Рубрика: Պատմություն

Եգիպտոս

1.Հին Եգիպտոսի աշխարհագրական դիրքը , 21-րդ դարում այդ տարածքում ինչ պետություն է ձևավորվել/ պատասխանիր այս հարցին՝ օգտվելով քարտեզից/:

Եգիպտոսը գտնվում է Աֆրիկայի հյուսիս-արևելքում՝ Նեղոս գետի ափին։ Այստեղ ձևավորվել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը, մայրաքաղաքն է Կահիրեն։ Հարևան պետություններն են Սուդանը, Լիբիան,  Իսրայելը և Հորդանանը: Եգիպտոսը գտնվում է Կարմիր և Միջերկրական ծովերի միջև:

2.Համեմատիր/15-20 նախադասությամբ/Հին եգիպտական մայրաքաղաք Մեմֆիսը և 21-րդ դարի Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեն

Մենֆիսը Եգիպտոսի առաջին մայրաքաղաքն էր՝ կառուցված էր Նեղոսի ձախ ափին։  Մ.թ.ա. 3150 թվականին եգիպտական փարավոններից մեկը՝ Մեմֆիսը, որոշում է մայրաքաղաք կառուցել, որ կարողան հսկել  տարածքի բերրի հողերը, գյուղատնտեսությունը զարգացնի և Լևանտայի հետ առևտրային ճանապարհներ ունենա:: Մեմֆիսը Եգիպտոսի կրոնական, մշակութային և արհեստագործական կենտրոնն է եղել։ այստեղ են պահպանվել Պտահ աստծո տաճարի մնացորդները և սֆինքս Ռամզես հայտնի երկրորդի երկու բուրգերը ։Մայրաքաղաք Մամֆեսը իր դիրքի պատճառով  շատ գրավիչ էր բոլոր փարավոնների համար։ Մեմֆիսը ժամանակին հայտնի է եղել արձանների, տաճարներ և իր շուրջը փռված բուրգերի բազմությամբ։ Այժմ պահպանված բուրգերն ու սֆինքսը գտնվում են Գիզայի տարածքում։

Կահիրեն Եգիպտոսի 21-րդ դարի մայրաքաղաքն է: Կահիրեն Աֆրիկայի ու արաբական աշխարհի խոշորագույն քաղաքն է։ Քաղաքի բնակչությունն ավելի քան 7 մլն է։ Այն գտնվում է Նեղոսի ափին ։ Արդյունաբերությունը բազմաճյուղ է, սակայն առաջատարներն են մեքենաշինությունը, տեքստիլը, քիմիականն ու սննդի արդյունաբերությունը։ Շրջապատի մի շարք քաղաքների Գիզայի, Շուբրայի Էլ Ղեյմայի, Հելուանի հետ ստեղծվել է Մեծ Կահիրե՝ 16 միլիոն բնակչությամբ։ Կահիրեյում կա հայկական եկեղեցի, փոքր հայկական համայնք:

3.Ովքեր էին փարավոնները:

Հին Եգիպտոսում թագավորներին էին անվանում փարավոններ: Նաև հին եգիպտացիները համարում էին, որ նրանք Աստծո որդիներն են և երկրպագում էին նրանց:

Նրա անունը ոչ ոք իրավունք չուներ արտասանելու, քանի որ արքան համարվում էր աստծո որդի, կենդանի աստված: Երկրային կյանքին հրաժեշտ տալուց հետո փարավոնը պետք է միանար մյուս աստ ածներին և վայելեր աստվածներին արժանի հավերժական կյանք: Այդ պատճառով փարավոնների համար կառուցում էին շքեղ դամբարաններ՝ բուրգեր:

 Մինչև Ք. ա. 15-րդ  դարը ոչ մի փարավոն չէր կարողացել նվաճել Ասորիքը և հասնել Եփրատ գետին: Առաջինը դա հաջողվեց Թութմոս III–ին (Ք. ա. 1468–1434 թթ.): Մեկը մյուսի հետևից պարտության մատնելով բոլոր հակառակորդներին՝ փարավոնի զորքն անցավ Եփրատը և հասավ մինչև Հայկական Տավրոսի լեռները: Պատերազմների ավարտին Եգիպտոսի տերության տարածքը հյուսիսից հարավ ձգվում էր շուրջ 3200 կմ:

Եգիպտոսի հզոր արքաներից էր Ռամզես Երկրորդ փարավոնը

/գրավոր փոքրիկ հետազոտություն անցկացրու անդրադառնալով  նշված կետերին, նյութդ պետք է ունենա նախաբան, ընթացք, վերջաբան, վերջաբանը ամփոփիր քո  կարծիքը հայտնելով տվյալ արքայի մասին/,

Գահ բարձրանալը,

աշավանքները,

հաշտության պայմանագիրը-<<Հավերժ բարեկամներ>>,

մշակույթը.

Մ․Թ․Ա 1300-ական թվականներին եգիպտական քաղաքակրթությունը իր ոսկեդարն էր ապրում։ Եգիպտոսը ղեկավարում էր Ռամզես 2-րդը՝ մարդ, ով դառնալու էր մեծագույնը փարավոններից։ Ռամզես II-ը գահ բարձրացավ  մոտ քսան տարեկանում: Նա հայտնի էր հսկայական շինարարական աշխատանքներով։ Կառուցում էր մեծ արձաններ, տաճարներ։ Նա մտածում և կառուցում է այնպիսի բաներ, որ մինչև ինքը ոչ մեկ չէր կառուցել։ Ռամզեսի օրոք Եգիպտոսը հասավ իր ծաղկունքի գագաթնակետին։

Ամրապնդելով պետության հիմքերը, Ռամզես II-ը սկսում է պատրաստվել Խեթերի դեմ պատերազմին։ Կառավարման 4-րդ տարում, ձեռնարկում է առաջին արշավը Հարավարևմտյան Ասիա` Փյունիկիայի և Պաղեստինի ուղղությամբ: Այս արշավի արդյունքում Ռամզես II-ը գրավում է Բեյ­րութը:

Եգիպտացիներ համար հատկապես շատ երկար տևեց պատերազմը խեթերի հետ։ Շուրջ երկու դար ընթացող Եգիպտոսի և Խեթական տերության հետ հակամարտությունը, որի ընթացքում տեղի էին ունեցել հին աշխարհի մի շարք խոշորագույն ճակատամարտեր, այդ թվում Ք.Ա. 1274թ. տեղի ունեցած Քադեշի ճակատամարտը, լուծվում է, երբ ինչպես եգիպտացիներին, այնպես էլ խեթերին սկսում են սպառնալ այլ ազգեր, և Ք.Ա. 1258 թվականին Ռամզես II-ը ու խեթերի արքա Հաթթուսիլիս III-ը կնքում են պատմական քրոնիկներում արձանագրված առաջին հաշտության պայմանագրերը, որով սահմանվում է, որ հին աշխարհի այս երկու գերտերությունները ոչ միայն կդադարեցնեն թշնամանքը, այլև կսատարեն միմյանց՝ երրորդ կողմի ներխուժման դեպքում։ Պայմանագրում նշվում էր նաև, որ «Եթե որևէ մեկը փախչի Եգիպտոսից և գնա խեթերի երկիր, ապա խեթերի թագավորը նրան չի պահի իր երկրում և կվերադարձնի Ռամզես II-ի երկիր»։ Փախուստի հանգամանքն ինքնին եղել է հանձնման հիմք։ Պայմանագիրն ապահովել է նաև հարցման ենթակա անձանց անվտանգությունը. «Նրանց մահապատժի ենթարկելիս չեն վնասի նրանց աչքերը, շրթունքները և ոտքերը»:

 Հին Եգիպտոսի մշակույթի պատմությունը բաժանվում է 3 շրջանի՝ Հին թագավորության՝ 

մ. թ. ա. 2800–2250 թթ., Միջին թագավորության՝ մ. թ. ա. 2050–1700 թթ., Նոր թագավորության՝ մ. թ. ա. 1580–1070 թթ.:

Ես կարծում եմ, որ այդ ժամանակներում, երբ մարդիկ հավատում էին տարբեր Աստվածների և հարևան երկրների համար ահ ու սարսափ է եղել Եգիպտական պետությունը իր բազմաթիվ Աստվածներով և հզոր փարավոններով։ Ըստ հին հիշատակությունների  Ռամզես 2-րդը  հզոր փարավոն է եղել, պատերազմներից և մեծ տարածքներ գրավելուց բացի այդ ժամանակ շեն երկիր է եղել  Եգիպտոսը: Եղել է արդյունաբերություն, շինարարական մեծ աշխատանքներ են տարվել:

Հետաքրքիր փաստեր Հին Եգիպտոսի մասին:

Շատ քիչ բան է հայտնի Թութանհամոն արքայի մասին, բայց շատ պատմաբաններ որպես նրա մահվան պատճառ մատնանշում են գետաձիու հարձակումը։ Նրա մումիայի սկանավորումը ցույց է տվել, որ նրան հուղարկավորել են առանց սրտի ու կրծքավանդակի հեռացված պատով, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նա մահացել է զարհուրելի վնասվածքներից՝ մարմնի այդ շրջանում ստացված։ Եգիպտագետները նշում են, որ գետաձիերի որսը վտանգավոր, բայց լայն տարածում ունեցող զբաղմունք էր եգիպտական արքունիքում, իսկ Թութանհամոնի դամբարանում բազմաթիվ ապացույցներ են հայտնաբերվել, որոնք վկայում են այն բանի մասին, որ Թութմոս-Թութանհամոն փարավոնը ևս սիրում էր այդ զբաղմունքը, ուստի տրամաբանական է ենթադրել, որ հենց դա էլ բերեց դեռահաս փարավոնի անժամանակ վախճանին։

Եգիպտացիները հավատում էին, որ կենդանիները իրենց աստվածների երկրային մարմնավորումներն են, և սա առաջին քաղաքակրթություններից է, որտեղ ընտանի կենդանիներ էին պահում ոչ միայն գյուղատնտեսական նկատառումներով։ Եգիպտացիք հատկապես գնահատում էին կատուներին, որ նույնացվում էին Բաստետ աստվածուհու հետ, բայց նրանք նաև մեծարում էին բազեներին, շնագայլերին, առյուծներին, շներին և բաբուիններին։ Այս կենդանիները հատուկ դիրք ունեին եգիպտական տներում և հաճախ նրանց մումիֆիկացնում էին և թաղում իրենց տերերի հետ։ Որոշ կենդանիների էլ հատուկ վարժեցնում էին՝ մարդկանց օգնելու համար։ Օրինակ՝ հայտնի է, որ եգիպտացի ոստիկանները հաճախ ունենում էին ծառայողական շներ և հատուկ վարժեցված կապիկներ, որոնք օգնում էին նրանց պարեկություն իրականացնել։

Рубрика: Մայրենի-6-րդ

ԱՌԱԿ

Առակը երկու մասից բաղկացած ստեղծագործություն է։ Առակը ունի սյուժե և բարոյախոսություն։ Սյուժեն դեպքերի, իրողությունների սեղմ շարադրանքն է, իսկ բարոյախոսությունը՝ առակի սկզբում կամ մեծ մասամբ վերջում արտահայտված եզրակացությունը։ Առակի հերոսը մարդն է, ում կյանքի, բնավորության բացասական գծերը ծաղրվում են այլաբանորեն։ Առակներում կենդանիներն ու բույսերը խոսում են մարդկային լեզվով, աշխատում են, օգնում կամ խանգարում միմյանց։ Առակներում գովաբանվում և խրախուսվում են լավը, բարին, բարոյականությունը, ջանասիրությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, ընկերասիրությունը, գեղեցիկը, մարդկայինը և, ընդհակառակը, ծաղրվում ու դատապարտվում են վատը, չարը, տգեղն ու անմարդկայինը, դավաճանությունն ու վախկոտությունը։ Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։ Այդպիսիք են Աստվածաշնչում պահպանված Սողոմոնի առակները, որոնք մեծ ազդեցություն են թողել գրեթե բոլոր ժողովուրդների մտածելակերպի վրա։ Առակների առաջին հայտնի հեղինակը հույն Եզոպոսն է։ Առակներով հարուստ է նաև հին հնդկական գրականությունը նաև հայ գրականությունը։

Рубрика: Մայրենի-6-րդ

Ր-Ռ-ի ուղղագրությունը
Կետերի փոխարեն գրել Ր կամ Ռ:
Ախորժակ, դատարկ, գանգուր, երեսուն, զարթնել, ագռավ, լրտես, սպորտ, արծիվ, բարբառ, բարբարոս, ձիարշավ, կրթել, կայտառ, խառնուրդ, խելագաղրվել, ձեռք, կտրիճ, մառախուղ, պատրվակ, պարկ, պառկել, սաղավարտ, հրճվանք, պատրվակ, ուռկան, մորթի, կամրամորթ, սրտաշարժ, քառասուն, քրտնաջան, որմնախոռշ, կենտրոն, կործանվել, մերժել, գորշ, դրժել, թրթուրավոր, ժխոռ, աշխարհահռչակ, բարդի, ըմբռնել, շղարշային, փռշտալ, քարորդ, քառասուն, շատրվան, սառույց, խարույկ, համակարծիք, կենսաթրթիռ, մկրատ, բրոնզ, կրճատել, ճարճատյուն, խրճիթ, կրծել, վագր,  ոսկոր, արհամարհել, անարժան, ջարդել, մրսել:
Ղ-Խ-ի ուղղագրությունը

Կետերի փոխարեն գրել Ղ կամ Խ. 

 Աղցան, խախտել, փոխնորդ, պղպեղ, դազձ, բոխկ, դժխեմ, գաղտնիք, ներգաղթ, բա[տավոր, կողք, աղքատ, ախտածին, պղպջակ, խրոխտ, սխտոր, եղերերգ, գողտրիկ, դժոխք, ծախսել,      եղջյուր, հաղխ, ժխտել, խրախճանք, գաղջ, գեղջուկ, մառախուղ, տաղտուկ, զեխչել, կխտար, սանդուղք, կեղտակորույս, ջրախեղդ, ծաղկեպսակ, վխտալ, ոսկրախտ, հաղթանակ, 

ժանտախտ, գաղտագողի, վախճան, ախտահանել, կաղկանձել, տաղերգու, զղջալ, հաղթահարել, կմաղք, ընձուղտ, լեռնաշղթա, եխկելի, հղփանալ, փեխկ, ուղտապան, ուխտադրուժ, ախտահարվել, աղտոտ,  աղճատել, հարբուխ, խեղանդամ, ախտ (հիվանդություն), աղտ (կեղտ), ուղտ (կենդանի), ուղտ (երդում), հարբուխ, խոզապուխտ, թախծադեմ, կարմրախտ, թուղթ, շղթայակապ, գաղտնապահ, տառեխ, հղկել, գաղտնի, փոխղապ, ապերախտ, անեղծ, փոցխ, աղտորոշում, եղբայր,  թղթատար, նախատինք, պանդուխտ, եղյամ, բքախեղդ, կեղծավոր, թախանձել. կողպեք, կթղա (գավաթ), ձաղկել, ձախորդ, նախշազարդել, նախօրե, քաղց, հեղգ (ծույլ), կեղտոտ, հեձուցիչ, բեղ, փտախտ, ակնբախ աշղետ (ձի), ապաբախտ, արտագաղթ, գաղտնածածուկ, ծաղկահյուս, շարժասանդուղք, խեղդուկ, մաղթանք, դշխուհի (թագուհի), մղկտալ, զմրուխտյա, բաղձալի, Ջավաղք, ուխտատեղի, ողկույզ, նողկալի, ապուխտ, սեղմել, թխվածք, շաղկապ, ողբերգակ, թուխպ, ողջ, դրախտային, ուղտափուշ, գաղթօջախ, բարեբախտ, կախազարդ, բախտակից, սանդղահարթակ, դժբախտ, թախծաժպիտ, թոքախտ: