Рубрика: Գրականություն 8

Անտառը  հառաչանքով  լիքն  էր։

Աշնան  չարագույժ  ցրտերն  ու  անգութ  որսկանները  մտել  էին  նրա  մեջ։  Իր  մահաբեր  թույնը  թափելով՝  սուլում  էր  դառնաշունչ  քամին։  Նրա  շնչից  գունատված  տերևները  դողդողում  էին,  անհասկանալի  լեզվով  ցավալի  սվսվում,  դալկանում,  դեղնում  ու  իրանց-իրանց  թափվում  և  թափվելով  տխուր  շրշում,  անզոր  հառաչում  էին։  Այստեղ  ու  այնտեղ  որոտում  էր  որսկանի  հրացանի  ձայնը,  անտառը  թնդում,  արձագանք  էր  տալիս  և  ամեն  արձագանք  տալով՝  կարծես  թե  ահագին  «վա՜յ»  էր  կանչում  իր  խոր  թավուտներից։  Ճիշտ  որ  վա՜յ…

Կորչում  էին  նրա  պայծառ  օրերը,  ընկնում  էին  նրա  դալար  զարդերը,  հալածվում  ու  կոտորվում  էին  նրա  սիրուն  երեները,  և…  հառաչում  էր  նա։  Չէ՞  որ  նա  էլ  գիտե  զգալ,  չէ՞  որ  այնտեղ  էլ  կենդանության  շունչ  կա,  ցավ  ու  կսկիծ  կա։

Ահա  վերջին  տագնապի  մեջ  է  անտառի  չքնաղ  թագուհին։  Որսկանի  ձեռքից  փախած՝  նա  վայր  է  ընկել  բրնուտում։  Գնդակատեղից  դեռ  հոսում  է  նրա  արյունը,  իր  աչքով  տեսնում  է,  զգում  է  այն  սոսկալի  փոփոխությունը,  որ  կատարվում  է  իր  մեջ,  իր  շուրջն  էլ  փոխվում  է,  ինքն  էլ  այն  չի,  ինչ  որ  առավոտն  էր…  Բայց  այս  ի՛նչ  զարհուրելի  բան  է.  ինչու  էլ  այն  չի,  ինչու  էլ  չի  կարողանում  կանգնել,  փախչել…  Օրհասական  ջանքեր  է  անում,  տանջվում  է,  տանջվում  և  ճգնում  է  պարզել,  թե  ախար  ի՞նչ  պատահեց,  այն  ի՞նչ  էր…  Եվ  շփոթ  ու  աղոտ  հիշում  է,  որ  արածում  էր  իր  հորթուկի  հետ…  հանկարծ  մի  բան  որոտաց…  մի  տաքություն  զգաց  ու  վայր  ընկավ…  ականթոթափել  կանգնեց…  իր  սիրուն  հորթուկը…  Բայց  հիշողության  թելը  կորավ,  ուշքը  խառնվեց,  ուժ  չկա…

Նա  զգաց,  որ  ծարավից  պապակում  էր,  այրվում  էր  ներսը…  Հիշեց  ներքև՝  ձորակում  վազող  վտակը,  խոնարհած  ճյուղերի  տակ  կարկաչող  այն  վճիտ-պսպղուն  ալիքները…  Նրա  մտքով  կայծակի  արագությամբ  միասին  եկան  ու  անցան  հովասուն  անտառներում  անցկացրած  օրերը  և  մշուշապատ  առավոտները,  երբ  նա  առողջ  ու  թեթև  իջնում  էր  այն  ձորակն  ու  կուշտ-կուշտ  խմում  էր  սառը  ջրերից…  Այժմ  էլ  փափագում  էր  սաստի՜կ-սաստի՜կ,  բայց  որքան  աշխատում  էր՝  չէր  կարողանում  բարձրանալ։  Ամեն  շարժվելով  ճղփում  էր  նրա  տակ  լճացած  արյունը  և  կրկին  սկսում  էր  ծորել  գնդակատեղից։  Բայց  արյունը  բարակեց,  ցավն  էլ  առաջվա  նման  չէր  նեղացնում․  նա  թմրեց,  զգաց,  որ  քունը  տանում  էր  մի  տեսակ,  խավարը  թանձրանում  էր  շուրջը,  և  հետզհետե  աչքերը  մթնում  էին։

Արևն  իր  վերջին  շողերը  քաշել  էր  լեռների  ետևը։  Ամեն  ձեն  ու  ձուն  կտրել  էր  անտառում։

Գիշերվան  ցուրտն  ընկավ։  Սթափվեց  եղջերուն,  լիակուրծ  ու  ագահ  շունչ  քաշեց,  լայն-լայն  բաց  արավ  շշմած  աչքերը…  վերևը  փոքրիկ  լույսեր  ցոլացին։  Այդ  աստղերն  էին  երկնքում։  Նա  հասկացավ,  որ  գիշերը  հասել  էր։  Վերջին  ուժերը  հավաքեց,  ջանք  արավ,  շարժվեց,  մինչև  անգամ  ծնկները  բարձրացրեց  և…  կրկին  ընկավ  մի  ծանր  ու  անզոր  թառանչով։  Նա  լսեց  իր  թառանչը,  և  այդ  վերջին  ձայնն  էր,  որ  նա  լսեց  այս  աշխարհքում։

Առաջադրանքներ:
1.Դուրս գրիր անծանոթ բառերն ու բառարանով բացատրիր:

Դալկանում- գունատվել, Օրհասական- ծայրահեղ , ճղփում- չխկչխկալ։
2.Դո՛ւրս գրեք բնության նկարագրության այն հատվածները, որոնք նախապատրաստում, հուշում են սպասվելիք-կատարվելիք գործողությունները:

Հիշեց  ներքև՝  ձորակում  վազող  վտակը,  խոնարհած  ճյուղերի  տակ  կարկաչող  այն  վճիտ-պսպղուն  ալիքները…  Նրա  մտքով  կայծակի  արագությամբ  միասին  եկան  ու  անցան  հովասուն  անտառներում  անցկացրած  օրերը  և  մշուշապատ  առավոտները,  երբ  նա  առողջ  ու  թեթև  իջնում  էր  այն  ձորակն  ու  կուշտ-կուշտ  խմում  էր  սառը  ջրերից…  Այժմ  էլ  փափագում  էր  սաստի՜կ-սաստի՜կ,  բայց  որքան  աշխատում  էր՝  չէր  կարողանում  բարձրանալ։


3. Համաձա՞յն եք հետևյալ մտքերի հետ: Հիմնավորե՛ք

Պատմվացքի միտքը այն է որ կյանքը շատ երկար ժամանակ չունի և եթե դու ուզում ես լի կյանք ապրես ապա մի վախեցիր մահից և ապրի լի կյանք։

Рубрика: Հ․լեզու 8

1.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ նախադասությանը համապատասխանողը։

ա) Երեխան երկար լաց (լինելիս, լինելուց) շնչակտուր եղավ և նվաղեց։

բ) Ցանկապատի վրայով (թռչելիս, թռնելիս) տղան ոլորեց ոտքը և ստիպված էր մի քանի օր անցկացնել անկողնում պառկած:
գ) Պարտադիր չէ՝ շշուկով խոսեք. երեխան քնած (չի, չէ):

դ) Դավադիր գնդակը թիկունքից էր (դիպել, դիպչել) նրան ու տեղնուտեղը սպանել:
ե) Այգում (զբոսնելիս, զբոսնելուց) անսպասելիորեն գտա մի քանի օր շարունակ ինձ չարչարող խնդրի լուծման ուղին

2. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

ա) Տնօրենն ավելացրեց, որ ինքը բոլորովին էլ դեմ (չէ, չի) այդ առաջարկությանը։
բ) Արդեն երեք հեքիաթ եմ պատմել, բայց երեխան դեռ քնած (չի, չէ):
գ) Բայց նա երբեք էլ կողմ (չէ, չի) եղել մեր՝ արտասահման մեկնելուն։
դ) Ես համոզվեցի, որ այդ երիտասարդը մարդ (չի, չէ) և երբեք էլ մարդ չի դառնա։

3. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

ա) Մանկամարդ աղջիկը, մոմակալը ձեռքին, միջանցքով քայլում էր շատ զգույշ, որ մոմը (չհանգեր, չհանգչեր) օդի հանդիպակաց հոսանքից։
բ) Երազում ես հաճախ (թռնում, թռչում) եմ, և դա գերագույն հաճույք է:
գ) Ճակատդ հարվածից կարմրել է, և եթե սառը թրջոց չդնես, (կուռչի, կուռի
դ) Հալածյալը (թռչեց, թռավ) ջրով լի խրամատի վրայով և կարողացավ խուսափել հետապնդողներից։
ե) Ոչ ոք երբևէ չի (փախչել, փախել) իր ճակատագրից, որքան էլ հեռու է եղել սնահավատությունից։

զ) Ծնողների անուշադրության պատճառով երեխան մտավ առվակը և (թռչեց, թրջեց) կոշիկներն ու գուլպաները:
է) Վիրավոր զինվորն ընկերոջը խնդրում էր իրեն (թողնել, թողել) և վերադառնալ խրամատ, բայց ընկերը ամեն կերպ ջանում էր վիրավորին օգնել:

4. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծեք ճիշտը.

ա) Քիմիական այդ նյութը (գործածվում է, գործ է ածվում) տարատեսակ օծանելիքներ պատրաստելու համար:
բ) Հարգելիս, (վեր մի՛ կաց, մի՛ վեր կաց). մենք նստած կզրուցենք:

գ) Սարեր ու ձորեր, իմ վիշտը (լացեք, լացեցեք), այս աշխարհում ինձ մխիթարող չունեմ:
դ) Գնա, քեզ հարմար ու քեզ արժանի տեղ գտիր, քեզ այս տունն այլևս (թողող, թողնող) չկա։
ե) Կրթությամբ լինելով բանասեր՝ Սուրենը անցավ վերապատրաստման դասընթաց և (դարձավ, դառավ) հաշվապահ:
զ) Կարենը դեռ դպրոցական տարիքից իր վերնաշապիկն ու գուլպաներն ինքն է (լվանում, լվում)։
է) Մենք այդ տղաներին մի քանի համապատասխան խոսք (ասեցինք, ասացինք), ու նրանք հասկացան, թե ում հետ գործ ունեն:
ը) Պետավտոտեսչության նոր որոշման համաձայն՝ (մգացված, մգեցված) ապակիներով ավտոմեքենաների երթևեկն արգելվում է:
թ) Հարգելի՛ ուղևորներ, երթուղայինների վարորդներին (մի՛ թույտ վեք, թույլ մի՛ տվեք) մեքենայում ծխել և վնաս տալ ձեր առողջությանը։
ժ) Հեռավոր երկրներից հում մսեղեն հնարավոր է ներմուծել միայն (սառացված, սառեցված) վիճակում:
ժա) Վերջին անգամ բաժակները (լցրինք, լցրեցինք), բայց չգիտես ինչու ոչ ոք այլևս չէր ուզում ո՛չ բաժակաճառ ասել, ո՛չ խմել։
ժբ) Ա՛յ հոգուդ մեռնեմ, ինչու չես (թողում, թողնում)՝ այդ անպատկառին մի երկու լավ խոսք ասեմ, որ իմանա՝ ում հետ ինչպես պետք է խոսել։

Рубрика: Հասարակագիտություն

Ինչ է կոռուպցիա

Լատիներեն carrapito նշանակում է կաշառում, կառուպցիան համարվում է հանցագործությունը որի համար կարելի է նստել բանտ , դա հասարակական իշխանության չարաշահումն է որը վնասում է անհատին ։

Որոնք են կոռուպցիայի առաջացման պատճառները։

Մարդկանց ժլատությունը

Կարելի է արդյոք նշել կոռուպցիայի գոյության համար մեղավորների ինչ-որ շրջանակ։

Ոչ մարդիկ են սկսել կոռուպսիան և այն անհնար է վերացնել որովհետև միշտ կգտնվի ժլատ մարդ ։

Рубрика: Աշխարհագրություն 8

Հարավ Արևելյան Ասիա

  1. Քարտեզի վրա նշել Հարավարևելյան Ասիայի երկրները ու դրնաց ափերը ողողող ջրային ավազանները:
    • Չինաստան, Վիետնամ, Թայլանդ, Թայվան, Մալազիա, Սինգապուր,Ինդօնեզիա, Հարավային Կորեա, Լաոս։

Խաղաղ օվկիանոս , Հնդկական օվկիանոս , Ֆիլիպինների ծով, Հարվային Չինական ծով, Թայլանդի ծոց։

  1. Որոնք են Հարավարևելյան Ասիայի երկրների զարգացման նախադրյալները:

Էժան աշխատույժ, Ցամաք կլիման , Բանջարաբոստանային գործունեություն մեծամսնությամբ շաքարի, բրիձի և թեյի պլանտացիաներ, բացի դրանից Հարավարևելյան Ասիյաում բավականին լավ սովորելու և ապրելու պայամաններ կան օրինակ Սինգապուրը ամենապահով և ամենահարուստ երկրների ցուցակում երկրորդ տեղն է ։Բայց բոլոր երկրներում չի այդեպես , օրինակ նույն Հարավային Կորեան որի շենքերի մեծամասնությունը խռճիթներ են , բայց դրա հետ համահունչ Հարավային Կորեան ունի աշխարհում ամենաուժեղ եկոնոմիկաներից մեկը ։

  1. Ինչ դեր ունի Հարավարևելյան Ասիան համաշխարհային տնտեսության մեջ: 

Հարավարելյան Ասիայում տնտեսության մակարդակը լավ բարձր է :Թեկուզ նույն Չինաստանում կամ Ճապոնիյայում արտադրվում է ամեն ինչ և կա էժան աշխատույժ և բացի դրանից Հարավարևելյան Ասիայի բնակիչները բվականին աշխատասեր էն ։

Рубрика: Հ․լեզու 8

Առաջադրանք բայից

  1. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) չեն անշարժացել, շատացող, բարձրացա, վարձած

2) եկած, չեմ մոռանա, արածում է, պիտի գնայիր

3) տված, հասա, կկայունանա, խաղացած

4) դարձող, լեռնանում են, ժպտում եմ, դիմացել է

2. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) դարձե՛ք, ելա, կջանամ, մի՛ տուր

2) մոռացել եմ, պիտի կարդայինք, ցնծաց, կտոկան

3) կերանք, հոգացող, բարձրացավ, տալիս է

4) պիտի խաղա, ցնցեց, ջանում է, ցոլցլաց

3. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) մի՛ եկ, հասկացել եմ, զայրացել է, տվեց

2) ասաց, տո՛ւր, դարձի՛ր, դողաց

3) պիտի հուսանք, թողել եմ, գալիս է, վշշում է

4) եղա, հավատալ, խոսող, զղջում է

4. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ե խոնարհման:

1) չեն շարժվում, շատանում է, հիշեցի, պարում է

2) հեռացել են, շտապեցի, գովերգեցին, պիտի խոսեիր

3) փակցրած, եղավ, կերանք, վառված

4) վազեց, պատկերելու էր, գոհացի՛ր, կդիմադրի

5. Ո՞ր շարքում  բայի սխալ կազմություն կա:

1) թռչելիս, կարոտած, դիպչող, մոտեցած

2) նստեցնել, սառչած, ուրախացող, խմեցնել

3) փախչելիս, սառչող, կպած, աշխատեցնել

4) փրկված, շփոթեցնել, կառչող, խոսող

6. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ ձև կա:

1) Արշակը փորձել էր Զինայի հետ փախչել արտասահման, բայց ոստիկանությունը նրան բռնել էր և տեղեկացրել Սմբատին:

2) Սարի լանջին բուսած մանուշակները բացել էին աչիկները և ժպտում էին արևին:

3) Բժիշկը պատվիրել էր օրը երկու անգամ դեղ կաթացնել հիվանդի աչքերի մեջ:

4) Գարնանային արևը հալեցրել էր ձյունը, ու վարարած գետերը դուրս էին եկել իրենց ափերից:

7. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ  ձև կա:

1) Երբ փորձում էի նրան հիշեցնել տված խոստումները, չլսելու էր տալիս:

2) Դաշտի խաղաղության մեջ քնքշորեն բուրացող ծաղիկները մի պահ մեղմեցին նրա հոգու ցավը:

3) Անծայրածիր հեռուներում աստիճանաբար մգացող լեռների սուր կատարները ահարկու տպավորություն էին թողնում:

4) Կարդալիս հանկարծ զգում էի, որ կտրվել եմ իրականությունից ու դարձել գրքի հերոսների ուղեկիցը

8. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ ձև կա:

1) Երկրաշարժից տուժած մարդկանց օգնության ձեռք մեկնեց ողջ աշխարհը:

2) Խանութի բացման օրը բոլոր հյուրերին նվիրեցին խոնավեցնող քսուքներ:

3) Կապտավուն նժույգ հեծած ձիավորը ընթանում էր լարված և ուշադիր:

4) Շատ կարդալուց աչքի լույսը պակասել էր, ու ջահել օրերի նման այլևս մի քանի օրում մի գիրք չէր կարողանում ավարտել:

Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ ձև կա:

1) Անձրևի կաթած տեղը մի մեծ խոռոչ էր բացվել:

2) Մթության մեջ խարխափելով` փոքրիկներն առաջ էին շարժվում ու հանկարծ իրար կպնելիս սարսափած ճչում էին ու կծկվում:

3)Երեխայի համար գնեցինք հեքիաթներ պատմող մի տիկնիկ և խոսող շնիկ:

4) Ես ամեն կերպ փորձում էի զգույշ դիպչել նրա վերքին, որպեսզի ցավ չպատճառեի:

10. Ո՞ր նախադասության մեջ բայի գործածության սխալ ձև կա:

1) Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար:

2) Որևէ բան մտածելիս նա սովորաբար ձեռքը դնում է ճակատին:

3) Քայլելուց դիմացդ էլ չես նայում, դրա համար էլ հաճախ ես սայթաքում:

4) Այսքան մտածելուց գլուխս պայթում է:

11. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև չկա։

1) Եթե ես ցանկանայի փախնել, ոչ ոք ինձ չէր խանգարի:

2) Այդ միջադեպը քարոզարշավի վրա ոչ մի ազդեցություն էլ չի կարող թողել:

3) Ինքն ասաց, որ շատ կարդալուց վնաս չկա:

4) Այդ մարդը ուտելուց միշտ խոսում էր և ծիծաղում:

12. Ո՞ր նախադասության մեջ բայի խոնարհման սխալ ձև չկա:

1) Ալիքները հսկա սառցաբեկորները թռցրեցին դեպի ծովի խորքը:

2) Սարի հետևում հանգչել էին վերջին շողերը, երբ մենք շարժվեցինք դեպի վրանները:

3) Ծովի մեղմօրոր ալիքները դիպչեցին նրա մերկ սրունքներին, և նա սրթսրթաց:

4) Մի պահ միայն գրավվելով լուսնկա երեկոյով` թագուհին դարձյալ խորասուզվեց մտքերի օվկիանոսում:

13. Ո՞ր նախադասության մեջ պատճառական բայի կազմության սխալ ձև կա:

1) Երբեմն նստում էր դիմացս և խոսեցնում մեր սարերից ու լսում էր թաքուն համակրանքով:

2) Գրողի ներկայացրած մարդկային աշխարհում իշխում է գեղեցիկը:

3) Հետո տիրացուին գրել է տալիս այդ երեք անունները` նրան ուրիշ ոչինչ չհայտնելով:

4) Առաջին բուժօգնություն ցույց տալու ժամանակ պետք է անշարժեցնել վնասված վերջույթը:

14. Ո՞ր նախադասության մեջ բայի  սխալ ձև չկա։

1) Դատարանը տուժվածից ցուցմունք վերցրեց կատարվածի վերաբերյալ:

2) Շատ անսպասելի կորում է նաև տիկնոջ վերջին հույսը:

3) Դեմքի թարմ գույնը պահպանելու համար մաշկը պետք է շարունակ խոնավացնել։

4) Ջրի ցայտերը դիպչում են ապակուն ու անմիջապես սառում:

Рубрика: Հ․լեզու 8
  1. Տրված կաղապարներով կազմել համածանցավոր բառեր:
    Անտարբերություն
    անէանելի
    անիրանական
    դժկամություն
    համառություն
    համաերկրացի
    հակասուություն
    ստորգետնյա
    փոխկապակցվածություն:
  2. Կազմել բարդ բառեր` տրված արմատները գործածելով մի դեպքում բառասկզում, մյուս դեպքում`բառավերջում:
    Զրույց-զրուցընկեր, հարցազրույց։
    գույն-գունըզգույն , անգույն։
    վեճ-վիճաբան, բանավեճ։
    տուն-անտուն,տանտեր։
    բույս-բուսաբան, ծաղկաբույս։
    մատյան- մատենագիր, գրամատյան։
    երկու-երկորյակ, տասներկու։
    սեր-սիրավեպ, մարդասեր։
    ձայն- ձայնարկություն , անձայն։
    ուղի:- ճոպանուղի, ուղեկալ։
    3. Հետևյալ դարձվածքներով մեկական նախադասություն կազմել:
    Լեղին ճաքել- Լոռեցի Սաքոն գիշերվաձորում ձայներ լսեք և նրա լեղին ճաքեց։
    արյունը գլխին խփել- Ավտոբուսի վարորդը այնքան անպատասխանատու էր որ ավտոբուսը համարյա վթարի էր ենթարկվում, տեսնելով նրա անվրդովվ դեմքը արյունը գլխիս խփեց։
    հոգին ավանդել-նա ամենի ինչ վերջացնելով իր սիրտը ավանդեց։
    անարգանքի սյունին գամել- ստախոսելու համր Արեգը կարենին ամպատվեց և նվաստացնելով անարգանքի սյունին գամեց։
    ճամփա պահել-Ճամփա պահեցի որ տատիկը անցնի փողոցը , հետո նոր միայն մոտեցա նրան ։

    4.Համացանցից գտնել Աստվածաշունչ մատյանից առաջացած հետևյալ թևավոր խոսքերի նշանակությունը:
    Արգելված պտուղ-ինչոր բանից զրկել
    Սոդոմ և Գոմոր — խարնաշփոտ
    քավության նոխազ-մեղադրվող մարդ
    բաբելոնյան աշտարակաշինություն:- անիմաստ երկար գործունեություն
    5.Տրված միտքը փոխադրել 5 նախադասությամբ:
    Կալանավորի փախուստը Սան Մարինո գաճաճ պետության, բանտից բանտի աշխատակիցներին շատ անհանգստացրեց, որովհետև նա միակ բանտարկյալն էր:
    • կալանավոր էր փախել Սան մարինո գաճաճ պետության բանտից ։Բանտի աշխատակիցներին շատ անհանգստացրեց այդ փաստը։Բան այն է որ պետությունը ունի մի բանտ ։ Նաև , այնտեղ կա ընդամենը մի բանտարկյալ ։
      6. Կետադրի՛ր նախադասությունները:Հույները ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին զոհաբերում, որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:
      Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը որպես շքեղ ապարանք առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:
      Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:
      Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը իբրև դիպուկ նետված փետտրագնդակ:
      Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ կառչել էինք վազող կենդանուց:
      Լեռների ու բլուրների մեծ մասը ,որպես հրաբխային ժայթքման զավակներ վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:
Рубрика: русский 8

1.Спишите, вставляя пропущенные буквы.

Загaр, кaсается, полoжение, заблeстел, гoрелый, блeстательное, полoгаться, вырoщенные, зорька, продерается, каснуться, прорестать, угар, зарево, вычетание, загарелый, разбераться, соберу, зажигание, прикасновение, , озерить, пробераюсь, касательная.

Выпишите из предложенных словосочетаний только те, где в словах пишется буква О.

Обгоревшая свечка, внезапное озерение, антипригарное покрытие, мамино прикосновение, увидеть зарянку, ранние зори, огурок свечи, докоснуться до руки, пригоревший ужин, гареть на плите, зарево от пожара, начертить касательную, коснется многих, косательно данного вопроса.

Найдите в данном тексте числительные и выпишите их.

Трое мальчиков путешествовали на двухпалубном корабле по
Черному морю с бабушкой и дедушкой. Мальчики были
тройняшками. Они закончили шестой класс на «четвёрки» и
«пятёрки», путешествие было наградой за успешное окончание
учебного года. А в Новосибирске в квартире на четвёртом
этаже остались родители и пятилетняя сестрёнка, которая
очень любит кататься на трёхколёсном велосипеде. Во время
путешествия они побывали в семи городах, увидели
двенадцать видов птиц.

трое, шестой, четвертом, семи, двенадцать

Составьте прилагательные во всех степенях сравнений.

Образец: умный — умнее — умнейший — самый умный

Тяжелый- тяжеле, самый Тяжелый , древний-, древнейший, самый древний, низкий-ниже,всенижни , строгий-строже- самый строгий , добрый-добре,самый добрый,

Рубрика: Հ․լեզու 8

ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ: Խորխե Բուկայ

Ցանկանում եմ, որ ինձ լսես՝ առանց դատապարտելու։
Ցանկանում եմ, որ արտահայտվես՝ առանց ինձ խորհուրդ տալու։
Ցանկանում եմ, որ ինձ վստահես՝ առանց ինչ-որ բան պահանջելու։
Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։
Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։
Ցանկանում եմ, որ ինձ նայես՝ առանց ինձնից ինչ-որ բան կորզելու։
Ցանկանում եմ, որ ինձ գրկես՝ բայց չխեղդես։
Ցանկանում եմ, որ ինձ ոգեշնչես՝ առանց ստիպելու։
Ցանկանում եմ, որ ինձ աջակցես՝ առանց իմ փոխարեն պատասխանելու։
Ցանկանում եմ, որ ինձ պաշտպանես, բայց չխաբես։
Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։
Ցանկանում եմ, որ իմանաս իմ բոլոր անդուր գծերը։ Ընդունես և չփորձես դրանք փոխել։
Ցանկանում եմ, որ իմանաս… որ կարող ես ինձ վրա հույս դնել Անսահմանորեն:

Հարցարան

  1.  Կա՞ միտք, որի հետ համաձայն չես: Եթե կա, հիմնավորիր առարկությունդ:

Մտքերից ինձ համար անընդունելի էր թվացել հետևյալ ձևակերպումը Ցանկանում եմ, որ իմանաս իմ բոլոր անդուր գծերը։ Ընդունես և չփորձես դրանք փոխել։

  1. Շարունակիր այս շարքը՝ հարազատ մնալով ոճին:

Ցանկանում եմ, ոգնել քեզ այն հարցերում որոնք կարող եմ ։

Ցանկանում եմ քո հետ լեզու գտնել և չկռվել ։

Ցանկանում եմ վերջացնել աղմուկը տանը և հանգիստ նստել ։

Ցանկանում եմ բաժանվել քեզնից ։

Рубрика: Քիմիա 8

2) Լրացրու՛ բաց թողնված բառը թթուների, հիմքերի և աղերի էլեկտրոլիտային դիսոցման վերաբերյալ` հետևյալ նախադասությունում.

Աղերը դիսոցվում են անմիջապես և լրիվ:

3) Ըստ քիմիական հատկությունների, ո՞ր տիպի օքսիդներին է պատկանում BeO:

  • հիմնային
  • թթվային
  • երկդիմի

  նատրիումի օքսիդ

4.) Որքա՞ն է թթվածնի զանգվածային բաժինը (%) ծծմբային թթվի մոլեկուլում:

(պատասխանը ներկայացրու տասնորդական թվի ճշտությամբ)

64%

Рубрика: պատմություն 8

Ամփոփում

Գաղթավայրերի հայերը ի՞նչ իրավունքներ պետք է ձեռք բերեին, որպեսզի պահպանեին ազգային ինքնությունը։

1․Գաղթավայրի հայերը ազգային ինքնությունը պահպանելու համար պետք է ապրեին կազմակերպված ազգային կյանքով, խոսեին հայերեն, բացեին հայկական դպրոցներ, պահեին մեր եկեղեցու դավանանքն ու սրբությունները։ Որտեղ էլ որ լինեին, պետք է չձուլվեին տվյալ երկրի մշակույթին։

2.Որոշ երկրներում հայերը, հայկական գաղութները մեծ արտոնություններ ունեին։ Գործում էին բազմաթիվ նշանավոր հայագիտական ուսումնական հաստատություններ։

3․Գաղթավայրերի հայության առաջադեմ ներկայացուցիչները ծրագրեր կազմեցին և սկսեցին պայքարելՀայաստանում անկախ պետականությունը վերականգնելու համար։

4․ 19-րդ դարի վերջերից ստեղծվեցին քաղաքական կառույցներ, ազգային կուսակցություններ, որոնք Հայոց ազգայինբյուրո, ազգայինպատվիրակույուն, Հայկական բարեգործական ընդհանուր միություն, որոնց միավորում էր Հայրենիքի անկախության գաղափարը։ Այդ ժամանակվա հայտնի քաղաքական գործիչներն էին Պողոս Նուբար Փաշան Եգիպտոսում, Հովսեփ Էմինը, Շահամիր Շահամիրյանը,Հարություն Արղությանը և ուրիշներ։

5․Դրանցից ամենահինը Հնդկաստանում Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանն էր՝ 1821 թվական, որը գործում է մինչ օրս։ Ավելի քան 500տարի առաջ Վենետիկում է սկզբնավորվելհայկական առաջին տպագրությունը։ Մադրասում՝ դարձյալ Հնդկաստան, լույս է տեսել առաջին հայկական պարբերականը։ Հայկական տպարաններ են բացվել Ամստերդամում, Մարսելում, Զմյուռնիայում, Կոստանդնոպոլսում։