Рубрика: Без рубрики

Ճամբար

։

Բարև ձեզ մեր ճամբարային օրերը սկսվում էին սովորականի նման՝ ընդանուր պարապունքից։ Եթե ինչ-որ մարդիկ չգիտեն, թե ինչ է նշանակում ընդանուր պարապունքը, հիշեցնեմ, դա մեր դպրոցի ամենակարևոր ժամն է։ Ամբողջ դպրոցի ուսուցիչները ու աշակերտները հանդիպում են ֆոեում, ողջունում են իրար երգերով ու պարերով։ Ճամբարային օրերին ընդհանուր պարապմունքից հետո բաժանվում էինք իրարից և ոչ թե գնում էինք դասարան դաս անելու, այլ բաժանվում էինք ջոկատների ու զբաղվում ճամբարային գործունեությամբ։

Ես հրաշալի երեք շաբաթ եմ անցկացրևել տեխնոլոգիայի ջոկատում։ Այստեղ մենք տարբեր դասարանների աշակերտներով զբաղվում էինք տարբեր գործերով։ Աշխատել ենք խմորով, կավով, գունավոր թղթերով ու թելերով։ Պատրաստել ենք դդում, կավե բաժակներ և նռեր, տիկնիկներ, օրիգամի տեխնիկայով պատրաստել ենք դդումինչպես նաև՝ դդումով թխվացքաբլիթ։

Ես առաջին անգամ էի մասնակցում ձմեռային ճամբարին։ Շատ սիրեցի ճամբարը, հատկապես ձյունը գալուց հետո։ Պարապմունքից հետո, կամ հանգստի ժամին խաղում էինք ձյունով ու վայելում ցուրտ ձմեռը։ Հավատացնում եմ, որ ձմեռային ճամբարը շատ փոխեց իմ կյանքը։ Ափսոս որ շատ կարճ էր։

Рубрика: Без рубрики

ՈՒսումնական ձմեռ

  1. Կարդում եմ և առաջարկում եմ կարդալ՝ պատմիր արձակուրդի օրերին հայերեն կամ օտար լեզվով կարդացածդ գրքի​ (գրքերի) մասին

Ես առաջարկում եմ կարդալ <<Ռոբին Հուհդ>> գիրք։ Ռոբին Հուդը անգլիական միջնադարյան ժողովրդական բալլադի հերոս է, որը իր ընկերների հետ պայքարում էր անարդարության դեմ։ Բազմաթիվ արկածների մեջ են ընկնում, Նոթինգեմ քաղաքի մոտ գտնվող Շերվուդ անտառում զբաղվում էին ավազակությամբ ու կողպտով և իրենց գողացածը բաժանում էին աղքատներին։ Կարծում եմ իմ ընկերները շատ կհավանեն այս հերոսներին, կսիրեն նրանց, քանի որ նրանց գործերը թեև վատ արարքներ էին սակայն կատարվում էին մեծ հումորով և հանուն կարիքավոր մարդկանց։ Նրանք պատժում էին մեծամիտ Շերիֆին ու նրա պալատականներին և շատ ճարկկությամբ դուրս էին պրծնում նրանց ձեռքից։Այս գիրքը տպագրվել էր <<Անտարես>>հրատարակչությունում <<Պատենական Գրադարան>> մատենաշարով։

  1. Առաջարկում եմ դիտել՝ պատմիր արձակուրդի օրերին  տեսածդ ամենահետաքրքիր ֆիլմի կամ մուլտֆիլմի մասին
<<Холоп»-ը ռուսական կատակերգական ֆիլմ է, որի ռեժիսորն է Կլիմ Շիպենկոն Դերերում ՝ Միլոշ Բիկովիչ և Ալեքսանդրա Բորտիչ  : Ռուսաստանում ցուցադրվել է 2019 թվականի դեկտեմբերի 26-ին: 2020 թվականի փետրվարի 3-ի դրությամբ այն ռուսական կինոյի պատմության մեջ ամենաշատ եկամտաբեր ֆիլմն է:
Ֆիլմի իրադարձությոները կատարվում է 17 դարում ։