Рубрика: Աշխարհի տեսարժան վայրերը

Արագած հայաստան

Հայաստանի Հանրապետության ամենաբարձր կետը Արագած լեռն է (4095 մ): Քառագագաթ այս հսկան լեռնագնացների ամենասիրած լեռն է եւ ամեն տարի դեպի իր բարձունքներն է գրավում բազմաթիվ արկածասերների: Դեպի հարավային գագաթ տանող ճանապարհին լավագույն հանգրվանը Քարի լիճն է, որը գտնվում է 3250 մ բարձրության վրա: Առանձնապես դյութիչ տեսարան է բացվում ամենավերեւից: Մի կողմից ուրվագծվում են կանաչ հովիտները, կողքից սպիտակին է տալիս հավերժական ձյունը, մի այլ տեղում արծաթազօծվում են Արագածի բազմաթիվ մեծ ու փոքր լճերը, իսկ հեռու մշուշում Արարատյան դաշտի եզրին վեր է հառնում Բիբլիական Արարատը:

Խոր վիրապ

Խոր Վիրապը գտնվում է Արարատի մարզում: Այն Հայաստանում ամենահայտնի սրբավայրն է, քանի որ ուղղակիորեն կապված է այստեղ քրիստոնեության տարածման պատմության հետ: Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակվեց 301թ.`շնորհիվ Գրիգոր Լուսավորչի ջանքերի: Սակայն մինչ Տրդատ 3-րդ թագավորին հավատափոխ անելը` Լուսավորիչը բանտարկված է եղել ներկայիս Խոր Վիրապ վանքային համալիրի տարածքում գտնվող զնդանում: 17-րդ դարում կառուցված վանքային համալիրից բացվում է աննկարագրելի մի տեսարան դեպի Աստվածաշնչյան Արարատ լեռը:

Երեւանից 20 կմ հեռավորության վրա է գտնվում Հայ Առաքելական եկեղեցու կենտրոնը` Էջմիածինը: Էջմիածնի Մայր Տաճարը հիմնադրվել է 4-րդ դարի սկզբին եւ աշխարհի հնագույն եկեղեցիներից է: Ըստ ավանդության եկեղեցին կառուցվել է այն տեղում, որտեղ մատնանշել է Գրիգոր Լուսավորչի երազում հայտնված Աստծո Որդին: Այստեղից էլ առաջացել է Էջմիածին անունը: Եկեղեցու պատերը ներսից ամբողջովին զարդարված են Հովնաթանյան ընտանիքի նկարիչների բարձրարվեստ որմնանկարներով: Մայր Տաճարի հարակից տարածքում են գտնվում նաեւ կաթողիկոսի նստավայրն ու հոգեւոր ճեմարանը:

Рубрика: Աշխարհի տեսարժան վայրերը

Անհատական նախագիծ

Նախագիծի ժամանակահատվածը՝

Սեպտեմբերի 5-ից մինչև 7-ը

Նախագծի վերանգիրը

Աշխարհի տեսարժան վայրերը

Նախգծի մասնակից՝

Միսաք Մինասյան

ժամանակը և նպատակը

Անրադառնալ աշխարհի հայտնի և անհայտ տեսարժան վայրերին։ Աշխհարում կան այնպիսի տեսարժան վայրեր, որոնց քիչ են անրադարձել , և ես իմ այս նախագծում կփորձեմ անրադառնալ հենց այդ տեսարժան վայրերին։ Կօգտվեմ իտերնետից, մեդիագրադարանից, հանրագիտարանից։ Օրինակ՝  Հորդանանի Պետրան,  Բրազիլիայի և Արգենտինայի Իգուասու Ազգային այգին, Արգենտինայի Լոս Գլացիարես Ազգային այգին , դրանք բնուցյան վայրեր են, բայց քչերը գիտեն նրանց մասին ։

Ես կուզեմ ,որ այպիսի աշխատանքներ ավելի շատ լինեն և ես ուրախությամբ կփորձեմ մսանակցել այս պրոեկտին ։