գնա։
Սիրունի՛կ Աքլոր, կխնդրեմ ինձ հավանոց առաջնորդես, որպեսզի մեղքերիս
համար թողություն խնդրեմ հավերից։
Այս քաղցր խոսքերից Աքլորն սիրտը փափկում է ու նա ասում է.
-Գնանք, քեզ ցույց տամ հավանոցը:
Աղվեսը Աքլորի ետևից մտնում է հավաբուն, խեղդում է բոլոր հավերին ու
ուտում է նրանց, հետո էլ ուտում է Աքլորին նրան ասելով.
-Իմ սիրունի՛կ Աքլոր, գիտե՞ս, թէ ի՜նչ դժուար պիտի լիներ Սուրբ
Կարապետ սոված փորով ուխտի գնալը…

ՏՈ՛ՒՐ ՀԱ ՏՈ՛ՒՐ
Մի մարդ անընդհատ աղոթում է Աստուծուն ու խնդրում է
-Աստվա՜ծ, գոնե մի անգամ էլ ինձ տուր, ի՞նչ կլինի։ Տո՜ւր, որպեսզի մի քիչ էլ ես մարդավարի ապրեմ։
Աստծո հրեշտակներից մեկի խիղճը տանջում է։ Սա գնում է Բարձրյալի մոտ ու ասում է.
-Տե՜ր Աստված, ոչ ոք խնդրանքով այդքան չի աղոթում քեզ։ Մեղք է այս մարդը։
Մի անգամ էլ այդ Մարդուն տուր։
-Ասելիք չունեմ, կօգնեմ, կտամ։ Բայց բազկաթոռին ոտքերը մեկնել է ու ասում է՝ տո՛ւր հա տո՛ւր։ Նմաններին ինչպե՞ս տամ։ Անիրավը գոնե տեղից
վեր կենար, մի գործաներ, ես էլ կօգնեի՝ տայի…։

ԱԳԱՀ ՄԱՐԴԸ

Ագահ ու աչքածակ մի մարդ Աստծուց հետևյալն է խնդրում․

-Տէ՛ր Աստված, այնպես արա, որ ի՛նչի որ դպչեմ՝ ոսկի դառնա։
Աստված կատարում է նրա ուզածը։ Ագահը դանակը վերցնում է, որ հաց կտրի,
սակայն ո՛չ միայն դանակը , այլեւ՝ հացը ոսկի են դառնում։
Վախեցած գնում է ջուր խմելու. գավաթի հետ… ջուրն էլ է ոսկի դառնում։ Ինչի որ դպչում է՝ ոսկիի է վերածվում։
-Վա՜յ, Աստված իմ, այս ի՞նչ փորձանք բերիր գլխիսս, չե՛մ ուզում, այլևս ոսկի, չեմ ուզում, միայն խնդրում եմ, որ լավությունդ ետ վերցնես…։
Աստված ագահ մարդու աղաչանք-պաղատանքին չի արձագանքում և նա այնքան է մնում ոսկու մեջ թաղված, այնքա՜ն է մնում սոված ու ծարավ,որ մի քանի օրից
մեռնում է։

Մկների ժողովը
Մի անգամ մկները ժողովի են հավաքվում խորհելու, թէ ի՞նչ անեն կատվի հարձակումներից զգուշանալու համար։
-Եկե՛ք կատվի վզից մի զանգակ կախենք։ Կատուն երևալուն պես,
զանգակը ձայն կհանի, մենք էլ կլսենք ու կփախչենք, — ասում է մկներից մեկը։
-Ի՜նչ հրաշալի բան խորհեցինք,- ասում են մկները։
Ուրիշ մի մուկ էլ թե՝ ավելի քան հրաշալի է, բայց թող մեջտեղ գա այն մուկը, որ կկարողանա զանգակը տանել ու կատվի վիզից կախել…
Բոլորը իրար նայեցին ու …քար լռություն տիրեց…

ԵՐԵՔ ՀԱՐՈՒՍՏ
Երեք հարուստ վիճում են ու վեճը հարթելու համար գնմում են Խիկար
իմաստունի մոտ․
—Մենք եկել ենք իմանալու, թէ մեզանից ո՞վ է հարուստ։
—Դու խոսիր,— դիմում է իմաստունը առաջին մարդուն։
—Ես ոսկիի ու արծաթի, տուն ու տեղի, ունեցվածքի և արտ ու դաշտի տեր
եմ, հարստությանս չափ ու սահման չկայ
—Հիմա էլ դո՛ւ խոսիր տեսնենք,— դիմում է երկրորդին։
—Ես թեեւ թագավորի զորապետն եմ, բայց իրենից երեք անգամ ավելի
հարուստ եմ։
—Իսկ դո՛ւ ինչ կասես,— դիմում է Իմաստունը երրորդին։
—Ի՞նչ ասեմ։ Ես ո՛չ պաշտոն ունեմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ էլ արտ ու
դաշտ։ Ես մի գիտուն մարդ եմ, ունեցած-չունեցածս գլխիս մեջ է։
ԵրեքԻՆ լսելուց հետո Խիկար Իմաստունն ասում է.
—Ձեզնից ամենաարուստը գիտունն է. նրա հարստությունը մնայուն ու
անվերջանալի է և ոչ ոք չի կարող այն խլել նրանից…։

Рубрика: Գրականություն 8

<<Լոռեցի Սաքոն>> պոեմը

Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն» պոեմը առաջին անգամ հրատարակվել է Մոսկվայում լույս տեսնող Բանաստեղծություններ ամսագրի՝ 5-20 էջերում։ Պոեմը երկու տարբերակլ է ունեցել։ Երկրորդ տարբերակը առանձին գրքով տպագրվել է 1896 թվականին՝ Թիֆլիսում։

Պոեմի առաջին տարբերակը Թումանյանը գրել է 1889 թվականին։

Պոեմի առաջին և երկրորդ հրատարակությունների մեջ Թումանյանը տողատակերում ծանոթագրություններ է տվել, որտեղ բացատրել է գյուղական կենցաղի և բարբառի հետ կապված բազմաթիվ հասկացություններ։

Թումանյանի այս հայտնի պոեմը բեմադրվել է բազմաթիվ անգամ։ Կա ռադիոներկայացում, որտեղ լոռեցի Սաքոյին մարմնավորում է Սոս Սարգսյանը։Առաջին ներկայացումը բեմադրվել է 1945 թվականին։

Եվ մինչև oրս <Լոռեցի Սաքոն> բեմադրվում է ժամանակակից ռեժիսորների կողմից։ Այս օրերին այն կարելի է դիտել Երևանի Համազգային թատրոնում։ Այս ներկայացման ռեժիսորն է Նարինե Գրիգորյանը։ Սաքոյի դերում փայլուն հանդես է գալիս Արման նավասարդյանը։

Հովհաննես Թումանյանը Լոռեցի Սաքո Պոեմը գրելիս նպատակ է ունեցել վեր հանել նահապետական բարքերը, սնահավատություը և դրա վատ ազդեցությունը մարդկանց վրա։ Փաստորեն հենց իր օրերում մարդիկ սնահավատ էին, հավատում էին չարքերին, ոգիներին և դևերին։ Հովհաննես Թումանյանը քննադատում էր այդ երևույթը։

<< Լոռեցի Սաքոն>> պոեմը մարդու և բնության խորհդհավոր փոխհարաբերությունների մասին է։ Սաքոյի պրոտոտիպը ըստ Թումանյանի Ռամազի Մաթոս անունով մի մարդ է եղել։ Թումանյանը իր հոդվածներից մեկում գրել է, որ այդ մարդը իր ծառան է եղել։ Նա սնահավատ և միամիտ մի մարդ է եղել, որը չնայած շատ ուժեղ էր ֆիզիկապես, սակայն շատ էր հավատում իր տատի պատմած պատմություններին։

Рубрика: Գրականություն 8

Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։ Նրանք է՛ն ծանր հիվանդությունների նման են, երբ դուք գիտեք, որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը, բարակացավի բացիլները կամ ժանտախտի թույնը։ Չեք կարող անց կենալ ու արհամարհել, կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն, կամ դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք, առողջանաք. իհարկե, եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք։


Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում։
Էսպես են ասում նրանք և ասում են խորը ցավով, ինչ ցավով որ կարելի էր ասել, թե բարակացավի բացիլներ կան իմ կրծքում։
Բայց քիչ են էս տեսակ ազնիվ ու քաջ մարդիկը։ Մեծ մասամբ ախտի գոյությունը ընդունելով հանդերձ, իրենց առողջ են համարում ու միշտ ուրիշներին են հռչակում հիվանդ։ Ամեն մինը ինքը չար չի, կեղծավոր չի, հայհոյող չի, ստախոս չի, թայֆայական չի, էդ ամենը իրենից դուրս ուրիշներն են։
Բայց, իհարկե, սրանց չպետք է հավատալ, ոչ էլ ականջ դնել։ Ճշմարիտը էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդություններով։
Նայեցե՛ք։
Գյուղացի ռանչպար մարդիկ են, հարևան, միասին մեծացած, իրար հետ օխտը բեռը աղ ու հաց կերած, բայց եթե մեկի արտը լավ է գալի կամ անասունը բազմանում,  մյուսը նախանձից հիվանդանում կամ ինչպես իրենք են ասում՝ «արնով է ընկնում»։ Վաճառականներ են, առուտուր են անում, թեկուզ մրցակիցներ էլ չեն, բայց մեկը մյուսի հաջողությունը լսելիս քունը կորցնում է ու էնքան էլ իր գործի վրա չի մտածում, որքան նրա հաջողության վրա է դարդ անում, ու տեղն ընկած տեղը ոչինչ չի խնայի նրա գործին վնասելու։
Հոգևորական է. ինչքան վարձ ու պատիվ կուզեք տվեք — միշտ դժգոհ է, բողոքում է, գանգատվում է անարդարությունից, և գիտե՞ք էդ անարդարությունը որն է, որ իր ընկերն էլ է նույնը ստանում կամ նա էլ է կարողանում ապրել։
Քաղաքացի թե գյուղացի՝ երկուսը վեճ ունեն իրար հետ։ Ոչ մի դատաստանում չի վերջանում նրանց վեճը, տևում է երկար տարիներ և հաճախ իրենց ամբողջ կյանքն ու կայքը դնում են էդ վեճի վրա, մինչև կարողանում է մեկը մյուսին խեղդել, գետնին հավասարել կամ հենց երկուսն էլ փչանում են։
Մամուլ կա։ Տասնյակ տարիներով ու անհամար դեպքերով փորձված է, է՛լ հայհոյանք, է՛լ զրպարտություն, է՛լ ափաշկարա սուտ, է՛լ չարախոսություն, կեղծավորություն։ Նեղ թայֆականություն հո ոչ մի գյուղում գուցե էնքան անվայել կերպարանք չի առել, որքան սրա մեջ։ Մի հայտնի հրապարակախոս պատմում էր, թե պարզ խոսում էին մեր խմբագրատանը, թե էս կամ էն գրողին, ինչքան էլ լավ գրվածք հրատարակի, միշտ պետք է զարկել, ծաղրել կամ լռել, մի խոսքով ամեն կերպ աշխատել սպանել, միայն նրա համար, որ մեզ հետ չի, մեր թայֆիցը չի։
Էդպես էլ մտեք ազգային, հասարակական, գրական գործիչների մեջ։ Մեկը մյուսի հռչակն ու հաջողությունը տանել չի կարողանում։
Հիմի եկեք ուսուցիչներին տեսեք։ Դասերից ավելի շատ է՛ն աշխատանքի վրա են, որ իրար ոտի տակ փորեն, և շարունակ մի որևէ չնչին դեպք, որ կարելի էր ընկերական շրջանում հեշտ վերջացնել, ազգային հարց դարձրած, տարիներով ձգտում են պաշտոնական ճանապարհով, դատարանով ու մամուլի էջերում մեկը մյուսին անվանարկել, հալածել ասպարեզից ու սպանել բարոյապես… ո՛չ մի մեղմություն, ո՛չ մի ներողամտություն, ո՛չ մի սահման չարությանը։
Ինչո՞ւ է էսպես։
Պարզ հասկանալու համար երևույթի վրա պետք է նայել բնության ու պատմության օրենքների բարձրությունից, էն լայն, խաղաղ ու խոր հայացքով, որ նրանք միայն կարող են տալ։ Ուրիշ ընդհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը։ Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ։ Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում։ Էսպես է բնության օրենքը։ Էն հասարակ վարունկի թուփն ինչ է. հայտնի է, որ եթե նա էլ ոտի տակ է ընկնում՝ էլ նրա պտուղը չի ուտվում, էնքան է դառնանում։ Նրա համար էլ ձեզ թույլ չեն տալ, որ նրա թուփը ոտի տակով անեք։ Էնպես դառնանում ու դաժանանում է և մարդը, նրա հոգին, սիրտը, միտքը, ու ներքին դառնությունը դուրս է տալի, հայտնվում է և՛ աչքերում, և՛ դեմքին, և՛ խոսքերում, և՛ գործերում, ամեն տեղ, ամեն ասպարեզում, ու ամբողջ կյանքը դարձնում է դառն ու դաժան։ Եվ էս տեսակ կյանքը կունենա, այո՛, շատ բան, և՛ «հառաջադիմություն», և՛ «կուլտուրա», և՛ «մամուլ», և՛ «գրականություն», և՛ «դպրոց», և՛ «բարեգործություն», բայց էդ բոլորը ներսից ճիճվի կերած պտուղի նման են, և տառապում են հիմնական պակասություններով, մի ընդհանուր ցավով, որի ճարը դրսից անել չի կարելի։ Էդ տեսակ կյանքը կտա և տաղանդավոր մարդիկ, սակայն նրանք էլ կլինեն դառն ու դաժան։ Բայց նա չի կարող ծնել ազնիվ մարդիկ, բարի սրտեր ու բարձր ոգիներ, հենց է՛ն, ինչը որ դարձնում է մի կյանք գեղեցիկ ու հրապուրիչ և մի ժողովուրդ թանկ ու համակրելի։
Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։
Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած:
1910թվական:

Рубрика: Գրականություն 8

1915 թ հունիսի սկզբներին Թումանյանը Թիֆլիսից մեկնում Է Իգդիր, այնտեղից դեպի Վան գնալու մտադրությամբ: Վանում Թումանյանը մնում է մոտ 15 -16 օր։ Այդ ընթացքում նա ծանոթանում է բնակչության հետ, այցելում Կենտրոնական, Երամյան, Սանդրխտյան դպրոցները, հանդիպումներ ունենում երիտասարդության ու մտավորականության հետ։ Բանաստեղծը հիացած էր վանեցիների հայրենասիրությամբ, ազգային ինքնագիտակցության բարձր դրսևորումներով, նրանց հերոսական, անընկճելի ոգով, ապագայի նկատմամբ ունեցած լավատեսությամբ:

Վան հասնելուց երկու օր հետո, հունիսի 14-ին , աոաջին իսկ տպավորությունների ազդեցության տակ, բանաստեղծը գրում է «Շուռ է գալիս ծանր քարը…» սկզբնատողով բանաստեղծությունը և կարդում հունիսի 15-ին, երիտասարդության կազմակերպած պատվո թեյասեղանին։

 Շուռ է գալիս ծանր քարը

Մեր մոր կրծքից տենչավառ,
Վեր է կենում մեր աշխարհը
Ավերներից անհամար…

— Հե՜յ, ջա՛ն տղերք, ուս տվեք, ո՜ւս,
Միահամուռ, միաբան,
Հե՜յ, ջա՛ն տղերք, ուժ տվեք, ո՜ւժ,
Քարը մոտ է գլորման։

Մտիկ տվեք՝ ինչ վեհ պատկեր

Մեծ հիացման արժանի,
Էսքան դարեր նա քարի տակ
Դեռ շընչում է կենդանի.
Ու աչքերը, թեև լացոտ,
Լիքն են կյանքով ու հույսով,

Ու հույսերը, համակ ազնիվ,
Լիքը բարով ու լուսով…
— Հե՜յ, ջա՛ն տղերք, ուս տվեք, ո՜ւս,
Միահամուռ, միաբան..
Հե՜յ, ջա՛ն տղերք, ուժ տվեք, ո՜ւժ,

Քարը մոտ է գլորման։

Տեսե՛ք, թեև ծվեն-ծվեն
Ծիրանի է իր հագին
Ու ցոլում է իր ճիգերեն
Ազնվական իր հոգին…

Ամեն շարժում դեպի կյանքն է,
Ամեն ձգտում՝ դեպի վեր,
Աչքերն էն կողմ, ուր ծաղկում են
Ընտիր ազգերն ու ցեղեր…
— Հե՜յ, ջա՛ն տղերք, ուս տվեք, ո՜ւս,

Միահամուռ, միաբան,
Հե՜յ, ջա՛ն տղերք, ուժ տվեք, ո՜ւժ,
Քարը մոտ է գլորման։

Բանաստեղծության թողած տպավորությունը ցնցող էր։ Ներկաները այդ քերթվածն ընդունեցին որպես երիտասարդությանն ուղղված կոչ, իսկ հեղինակը նրանց համար դարձավ «ցեղին ավելի երջանիկ ու բախտավոր» ապագա գուշակող, «հոգիով սուրբ» հանճար։ Գրող և հասարակական գործիչ Հովհ. Ավագյանը բանաստեղծությունը գնահատեց որպես «…իմաստով կուռ, լեզվով ճոխ ու բովանդակությամբ հյութեղ ուղերձ մը, որ ամեն բանե առաջ, իրավ, հայ կբոլրե ծայրեծայր…»։

Վանից վերադառնալուց հետո Թումանյանը բավական ժամանակ իր այդ ճամփորդության տպավորության տակ էր։ Մխիթարականը նրա համար թուրքական բռնակալությունից նոր ազատագրված Վանի բնակչության խանդավառությունն էր, հատկապես երիտասարդության հերոսական ոգին, ազատ ապրելու նրանց ինքնագիտակցությունը։

Рубрика: Գրականություն 8

Ամանորյա Առակներ

Ամանորի գիշերը բարեպաշտ կինը տեսավ իր տան մոտով անցնող երեք ծերերի։ Նա դուրս եկավ և հրավիրեց նրանց ընթրելու իր ընտանիքի հետ և գիշերելու իր տանը:

Իսկ իմաստուններն ասեցին․

— Մեզ կարող ես անվանել Հարստություն, Հաջողություն և Սեր: Սովորաբար մենք երեքով տուն չենք այցելում։ Գնացեք և խոսեք ձեր ամուսնու հետ, թե երեքիցս որին կցանկանար հրավիրել տուն այս տոնական երեկոյին:

Ամուսինը շատ ուրախացավ այս նորությունից և որոշեց տուն հրավիրել Հարստությանը, սակայն նրա կինը հավանեց Հաջողություն անունով ծերունուն։ Բայց նրանց երեխան ծնողներին խնդրեց իրենց տուն հրավիրել Սեր անունով իմաստուն ծերունուն։

Ծնողները որոշել էին Ամանորին նվեր անել երեխային և կատարել նրա ցանկությունը։ Նրանք իրենց տուն հրավիրեցին Սեր անունով մի իմաստունին։ Տուն մտնելուն պահին նրա հետեւից մյուսներն էլ առաջ եկան և նստեցին ընդհանուր սեղանի շուրջ։

-Ինչպե՞ս է հնարավոր,- հարցրեցին ծնողները,- դուք ասացիք, որ մեկն ու մեկդ կարող եք այցելել մեզ։ Իսկ այժմ երեքով ներս մտաք:

-Ա՛յո,- պատասխանեցին իմաստունները,- հարստությունն ու բախտը սովորաբար գնում են միայն մեկ անգամ, առանց մյուսներին իրենց հետ տանելու, բայց երբ Սերը հրավիրվում է տուն, նա իր հետ տանում է իր բոլոր ընկերներին, ներառյալ Հարստությունն ու Բախտը: . .
http://charming-face.ru/blog/43118478941/Novogodnyaya-pritcha

Սուրբ Ծննդյան առակ

Ապրում էր մի կոշկակար։ Նրա կինը մահացավ և թողեց նրան իր փոքրիկ տղայի հետ։ Եվ ահա Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին տղան հարցնում է հորը․

-Հայրիկ, այսօր մեզ հյուր կգա Փրկիչը։

-Դա էր մեզ պակաս,— չհավատաց կոշկակարը:

-Դե կտեսնես, որ կգա: Այդ մասին ինքը երազում ինձ ասաց։

Սպասում է տղան թանկագին հյուրին, նայում է պատուհանից, իսկ այնտեղ այդպես էլ ոչ ոք չի երևում։ Հանկարծ նա տեսնում է, որ բակում՝ ճանապարհի վրա երկու տղա ծեծում են մի տղայի, և նա նույնիսկ չի հակառակվում։ Կոշկակարի տղան վազելով դուրս թռավ փողոց, քշեց նրանց և, ծեծված տղային բերեց տուն։ Նա և իր հայրիկը լվացացրեցին և հարդարեցին տղայի և կոշկակարի որդին ասաց հորը.

-Հայրի՛կ, ես երկու կոշիկ ունեմ, և իմ նոր ընկերոջ մատները դուրս են եկել կոշիկներից: Ես ուզում եմ նրան տալ իմ Ֆետսե կոշիկները, որովհետև դրսում անտանելի ցուրտ է։ Բացի դրանից, չէ, որ տոն է այսօր։

— Դեմ չեմ, թող քո կամքը լինի»,— համաձայնեց հայրը:

Տղային տվեցին ֆետրե կոշիկները, և նա ուրախացավ ու գնաց տուն։
Անցնում էին ժամերը, իսկ կոշկակարի որդին այդպես էլ չէր հեռանում լուսամուտից՝ սպասելով Փրկչի գալուն: Մի մուրացկան անցնում է տան մոտով և հարցնում.

— Բարի մարդիկ,վաղը Սուրբ Ծնունդ է, և ես երեք օր է, ինչ մի փշուր բերանս չեմ դրել։ Կերակրեք ինձ, հանուն Քրիստոսի:

-Տուն մտի՛ր, պապիկ,- ձայն տվեց նրան տղան պատուհանից:

-Աստված քեզ առողջություն տա: Նրանք կերակրեցին և խմելու բան տվեցին ծերունուն, իսկ նա մեծ ուրախությամբ հեռացավ նրանց տնից։

Բայց տղան դեռ սպասում է Քրիստոսին, և նա արդեն սկսել է անհանգստանալ, թե ո՞ւր մնաց Նա։ Մութն ընկել էր, վառվել էին փողոցի լապտերները, ցրտաշունչ քամի է անխնա փչում էր։ Հանկարծ կոշկակարի որդին բարձր կանչեց.

-Վայ՜, հայրի՜կ։ Այնտեղ, սյունի մոտ մի կին է կանգնած՝ փոքրիկ երեխան գրկին։ Տես, թե ինչպես են մրսում նրանք, խեղճ մարդիկ։ Կոշկակարի տղան դուրս վազեց փողոց և կնոջն ու երեխային բերեց խրճիթ։ Կերակրեցին և խմելու բան տվեցին նրանք հյուրերին, իսկ տղան ասում է.

-Ո՞ւր են գնալու նրանք այս ցրտին։ Տես, թե դրսում իմչ բուք է մոլեգնում: Թող, հայրիկ, նրանք մեր տանը գիշերեն։

-Իսկ որտե՞ղ կարող են նրանք քնել,— հարցրեց կոշկակարը:

-Ահա, թե որտեղ. դու բազմոցին ես, ես՝ թախտին, իսկ նրանք մեր անկողնու մեջ։

-Դե ինչ, թող մնան:

Վերջապես բոլորը պարկեցին քնելու։ Տղայինն երազում այցելում է Փրկիչը և քնքշորեն ասում.

-Դու իմ հրաշքն ես իմ բարի զավակ: Թող որ դուք միշտ երջանիկ լինես քո ամբողջ կյանքում:

-Տե՛ր,իսկ ես քեզ այսօր կեսօրին էի սպասում,— զարմացած ասաց տղան:

Եվ Տերն ասսաց.

-Ես օրվա ընթացքում երեք անգամ եկա քեզ մոտ, սիրելիս: Եվ դու երեք անգամ ընդունեցիր Ինձ: Այնքան լավ, որ ավելին հնարավոր չէր պատկերացնել։

-Տեր, ես չեմ նկատել, այդ երբ էր:

-Չճանաչեցիր, բայց միևնույնն է ընդունեցիր։ Առաջին անգամ խուլիգան տղաների ձեռքից ոչ թե տղայի, այլ՝ Ինձ փրկեցիր։ Ինչպես որ ես մի քանի անգամ մերժվեցի և ամոթալի վերքեր ստացա չար մարդկանցից, այնպես էլ այս փոքրիկ տղան… Շնորհակալ եմ, սիրելիս։

-Տե՛ր, ե՞րբ ես երկրորդ անգամ եկել ինձ մոտ: Ես անթարթ աչքերով նայում էի պատուհանից,— հարցրեց կոշկակարի որդին:

-Երկրորդ անգամ․ դա ամենևին էլ մուրացկան չէր։ Դա ես էի, որ եկել ճաշեցի ձեր տանը: Դու և քո հայրը կերաք կարկանդակի չոր մասերը, իսկ ինձ հյուրասիրեցիք ամբողջական Ծննդյան կարկանդակը։

-Դե, իսկ երրորդ անգամ, Տե՛ր: Միգուցե ես քեզ գոնե երրորդ անգամ ճանաչեի։

-Եվ երրորդ անգամ ես նույնիսկ գիշերեցի քեզ հետ իմ մոր հետ:

-Իսկ ինչո՞ւ այդպես վարվեցիր։

-Մի ժամանակ Հերովդեսի մոտից մենք ստիպված էինք փախչել Եգիպտոս։ Այսպիսով, դուք գտաք իմ մորը սյան մոտ, ինչպես Եգիպտոսի անապատում, և թողեցիք, որ գիշերենք ձեր հարկի տակ: Երջանիկ եղիր, սիրելիս, հավերժ երջանիկ եղիր: Առավոտյան տղան արթնացավ և առաջին բանը, որ հարցրեց.

-Որտե՞ղ է կինը երեխայի հետ: Նայում է շուրջը,իսկ տանն այլևս մարդ չկա։ Երեկ խեղճ տղային նվիրած ֆետրե կոշիկները նորից անկյունում են, իսկ սեղանին դրված է ամբողջական Ծննդյան տորթը։ Իսկ սրտում մի այնպիսի անասելի ուրախություն է, ինչպիսին երբեք էլ չի եղել: