Рубрика: Հայրենագիթություն

Շիրակի մարզի տեսարժան վայր

Հառիճավանք

Պատկեր:Վանական համալիր Հառիճավանք 4.jpg - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Գտնվում է Հառիճ գյուղում, Գյումրուց 22 կմ հեռավորության վրա: (Նախկինում նաև՝ Ղփչաղավանք), միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Այն հնագույն միջնադարյան հայկական վանքերից է։ Ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված Ս. Գրիգոր եկեղեցին է։ Նրան կից կան 13-րդ դարում կառուցված երկհարկանի աղոթարաններ։ Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվանե եղբայրների հրամանով 1201 թվականին, այն խաչաձև գմբեթավոր մեծաչափ կառույց է։ Հայկական ճարտարապետական ​​արվեստի շատ յուրօրինակ նմուշ է: Հետաքրքրականն այն է, որ վանքը կառուցելիս օգտագործել են տարբեր երանգների մեծ քարեր: Արդյունքում վանքի պատերը ստացել են անսովոր գեղեցիկ տեսք: Այս հուշարձանը միջնադարյան ճարտարապետության գոհարներից է՝ պարուրված նուրբ զարդաքանդակներով։ Շինությունը վեհաշուք է իր պարզությամբ, կառուցման կատարելությամբ։ Վանքը եղել է նաև գիտության կենտրոն։ Այնտեղ գործող հայտնի դպրոցում 1887-1889 թթ սովորել է Ավետիք Իսահակյանը։

  • Ավանդություններից մեկի համաձայն` իշխանական օրիորդներից մեկը, սելջուկներից փախչելով, պատսպարվել է ժայռի վրա կառուցած մատուռում, և երբ սելջուկները փորձել են տիրանալ օրիորդին, ժայռը երկու մասին է բաժանվել.  նման հրաշքից վախեցած սելջուկները մի կողմ են քաշվել և օրիորդը փրկվել է:Ըստ մեկ այլ լեգենդի՝ սելջուկների կազմակերպած արշավանքների ժամանակ շատ մարդիկ թաքնվել էին եկեղեցում։ Երբ, այնուամենայնիվ, սելջուկները մտան եկեղեցի, այնտեղ ոչ ոք չկար: Զավթիչները կարծեցին, որ հրաշք է կատարվել․ մարդիկ Սուրբ Հոգու զորությամբ, դարձել էին աղավնիներ և փրկվել: Սակայն եկեղեցին գաղտնի ելք ուներ, որի օգնությամբ հնարավոր էր իջնել ձորը: Սելջուկները, չգտնելով ոչ ոքի, շատ բարկացան և որոշեցին ավերել եկեղեցին: Նրանք ձիերի օգնությամբ քաշում պոկում են զանգակատունն պահող 4 սյուները, սակայն եկեղեցին չի փլվում։ Նման հրաշքից վախենալով սելջուկներն այլևս չեն փորձում քանդել կառույցը։
Рубрика: Հայրենագիթություն

Լոռու մարզի տեսարժանա վայրերը

Վանաձորի Սբ. Մարիամ ԱստվածածիԱյս տեսարժան վայրի հետ է կապված քաղաքի առաջին անվանումը: 13-րդ դարում

այստեղ կառուցվել էր մի եկեղեցի, որը ամբողջովին սև քարից էր: Թյուրքական ցեղերը անվանեցին բնակավայրը «Ղարաքիլիսա», ինչը նշանակում է «սև եկեղեցի»: Հին եկեղեցու շենքը կանգուն էր մինչև 1826 թվականը. այն ավերվեց ուժեղ երկրաշարժի հետևանքով: Որոշ ժամանակ անց նույն տեղում կառուցվեց նոր եկեղեցի՝ստանալով «Սուրբ Աստվածածին» անվանումը:

Վանաձորի Սբ. Մարիամ Աստվածածին Եկեղեցի
Վանաձորի Սբ. Մարիամ Աստվածածին Եկեղեցի

Սուրբ Գրիգոր Նարեկացի մայր եկեղեցի

Այս հոյակապ եկեղեցին համեմատաբար նոր տեսարժան վայրերից մեկն է: Եկեղեցին կառուցվել է 2005 թվականին: Այն զարդարված է բազմաթիվ որմնանկարներով: Այստեղ կարող եք տեսնել նաև հայկական եկեղեցու պատմությունն ու քրիստոնեության ձևավորումը ներկայացնող նկարներ և պատկերներ:

Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի
Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի
Рубрика: Հայրենագիթություն

Զատկական խաղեր

Ձվարշավ

Այս խաղը նույնպես սովորաբար կոտրված ձվերով են խաղում: Խաղացողները՝ 2 – 4 հոգի, թեք տարածք են ընտրում և բարձունքից միաժամանակ իրենց ձվերը գլորում: Ում ձուն որ հեռու գլորվի, նա էլ հաղթող է ճանաչվում և մյուսների ձվերը «հավաքում»: Ձվերը միաժամանակ և նույն տեղից գլորելու նպատակով խաղացողներից մեկը ձեռքի ձգված ափը ուղղահայաց գետնին է հպում, ապա բոլոր մասնակիցները իրենց ձվերը կողք-կողքի, այս ափ-պարիսպի ետևում են շարում: Ձեռքը հեռացնելուն պես, ձվերը բարձունքից ցած են գլորվում՝ ձվարշավի տպավորություն թողնելով:

Ձուպտտոցի 

Խաղի համար մեկին դատավոր են ընտրում, որի հրահանգ տալուն պես որևէ հարթ մակերեսին փորձում են սուր քթի վրա միաժամանակ պտտեցնել ձվերը: Ում ձուն ավելի երկար պտտվի, նա էլ հաղթող է ճանաչվում և մյուս բոլոր խաղացողների ձվերը շահում: Երբեմն, վեճերից խուսափելու նպատակով հաղթողին այլ կերպ են որոշում՝ ելնելով ոչ թե ձվի՝ քթի վրա երկար ժամանակ պտտվելուց, այլ վերջինիս անշարժանալով:

Рубрика: Հայրենագիթություն

ՍՐՎԵՂԻ ՎԱՆՔ

Սրվեղի վանքը գտնվում է Այգեհովիտ գյուղից մոտ 3 կմ հարավարևմուտք, սարալանջին, «Խաչի տակ» կոչվող վայրում: Միջնադարյան Հայաստանի Կայան գավառի հոգևոր ու մշակութային կենտրոններից է: Սրբավայրը բաղկացած է երկու եկեղեցիներից, միաբանների բնակելի և տնտեսական շինություններից: Սրվեղը շրջափակված է պարսպապատով: Պարսպից մնացել են միայն հիմնապատերը: Պարսպից դուրս, վանքի շրջակայքում կան այլ շինությունների մնացորդներ, տապանաքարեր, խաչքարեր:

Գլխավոր եկեղեցին Սուրբ Նշանն է։ Այն գմբեթավոր դահլիճ է ունեցել, արևելյան խորան, երկու ավանդատուն, սլացիկ, սրածայր վեղարովի նման բազմանիստ գմբեթ: Սա Հայաստանում կառուցված փոքրաթիվ աղյուսաշեն հուշարձաններից է: Եկեղեցու բեմի վիմաքարի հազիվ պահպանված արձանագրություն կա, որտեղ նշվում է, որ եկեղեցին կոչվել է Սուրբ Նշան: Սրվեղի կառուցման տարեթիվը հայտնի չէ, ենթադրվում է, որ այն կառուցվել է 12-13 դարերում.: Պատերի շարվածքում դրված են տարբեր դարաշրջանների խաչքարերի քանդակազարդ և արձանագիր բեկորներ: Դրանք բոլորն էլ պատկանում են մեկ այլ, ավելի հին կառույցի: Եկեղեցու շուրջը միջնադարյան գերեզմանոց է։
Ս. Աստվածածին եկեղեցի գտնվում է գլխավոր եկեղեցու հյուսիսային կողմում: Այն ամբողջուըթյամբ ավերակ է: Միանավ դահլիճ տիպի է: Կառուցվել է 1889 թ. գյուղի համայնքի կողմից` Տեր Հովհաննես քահանայի առաջնորդությամբ: Պատերի մեջ դրված են քանդակազարդ խաչքարերի բեկորներ և ամբողջական խաչքարեր: Հատակին կան խոշոր տապանաքարեր:

Рубрика: Հայրենագիթություն

Սևանա լիճ

Սևանա լճի երկարությունը 78 կմ է։ Լայնությունը`   56 կմ։ Լճի ամենամեծ խորություն`   100 մ։ Միջինում լիճը ունի  30 մ խորություն։

Սևանա լիճը երբեմն անվանում են նաև  Գեղամա ծով կամ Գեղամա լիճ։ Այն գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի մեծությամբ երրորդ լիճն է Վանա և Ուրմիա լճերից հետո։ Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ Լուխմիտա անուններով: Ի տարբերություն Ուրմիա և Վանա լճերի, Սևանը բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Սևանա լճի մեջ են թափվում 28 գետակներ, և նրանից սկիզբ է առնում Հրազդան գետը: Աշխարհի քաղցրահամ ջուր ունեցող ամենաբարձրադիր լճերից մեկն է Սևանը։ Երկրաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սևանա լիճն առաջացել է 3-րդական դարաշրջանում և ի սկզբանե եղել է ավելի ծանծաղ, քան այսօր: Այդ են վկայում Սևանա լճի ափին 20-րդ դարի 50-ական թվականներին կատարված հնագիտական ուսումնասիրությունները։

Ավանդազրույցներ

Ասում են` մի քանի կրոնավորներ Վանից գալիս են այստեղ և լճի մեջ տեսնելով գեղեցիկ կղզին և հոգեպարար լռությունը` բացականչում են.

«Սա է Վան»: Այսինքն` մեզ համար լավ բնակվելու տեղ է: Այդպես են կղզին և լիճը ստացել Սևան անունը:

Իսկ մեկ ուրիշ զրույց պատմում է, որ շատ հին ժամանակներում չքնաղ ու կապուտաչ մի գեղագանգուր ու քաջ հսկա էր ապրում: Նա առավոտյան վաղ արթնանում էր, վերցնում էր իր մեծ նիզակն ու մտնում լիճը: Նա քաջ լողորդ էր և օրվա մեծ մասն անց էր կացնում լճի ջրի մեջ: Այդ հսկան` Սևանը, հսկում էր ամենուր և անսպասելի հայտնվում էր այն ափերում, որտեղ թշնամի էր երևում: Եվ նրա անվրեպ նիզակն անմիջապես վնասազերծում էր թշնամուն, որը կա՛մ խեղդվում էր լճում, կա՛մ էլ մազապուրծ փախչում էր: Հենց այս հայկազուն հսկայի անունով էլ լիճը կոչվեց «Սևան»:

Рубрика: Հայրենագիթություն

Սևանավանք

Իսկ հիմա եկեք տեղափոխվենք Գերքունիքի մարզի Սևանանվանք սրբավայր: Սևանի վանքը գտնվում է Սևանի թերակղզում և քանի որ շատ բարձրադիր է, երևում է շատ հեռվից։   Նախկինում այն կղզի է եղել և Սևանավանք հասնելու համար մարդիկ օգտվել են նավերից։ Վանքը հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305 թվականին,։ Այն բաղկացած է երկու եկեղեցիներից։ Դրանք կառուցվել են IX դարում Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կնոջ՝ Մարիամի կողմից։ Եկեղեցիներն են՝ Սրբոց Առաքելոցը, դա մեծ եկեղեցին է և Սուրբ Հովհաննու Կարապետի վանքը։

Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։ Այստեղ եղել է հեթանոսական մեհյան։ Առաքելոց եկեղեցու թմբուկի արևելյան կողմում պահպանվել է շինարարական արձանագրությունը, որտեղ գրված կառուցման տարեթիվը՝ 874 թվական։

Եկեղեցու  սյուները պսակված են եղել փայտե քանդակազարդ խոյակներով, որոնք այժմ պահվում են մեր պատմության թանգարանում և Էրմիտաժում։ Ենթադրվում է, որ խոյակները բերվել են որևէ պալատական շենքից։ Նրանք հայկական միջնադարյան փայտագործական արվեստի արժեքավոր նմուշներ են։

Բլուրի վրա՝ համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր։ 1956-1957 թվականներին եկեղեցիները վերանորոգվել են։ Բլրի ստորոտում եղել է նաև ավելի ուշ շրջանի կառուցած Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը 19-րդ դարավերջին փլուզվել է:

Рубрика: Հայրենագիթություն

Ծիրանավոր եկեղեցի


Image result for ծիրանավոր եկեղեցի


Ծիրանավոր եկեղեցին գտնվում է Աշտարակ քաղաքում։ Ծիրանավոր եկեղեցին Աշտարակի հնագույն հուշարձանն է։ Այն կառուցվել է 5-6 դարերում Ներսես Բ Բագրևանդցի կաթողիկոսի կողմից։ Ծիրանավոր եկեղեցին պահպանվել է առանց ծածկի և հարավային պատի։

Տեղերի վանքի գավիթը

Եկեղեցուն արևմուտքից կից է գավիթը (ըստ սյուներից մեկի վրա պահպանված    

արձանագրության շինարարությունը տևել է 11 տարի և ավարտվել 1232 թվականին)։ Այն իր չափերով գերազանցում է եկեղեցուն։ Սկզբունքային նորություն և բացառիկ երևույթ են գավթի ծածկի վրա հյուսիսարևմտյան և հարավարևմտյան անկյուններում առկա գմբեթավոր մատուռները (մուտքերը բացվում են գավթի ծածկի վրա), որոնք խիստ յուրօրինակ ուրվագիծ են հաղորդում կառույցին։ Երկրորդ հարկի այդ մատուռներն անմիջականորեն առնչվում են գավթում թաղված ննջեցյալների հիշատակի հավերժացման հետ և զուգահեռներ ունեն այդ դարաշրջանում զգալի տարածում գտած երկհարկ դամբարան-եկեղեցիների ընդհանուր հորինվածքի հետ։

Պաշտպանական նկատառումներից ելնելով՝ վանքը պարսպապատվել է։ 1468 թ. Սարգիս Բյուրականցու կողմից վերակառուցվել է, XVIII դ. վերջում վերանորոգվել է։

Վանքը մեծապես վնասվել է 1949 թվականի երկրաշարժից։ Նոր վերանորոգումներ են կատարվել 1950-1953 թթ. և 1975-1976 թթ. ։

Տեղեր գյուղը հնում հռչակված է եղել իր շրջակայքում աճող դեղաբույսերով և անվանվել էր Դեղեր։ Վանքի պատերի մոտ մինչ օրս կանգուն է հին դղրատան շինությունը, որտեղ ապաքինվում էին հայ փառապանծ մարտիկները։

Տեղերի վանքի պատմությունը

Գտնվում  է Բյուրականից  հյուսիս, Տեղեր  գյուղում, անդնդախոր կիրճի աջափնյա եզրին։ Տեղերի վանքի մասին պատմիչները չեն հիշատակում։ Համաձայն գավթի մուտքի ճակատակալ քարի արձանագրության՝ կառուցել է  Արարատյան կողմնակալության կողմնակալ իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանը կինը՝ , ճարտարապետն է եղել  Աղբայրիկ  վարդպետը։ Բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց և գավթից։

Рубрика: Հայրենագիթություն

Կոտայքի մարզ

Կոտայքի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասում, ծովի մակերեւույթից մոտ 900- 2500մ բարձրության վրա: Տարածքն ընդգրկում է Հրազդան գետի վերին  և միջին ավազանն ու Մարմարիկ գետի ավազանն ամբողջությամբ: Հյուսիսից սահմանափակվում է Գութանասար, իսկ հյուսիս-արեւելքից` Հատիսի լեռնազանգվածներով: Հարավ-արևմուտքում աստիճանաբար ցածրանալով՝ ձուլվում է Արարատյան դաշտին: Կոտայքի սարավանդն ընկած է Հրազդան գետի միջին հոսանքի ձախափնյա մասից մինչև Գեղամա լեռների արևմտյան ստորոտը: Կոտայքով են հոսում նաև Գետառն ու Ազատը, որոնք ունեն ոռոգիչ նշանակություն: Ոռոգման համակարգում մեծ նշանակություն ունի Ակնա լիճը (3032մ. բարձրություն), որով ջրարբիացվում են ամառային արոտավայրերը: Հիմնական լեռնագրական միավորներն են Կոտայքի և Եղվարդի բլրաալիքային սարավանդները, Մարմարիկի վտակներով կտրտված Փամբակի լեռնաշղթայի լանջերը, Գեղամա լեռնաշղթայի լեռնաճյուղերն ու լավային հոսքերը: Տիրապետող են կիսաանապատային, լեռնատափաստանային լանդշաֆտները` համապատասխան բուսական և կենդանական աշխարհներով: Կլիմայական գոտին խառն է, իսկ աշխարհագրական դիրքն, ընդհանուր առմամբ, նպաստավոր : 

Рубрика: Հայրենագիթություն

Մաքրավանք

Վանքի գլխավոր կառույցը 13-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին մեկ զույգ որմնամույթերով, արևմտյան կողմում երկհարկանի ավանդատներով գմբեթավոր դահլիճի տիպի կառույց է։ Եկեղեցին շրջապատված է բազմաթիվ խաչքարերով։ Հարավային կողմում գտնվում է միանավ եկեղեցի։ Սուրբ Աստվածածին եկեղեցուն արևմուտքից կից է եղել գրեթե քառակուսի հատակագծով գավիթը, որի պատերի հիմքերն են մնացել։ Վանքի արևելքում զարդաքանդակ խաչքարերով փոքրիկ գերեզմանոցն է։

Рубрика: Հայրենագիթություն

Հավուց Թառի Վանքը

Հավուց Թառի Վանքը  գտնվում է Կոտայքի մարզում,  Գառնի գյուղի մոտ, Ազատ գետի ձախափնյա բարձունքում: Վաղ միջնադարում  վանքը խոշոր կրոնական, մշակութային կենտրոններից մեկն էր: Ըստ պատմաբան Մխիթար Այրիվանեցու, Իշխան  Գևորգ Մարզպետունին կառուցել է  Ս. Ամենափրկիչ եկեղեցին, որը  1013թ ին վերակառուցեց  Գրիգոր Մագիստրոսը:  Վանական համալիրի տարածքում էր նաև   Սուրբ Կարապետ մատուռը, որը կառուցվել է 1213 թ.։ Վանքի  բոլոր   շինությունները պատրաստված են  կարմիր և սև տուֆից:

 1679թ․ Գառնու երկրաշարժից    վանքը խիստ վնասվել է:  1721թ-ին մատուռի ավերակների վրա, կաթողիկոս Աստվածատուրի  նախաձեռնությամբ, սկսվեցին Սուրբ Կարապետ եկեղեցու կառուցման աշխատանքները, որը մնաց անավարտ:

Հավուց Թառի վանքի  տարածքում  կան եզակի խաչքարեր՝ կատարված նրբանկատ  վարպետությամբ, անկրկնելի  շքեղությամբ:  Այդ խաչքարերից մեկը  պահպանվում է Հայաստանի պատմության թանգարանում, որպես մեկը երկրի տասը լավագույններից :