Рубрика: Պատմություն

Հեթումյան արքայատոհմի հաստատում

Տարսոն քազաքում անցկացվեց ժողով և որոշեցին այս անգամ Զաբելին պսակելԿստանդին Գունդստաբլի զավակ Հերթումի հետ։1226 թ Զաբելի և հերթումի ամուսնանալուց հետո լուծվեց գահակալության խնդիրը Հերթումը հրչակվեց թագավոր (1227-1270 թթ),և սկիզբ դրվեց Հեթումյաների արքայատոհմին։ 8 դարի կեսին Մերձավոր Արևելեքում սկիզբ առավ քաղաքական նոր փոփոխություներ ,որոնք կապակցված էին Մոնղոլական արշավանքների հետ ։Մոնղոլական արշավանքները նոր խնդիրներ դրեցին նաև Հայկական պետության առջև ։Հայոց Արքունիկը որոշեց բանակցություներ մոնղոլների հետ ։Իր այցը Մոնղոլիա նախապատրաստելու նպատակով Հեթումը եղբորը՝ Սմբատ Գունդստաբլին, ուղարկեց Մոնղոլիա: Մոնղոլները համաձայնեցին պահպանելու Կիլիկյան Հայաստանի անկախությունը և տարածքային ամբողջականությունը ու վերադարձնելու մահմեդականներից խլված տարածքները:

Рубрика: Պատմություն

1.Ովքեր էին սելջուկ-թուրքերի։Երբ հայտնվեցին մեր տարածաշրջանում։ Սելջուկ-թուրքերը ներկայիս թուրքերի նախնիներն էին: Դրանք Ալթայից Միջին Ասիա ընկած տափաստաններում ապրող քոչվոր թուրքական ցեղեր էին: 10-րդ դարում այդ ցեղերի մի մասը միավորվեց Սոլջուկ անունով առաջնորդի շուրջ, ստեղծվեց սելջուկյան պետությունը, որը սկսեց ասպատակել հարևան երկրները: Սելջուկ թուրքերը մեր տարածաշրջանում հայտնվեցին 11-րդ դարի սկզբին: Նրանք ներխուժեցին Վասպուրական: Հայ բնակչության վրա դրվեցին ծանր հարկեր: Հայերը մինչև 12-րդ դարի վերջ համառ պայքար են մղել սելջուկ թուրքերի դեմ ու շատ դեպքերում հաղթանակ են տարել, պահպանել պետականությունը:

  2.Ինչ քայլեր ձեռնարկեց Բյուզանդիան Հայաստանում Անիի թագավորության անկումից հետո։ Բյուզանդիան Հայաստանում Անիի թագավորության անկումից հետո երբ սելջուկները հարձակվեցին Հայաստանի վրա, բյուզանդացիները անգամ փորձ չարեցին նրանց կանխելու: Բյուզանդացիները հասկանում էին, որ սելջուկների դեմ պայքարում իրենց դաշնակիցներ են հարկավոր, դիմեցին հայ և վրացի իշխաններին: Եվ համատեղ ուժերով փորձեց հակահարված տալ սելջուկներին, սակյն 1048 թվականի Բասենի ճակատամարտում  թշնամու ուժերը անհավասար պայմաններում հաղթեցին նրանց:  

3.Թվարկել թյուրք-սելջուկների արշավանքները, նրանց հետեւանքները։ Վասպուրականի ճակատամարտ, Բասենի ճակատամարդ, Կարինի, Կարսի, Մանազկերտի ճակատամարտեր

4.Որտեղ ե երբ տեղի ունեցավ վճռական ճակատամարտը բյուզանդացիների ե սելջուկների միջև, ինչ արդյունք ունեցավ այն։ 1071 թվականին Մանազկերտում տեղի ունեցավ վճռական ճակատամարտը բյուզանդացիների ե սելջուկների միջև: Բյուզանդական մեծաթիվ բանակը Մանազկերտի դաշտավայրում պարտություն կրեց և Հայաստանը հայտնվեց թուրք սելջուկների տիրապետության տակ:

5.Ինչպես զարգացան հայ-վրացական հարաբերությունները Դավիթ Շինարարի օրոք։ 12 րդ դարում քրիստոնեական երկու ժողովուրդները՝ հայերն ու վրացիները միավորեցին ուժերը թուրքսելջուկների դեմ:վրաց բագրատունի թագավոր Դավիթ Շինարարի գլխավորությամբ ետ նվաճվեցին Լոռին, Տաշիրը , Անին

: 6.Ներկայացրեք Զաքարյանների ազատագրական պայքարի արդյունքները։ 12-րդ դարի երկրորդ կեսին ավելի խորացավ հայ՝ վրացական զինակցությունը:Վրաց Թամար թագուհին սերտորեն համագործակցում էր հայերի հետ: Թամար թագուհու իշխանության տարիներին (1184-1207թթ): Հայ զորականներից Սարգիս Զաքարյանը 1185թ ստացավ ամիրապալարի՝ սպարապետի պաշտոնը, իսկ հետագայում այդ պաշտոնն անցավ նրա որդուն՝ Զաքարե Զաքարյանին: 12 –րդ դարի վերջից  հայ-վրացական զորքերը թշնամուց ազատագրեցին Հյուսիսային Հայաստանի բազմաթիվ շրջաններ՝ Ամբերդ ամրոցը 1196թ, Անին, Արցախը, Սյունիքը,Արարատյան դաշտը1199թ, Դվինը 1203թ,Կարսը, Բասենն ու Բագրևանդը և այլն 1206թ: Ետ գրավված տարածքներում Զաքարյանները և նրանց ենթակա իշխանական տները ստեղծեցին իշխանապետություն: Զաքարյանների օրոք վերականգնվեց անկախ պետականությունը:

7.Մոնղոլական ցեղերը ում գլխավորությամբ միավորվեցին։ Ինչ տարածքներ նվաճեցին մոնղոլները։ 1206թ Սիբիրի և Չինաստանի միջև ընկած տարածքում ապրող քոչվոր մոնղոլները՝ Չինգիզ խանի, իսկ հետագայում նաև նրա որդու՝ Ջալալեդդինի գլխավորությամբ, սկսվեց նրանց աշխարհակալ նվաճողական  քաղաքականությունը: 1219թ Չինգիզ խանը մտավ Միջին Ասիա, իսկ նրա որդին արշավանքները շարունակեց  դեպի Իրան և Այսրկովկաս: 1220թ. Նրանց դեմ դուրս եկան հայ-վրացական միացյալ ուժերը: Կուրմանի դաշտում տեղի ունեցավ ճակատամարտ, որտեղ վրաց Գեորգի թագավորը պարտություն կրեց: Այնուհետև մոնղոլները շարժվեցին դեպի Հյուսիսային կովկաս և Ռուսիա: իսկ 1236թ՝ Հայաստան:Եվ քանի որ չհանդիպեցին լուրջ դիմադրության,  իրար հետևից գրավեցին շատ տարածքներ, իրենց ճանապարհին ավերելով ամեն ինչ: 1254թ. հասնելով Կիլիկիայի սահմաններին՝ մոնղոլները կանգ առան: Հայոց թագավոր Հեթիում 1-ը ստիպված դաշնակցային պայմանագիր կնքեց նրանց հետ: Մոնղոլների տիրապետությունը աղետաբեր եղավ հայ ժողովրդի համար: Չինգիզ Խանի հեծյալները նվաճեցին ավելի մեծ տարածություն և ավելի մեծ բնակչություն, քան չորրորդ դարերում Հռոմեացիները: Որոշ ժողովուրդներ այսօր էլ իրենց որդիներին «Չինգուզ» են անվանում, հույս ունենալով, որ այդ անունը իրենց կհզորացնի և իրենք մի օր կնվաճեն աշխարհը, ինչպես իրենց տասներեքերորդ դարի հերոսը՝ Չինգիզ Խանը:

Рубрика: Պատմություն

Ապրիլի 3-9 Կազմել 10-րդ դարում Հայաստանում կատարվող պատմական իրադարձությունների ժամանակագրությունը: 908–1021 թթ. — հիմնադրվեց Վասպուրականի թագավորությունը 914–928 թթ. — Աշոտ II Երկաթի գահակալությունը 921 թ. — Արաբները պարտություն կրեցին Սևանի ճակատամարտում (Ծովամարտ) 922 թ. — Աշոտ Երկթը ճանաչվեց Հայաստանի արքա 948 թ. — Կաթողիկոսական աթոռը Աղթամարից տեղափոխվեց Արգինայի վանք 953–977 թթ. — գահ բարձրացավ Աշոտ Երրորդ Ողորմածը 961 թ. — Անին հռչակվեց մայրաքաղաք 961–1003 թթ.— Այս տարեթվերին է ծնվել և մահացել Գրիգոր Նարեկացին 977–990 թթ. — Գահ բարձրացավ Սմբատ Երկրորդ Բագրատունին 987 թ. — Դվինը միացավ Բագրատունյաց թագավորությանը 990–1020 թթ. — Գահ բարձրացավ Գագիկ Առաջին Բագրատունին 998 թ. — Ատրպատականի ամիրայի զորքերը ջախջախվեց Ծումբի ճակատամարտում 1001 թ. — Ավարտվեց Անիի Սուրբ Աստվածածին Կաթողիկե Մայր տաճարի կառուցումը Համեմատիր Աշոտ 3-րդ Ողորմածի և Գագիկ Առաջինի արտաքին , ներքին քաղաքականությունը: Աշոտ Երրորդ Ողորմածի գահակալության տարիներին սկզբույմ երկիրը ծաղկում էր: Աշոտ Ողորմածը ավելի շատ ուշադրություն էր դարձնում երկրի ներքին գործերը, հարաբերությունները,Երկրում տարվում էր մեծ ծավալի շինարարական աշխատանք:

Բանակը դարձրել էր մշտական և այլևս լեռնականները չէին կարողանում մտնել մեր երկիր:Նրա օրոք կառուցվեցին մի շարք ամրոցներ: Նաև արտաքին քաղաքականությամբ էր զբաղվում։

Իսկ Գագիկ Առաջինը ստիպեց, որ երկրի ներսում գործող ինքնուրույն գործող հայկական թագավորությունները ընդունեն իր գերիշխանությունը: Նրա օրոք Վասպուրականը տնտեսական և քաղաքական մեծ վերելք ապրեց: Կառուցվեց Անիի Մայր տաճարը:Կառւցվեց Սուրբ Խաչ նշանավոր եկեղեցին: Փաստերով հիմնավորիր կամ հերքիր, արդյոք Գագիկ Առաջին արքայի օրոք Բագրատունյաց թագավորության հզորությունը հասել էր իր գագաթնակետին: Գագիկ Երրորդի օրոք Բագրատունիները իրենց ծաղկման գագաթնակետին էին։ Գագիկը Երրորդը կրում էր շահնշահ հայոց պատվատիտղոսը: 1001 թ. Տաշիր–Ձորագետի (Լոռի) թագավոր Դավիթն ապստամբեց Գագիկ I–ի դեմ և հրաժարվեց ճանաչել Անիի Բագրատունիների գերիշխանությունը։ Գագիկը հարձակվեց այդ թագավորության վրա և կարճ ժամանակում գրավեց այն, 998 թ. Հայաստան ներխուժեց Ատրպատականի ամիրան։

Թագավորը հայոց սպարապետ, նշանավոր զորավար Վահրամ Պահլավունու հետ Ապահունիք գավառում կանգնեցրեց թշնամուն, Գագիկը շարունակեց իր նախորդների շինարարական լայն գործունեությունը։ 968-1021 թվականներին Վասպուրականում կար 8 քաղաք, 72 ամրոց, հազարավոր գյուղեր, հարյուրից ավելի վանքեր: Բնակչության թիվը հասնում էր մեկ միլիոնի: Համեմատիր Խոսրովանույշ թագուհու և Կատրամիդե թագուհու գործունեությունը: Կատրանիդե թագուհին Անիի Մայր տաճարը զարդարել է «ծիրանեծաղիկ ոսկեղեն» գործվածքներով, արծաթե ու ոսկե անոթներով։ Տաճարի գմբեթին կանգնեցվել է մարդահասակ արծաթե խաչ, իսկ Սմբատ Տիեզերակալ թագավորը Հնդկաստանից բերել է տվել բյուրեղյա հսկա ջահ։ Աշոտ Ողորմածի (953-977) գահակալության 14-րդ տարում՝ 966 թվականին, Խոսրովանույշ թագուհին կառուցել է տալիս Սանահինի վանքը, ապա՝ 976 թվականին՝ Հաղպատավանքը ։ Դրանք միջնադարում դարձել են գիտաուսումնական կենտրոններ, Սանահինում բացվել են համալսարան ու մատենադարան։ Ավելի ուշ, Հաղպատի դպրոցի հիման վրա, կառուցվել է Հաղպատի գրադարանը ու մատենադարանը։Խոսրովանույշ թագուհին Սանահինի վանքը կառուցել է Սմբատի ու Գուրգենի արևշատության համար։ Այն հետագայում դարձել է Լոռու թագավորության եկեղեցական թեմի աթոռանիստը

Ապրիլի 17-23, Զաքարյաններ Հայ ժողովրդի պայքարը հայ նվաճողների դեմ: Զաքարյաններ: Պատմեք քոչվորների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի մասին: Սելջուկյան արշավանքները և նվաճումները մեծ աղետներ պատճառեցին Հայաստանին: Քաղաքներն ու բնականոն կյանքը ամբողջությամբ փոխվեց, արվեստները արհեստները, որ այդ ժամանակ մեծ զարգացում էին ապրում Հայաստանում երկրորդ պլան մղվեցին:Հայ իշխանական տներից շատերը կամ ոչնչացվեցին, կամ զենքի ուժով դուրս բերվեցին և ունեզուրկ դարձան:Հայ թագավորական տները խոստանում էին հարկ վճարել, միայն թե մնային իրենց երկրում: Սելջուկները ռազմատենչ ցեղեր էին, հարձակումներ էին գործում հարևան ժողովուրդների վրա, ավերում ու կողոպտում էին իրենց ճանապարհին ընկած շեն բնակավայրերը, դաժան ու անխնա կոտորում խաղաղ բնակչությանը։ Սելջուկները գրեթե անարգել հասան Հայաստանի կենտրոնական գավառներ և, զորքը բաժանելով մասերի, սկսեցին ասպատակել երկիրը։ 1054 թ․ սելջուկյան հերթական արշավանքը գլխավորեց նրանց պետության առաջնորդ Տուղրիլը։

Այս անգամ ահեղ թշնամուն դիմադրելու համար հայերը նախապատրաստական աշխատանք էին տարել։ Թյուրք սելջուկները համառ դիմադրության հանդիպեցին Կարին քաղաքում և ստիպված եղան դադարեցնել քաղաքի պաշարումը։ Նրանք փորձեցին գրավել Կարսը, բայց այստեղ էլ թշնամին անակնկալի եկավ հանդիպելով կարսեցիների համառ դիմադրությանը։ Թվարկեք հայկական պետության վերականգնման փորձերի ձախողման պատճառները: Ինչպես բոլոր ժամանակներում մեր երկրի պետականության վերականգնման փորձերի ձախողման պատճառը պառակտված լինելն էր: Իշխանական տները հաշտ չէին իրար հետ և ամեն մեկը իր համար փրկություն էր փնտրում մեկը Բյուզանդիային էր դիմում մյուսը՝ մյուս հարևան պետությանը և այսպես մեր պետականությունը չէր կայանում:

Համեմատեք Բագրատունյաց Հայաստանը և Զաքարյանների իշխանապետությունը: Բագրատունիները ավելի հզոր էին: Նրանց տիրապետության ժամանակները ավելի խաղաղ էին քան Զաքարյանների տիրապետության շրջանը և երկիրը ավելի տնտեսապես կայուն էր, առևտուր կար, արհեստ արվեստ, իսկ Զաքարյանները անընդհատ պայքարի մեջ էին քաչվոր նվաճողնրի հետ:

Рубрика: Без рубрики, Պատմություն

10-12 Դարի ժամանակագրություն

908թ-Գագաիկ Արծրունի ստանում է թագ Ատրպատականի ամիրաից։

968-1021թ -Վասպուրականի Սենեքերիմ թագավորն ով Վասպուրականը կտակեց Բյուզանդացիներին և այն տեղփոխվեց Սբեաստիա ։

908-1021թ — Վասպուրականի թագավորություն

983թ Աշոտ 3 -որդի եղբայար Մուշեղ կարսը հռչակեց ինքնուրույն թագավորություն,այն գոյատեվեց 1դար։Կարսի թագավորությունը այլպես անվանվում է Վանանդի թագավորություն։

972թ -Տաշիրի կառավարիչ նշանակվեց Աշոտ 3-րդ որդի Գուրգենը։

978թ-Սմբատ 2-րդը Գուրգենին շնորհեց թագավորի տիտղոս։

Рубрика: Պատմություն

Հարցեր և առաջադրանքներ
1․ Ի՞նչ փաստեր են խոսում այն մասին, որ Ավարայրի
ճակատամարտից հետո Պարսկաստանը հրաժարվեց
հայերի բռնի կրոնափոխության մտադրությունից,
սակայն շարունակեց այլ միջոցներով (ոչ բռնի) կրոնափոխության քաղաքականությունը։

Ավարայրի ճակարտամարտից հետո ,Վռամ Շապուհը այլևս բռնի կրոնափոխություն չէր անում ,այլ պաշտոններ էր տալիս այն հայ իշխաններին ,որոնք ընդհունում էին զրահադաշտությունը ։ Նա ավելացնում էր հարկերը, դժվարացնում էր քրիստոնյաների վիճակը, որ ընդունեն զրահադաշտականությունը։ Իսկ դա թուլացնում էր մեր երկրի ներքին կայունությունը։ Դրա համար սպարապետ Վահան Մամիկոնյանը վրացի Վախտանք արքայի հետ որոշեցին ընդդիմանալ Պսրսից արքային։


2. Ի՞նչ փաստերի հիման վրա կարելի է պնդել որ Պարսկաստանը մեծ կարևորություն էր տալիս հայ և վրաց ժողովուրդների կրոնափոխությանը։

Փաստը այն է ,որ քրիստնյա Վիրքը և Հայաստանը հինալի հարաբերություների մեջ էին իրար հետ և պարսից արքան անհանգստանում էր դրանից ։ Նաև նա վախենում էր քրիստոնյաների միասնական ուժից ։


3. Ի՞նչ տարբերություններ կարելի է գտնել Ակոռիի, Ներսեհապատի և Ճարմանայի ճակատամարտերի միջև։

Կարծում եմ տարբերություն չկար այդ ճակատամարտերի մեջ ։ Մեր զորքը փոքրաթիվ էր սակայան ուժեղ էր իր արդարացի լինելու պատճառով։
4. Նշի՛ր անձնային հատկանիշներ, որոնք բնութագրում
են հանուն հավատի նահատակված Վարդենի-Շուշանիկին։ Կամ փորձի՛ր նկարել Վարդենի-Շուշանիկի

Կարծում եմ,որ Շուշանիկը նուրբ դիմագծերով ,սակայն հոգով շատ արի կին էր և նա չէր փոխի իր կրոնը անգամ ամուսնու համար ։
դիմանկարը՝ բացատրելով, թե ինչու ես հենց այդպիսի դիմագծերով պատկերել նրան։
5. Ի՞նչ տպավորություններ ունես Նիխորի գործունեության և անձի վերաբերյալ: Կարո՞ղ ես պնդել, որ
թեմայի տեքստը բավական է նրա անձի և գործունեության մասին տպավորություններդ ճշմարիտ համարելու համար։

Կարծում եմ նա սովորական կամակատար իշխանավոր էր և կատարում էր իր արքայի հրամանները ։
6. Ի՞նչ նշանակություն ունեցավ Վարդանանց և Վահանանց պայքարը հայ ժողովրդի համար և ի՞նչ ազատություններ ապահովեց հասարակական կյանքի
տարբեր ոլորտների համար։

Նվարսակի պայմանագիրը հայոց պատմության ընթացքում կնքված ամենանշանավոր պայմանագրերից
էր։ Դրանով ամփոփվեցին 450-451 թթ. և 481-484 թթ. ապստամբությունների շնորհիվ ձեռք բերված արդյունքները՝ Հայաստանում քրիստոնեության և ներքին
ինքնավարության պահպանումը։

Рубрика: Без рубрики, Պատմություն

Ամփոփում

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

1. Ինչու ենք ուսումնասիրում պատմությունը:

Որ իմանալ թե ինչ իրադացություներ են տեղի ունեցել այն ժամանակ։

2. Ընտրել մեր անցած թեմաներից ձոզ համար ամենահետաքրքիրը, ներկայացնել , հիմնավորել:

Բացատրել բառեր. Ավատատեր, աստիճանակարգություն, Զորանամակ, Գահնամակ, Նիկիական հավատո հանգանակ, Ձեռնադրություն, Տիեզերական ժողով, առաքյալ, Ճգնակեցություն, Գրաբար, Սաղմոս , Առաքինություն ,Կոտակ, Տաճար Մայրի, Կանգուն ,Ուրացող ,Բորոտ ,Ուրուկ Հրովարտակ , Աշխատող ձեռք ,Առաքինի ,Սլաքներ ուղղել :

3.Փորձեք ստեղծել ձեր քաղաքը

Անվանումը

Ջդաոր

Տարածքը

7000000 մարդ

Կրոնը

Բուդիզմ և Քրիստոնեություն

Օրենսգիրքը

Կանուն 1

Պաշտել եկեղեցին և ամեն կիրակի օրը մասնաքցել պատարաքին

Կանուն 2

Չի կարելի առանց զգուշացնելու կազմարկեպրել իրադարցություններ (Խաղտելու համար 38 աբդուբիպ )

Կանուն 3

Մեր երկրից դուրս կարելի է դուրս գալ (16-63) տարեկաններին

Կանուն 4

Մեր երկրի անձնագրի օգնությաբ դուք կարողեք թռիջք կատարել (183)երկիր

Կանուն 5

Ամեն ուրբաթ օրը համրվում է մաքրության օր (եթե մարդ չի մասնակցում ն)

Կրթությունը/ ինչպիսի դպրոց կբացեիք/



մեծ գեղեցիկ դռներով և գեղեցիկ բացատով որտեղ կանցնէին խոհարարության դասերը ։



4.Նշել 5ցանկություն, նպատակ, որ ցանկանում եք իրակականան հաջորդ տարի:

Ունենալ շուն, թռնել դեպի տիեզերք և ուրախանալ ,

5.Ինչ քայլեր եք ձեռնարկում, երբ ուզում եք ծնողները կատարեն ձեր ցանկությունները:

Համոզում եմ

Рубрика: Պատմություն

Հին Ռուսիան

Հին Ռուսիան

Պատմիր ռուսական պետության առաջացման մասին:

Եվրոպայի արևելյան շրջաններում հին ժամանակներից ապրում էին սլավոնական բազմաթիվ ցեղեր: Այդ ժամանակ տոհմատիրական հասարակարգ էր և մարդիկ ապրում էին տոհմերով: 7-8 րդ դարերում արևելյան սլավոնների մոտ սկսեցին ձևավորվել ցեղային խոշոր միություններ, դրանք էին պոլյանները, վիտիչները , դրևյանները, սևերյանները: Ամենազարգացած ցեղային միությունը պոլյարներն էին, որ բնակվում էին ներկայիս Կիևի տարածքում: Նրանց տարածքն անվանում էին Ռուս, Ռոս գետի անունից: Ռոս գետը ներկայիս Դնեպր գետն է: Այստեղից էլ հետագայում առաջացել է Ռոսիյա անվանումը: Ցեղային խոշոր միությունները ղեկավարում էին իշխանները՝ կնյազները: Ամեն կնյազ, այսինքն ամեն իշխան ուներ իր զորախումբը, որը կոչվում է դրուժինա: 9-րդ դարում արևելյան սլավոնները միավորվեցին և ստեղծեցին երկու պետություն՝ Կիև և Նովգորոդ մայրաքաղաքներով: 882 թվականին Նովգորոդի իշխան Օլեգը գրավեց Կիևյան ռուսիան և ստեղծեց մեկ ընդհանուր Հին Ռուսիա պետությունը: Օլեգը Կիևը դարձրեց նորաստեղծ երկրի մայրաքաղաքը: Պետությունը ղեկավարում էր Մեծ իշխանը, որն ենթակա էին մյուս իշխանները: Հին Ռուսիան գնալով հզորացավ և զորեղացավ: Դրան նպաստում էր իշխանների նվաճողական քաղաքականությունը:

Հիմնավորիր քրիստոնության ընդունման կարևորությունըԿիևյան Ռուսիայի համար:

Հին Ռուսական պետության կազմավորումն ավարտվեց Մեծ իշխան Վլադիմիր 1-ի օրոք(980-1015) թվականներին: Մեծ իշխանը պետության և ժողովրդի համախմբման համար ընդունեց քրիստոնեությունը: Նա հասկանում էր, որ հեթանոսությունն այլևս չէր ապահովում այդ հոգևոր միասնականությունը: 988 թվականին Ռուսիան րիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն: Մինչ այդ եվրոպական մյուս պետութոյւնները Ռուսաստանը համարում ին բարբարոս երկիր: Քրիստոնեության ընդունման հետ Ռուսաստանը համարվեց քաղաքակիրթ երկիր:

Համեմատիր Յարոսլավ Իմաստունի գործունեությունը Հուստինիանոս Առաջինի գործունեության հետ:

Վլադիմիր 1-ը իր որդիներին նշանակեց Ռուսիայի տարբեր երկրամասերի և քաղաքների իշխաններ: Նրա մահից հետո որդիների միջև սուր պայքար սկսվեց Մեծ իշխանի գահին տիրելու համար:Հաղթեց Իշխան Յարոսլավլը: Նա հին Ռուսիայի Մեծ իշխանն էր 1019-1054 թվականներին:Նա ստեղծեց առաջին գրավոր օրենսգիրքը, որը կանոնակարգում էր հարաբերությունները հասարակության տարբեր կարգերի միջև: Իշխան Յարոսլավլը մեծ սեր ուներ գիտության և կրթության նկատմամբ:Նա տարբեր վանքերում և քաղաքներումբացեց դպրոցներ: Վերելք էր ապրում գրականությունն ու արվեստը: Կիևյան Ռուսիան Յարոսլավլի օրոք այն ժամանակվա հզոր պետություններից մեկն էր: Նրա ժառանգները որդիներն ու դուստրերը ամուսնացան եվրոպական հայտնի պետությունների իշխանների և իշխանուհիների հետ և այսպիսով ավելի ամրացավ Ռուսիայի կապը Եվրոպայի հետ:

Рубрика: Պատմություն

Պապ թագավոր

Հռոմեկան կյսրության և Սասանյան Պարսկաստանի միջև պատերազմ ր և Մեծ Հայքի թագավորությունը այդ ժամանակ ղեկավարող Տիրան արքան փորձում էր իր երկիրը հեռու պահել հարևան երկու տերությունների միջև ընթացող պատերազմից: Այդ ժամանակ Տիրանի որդի Տրդատը և նրա երկու որդիները որպես պատանդ պահվում էին Հռոմում: Տիրան արքան խնդիրներ ուներ նաև երկրի ներսում Հուսիկ կաթողիկոսի մի խումբ նախարարների հետ: Տիրան արքայի համար բարդ ժամանակներ էին: Նրան հայ մարզպանները դավադրաբար ձերբակալում են և ածուխով հանում են աչքերը: Մեծ Հայքի թագավորությունն անցնում է Տիրանի մյուս որդում՝ Արշակ 2-րրդ թագավորին:

Արշակ 2-ը ինքնուրույն քաղաքականություն էր վարում: Նրան վախեցնելու և իրեն ենթարկելու համար Հռոմի կայսրը հրամայում է սպանել նրա եղբայրներից մեկին՝ ար            այազն Տրդատին: Սակայն Արշակ 2-ը չի ընկճվում նա շարունակում է վարել անկախ քաղաքականությու: Նա դիմում է Ներսես կաթողիկոսին, որ միջնորդի և ետ վերադարձնի մյուս կրտսեր եղբայրներին՝ Գնելին և Տիրիթին:

Սրանք Պապ թագավորի գահակալությանը նախորդած տարիներն էին: Պապ թագավորը Տիրան Արքայի որդի Գնելի առաջնեկն էր: Նրա մայրը Փառանձեմ թագուհին էր:

Այդ ժամանկ 368 թվականին պարսից Շապուհ արքան Արշակին հրավիրում է Տիզբոն, իբր թե վիճելի հարցերը կարգավորելու համար: Արշակ արքաի հետ է լինում նաև Վասակ սպարապետը: Շապուհը տանջամահ է անում Վասակին և ձերբակալում է Արշակ արքային  Անհուշ բերդում որտեղ և նա մահանում է:

Հռոմեական օգնական զորքով 374-370 թվականներին Հայոց գահին նստում է Փառանձեմի որդին՝ Պապը:Հայոց վորավար Մուշեղ Մամիկոնյանը երկիրը մաքրում է թշնակիներից և լուծում է իր հոր Վահան Մամիկոնյանի և Արշակ արքայի վրեժը: Նա 40 000 զորականներով ջախջախում է պարսից զորքը: Պարսից հրամանատարներից շատերը Մուշեղ սպարապետի հրամանով ձերբակալվում և մահապատժի են ենթարկվում:

Այդ ժամանակ Մուշեղ Սպարապետը կարողանում է տիրանալ նար պարսիցարքայական գանձերին: Եվ Մուշեղ սպարապետը և Պապ թագավորը սկսում են զբաղվել Հայոց թագավորության ամրպնդմամ: Պապի բարեփոխումների շնորհիվ հայոց բանակի թիվը հասնում է 100 000 ի: Սակայն Պապ թագավորի վարած անկախ քաղաքականությանը դեմ էր Հռոմեական կայսրությունը և 374 թվականին հռոմեական կայսեր հրամանով խնջույքի ժամանակ Պապին դավադրաբար սպանում են: Պապին հաջորդում է նրա ազգականը Վարազդատը, որը  պատմության մեջ հայտնի է որպես օլիմպիական խաղերի հաղթող(374-378 թվականներ):

Իմ կարծիքով  Պապը հզոր թագավոր է եղել իր ժամանակների համար, սակայն ինչպես միշտ նրան խանգարել են վատ հարևանները և ներքին դավաճանները:     

Рубрика: Պատմություն
  1. Կայսերական իշխանության առանձնահատկությունները Բյուզանդիայում/գրավոր/

Բյուզնդյան միջնադարի հզորագույն պետություներից մեկն է։ Այն պաշտոնապես կոչվում էր արևելյավ հռոմիական կայսրություն ։ Նա իր անվանումը ստացել էր Բոսֆորի նեղցում գտնվող Բյուզանդիոնի գաղութի անունից։ Այդ ժամանակը Հռոմը կործանվել էր և Բյուզանդյան իրեն համրում էր կայսրության ժառանգորդը ։ Այդ ժամանակ նախկին հռոմեկան կայսրութան տարցծքում կային Բարբաորս պետությներ որոնք ընդունեցին Բյուզանդիա գերագահությունը ։527-565թվականների Բյուզանդիայի գահին էր Հյուստինիանոս 1 և նա նպատակ ուներ վերկանգնել միսանական կայսրությունը։

Ներկայացրու Հուստինիանոս Առաջին կայսեր պատմական կերպարը՝ օգտվելով համացանցից/գրավոր/

Հյուսինիանոսը դարցավ կայսր իր հորեղբոր մահից հետո ։Հուսինիանոսը աչքի է ընկել իր խելքով զինվորականի և քաղաքագետի մեծագույն հատկանիշներով ,նրա մասին ասում են որ նա գիշերները չի քնել և զբաղվել էր իր պետության հարցերով նրա մասին ազում են որ նաև նա շատ տաղադավոր զորավար էր։ Նրա կին Թեոդորան ոչ մի անգամ իր հատկանիշներո չի զիջել իր ամուսնուն ։ Հուստնիիանոս նպատակ էր դրել ինչ գնով ել լինի վերականգնել Հռոմեկան կայսրությունը։Քաղաքացիական իրավունքների ժողվածուն։

4.Ինչի մասին է «Քաղաքացիական իրավունքի ժողովածու» -ն(«Հուստինիանոսի օրենսգիրքը»)

Քաղաքացիական իրավունքի ժողովածու մի օրեսգիրք էր որտեղ Հյուստինիանոսը ամրագրել էր թե ինչ իրավունքներ ունեն իր երկրում ապրող քաղաքցիները։

5.Ներկայացրու Սուրբ Սոֆիայի տաճարը, ճարտարապետ Տրդատին /օգտվելով համացանցից, գրավոր/,

Հյուսինիանոսի օրոք կուտակված վիթխարի հարստությունը հիմնականում ծախսվում էր տաճարների և պալատների կառուցման վրա։ <Սողոմոն ես հաղթեցի քեզ>, այսպես արտահայտեց իր ուրախությունը Հուստիինյանոս կայսրը Սուրբ Սոֆիայի հոյակերտ տաճարի կառուցումից հետո։ 537 թվականին կառուցված Սուրբ Սոֆիայի տաճարը համաշխարհային մշակույթի անգերազանցելի կառույցներից է։ 10-րդ դարում տաճարի գմբեթը վնասվել էր հզոր երկրաշարժից և այն վերակառուցել է ազգությամբ հայ ճարտարապետ Տրդատը։ Կոստանդնոպոլիսը գրավելուց հետո թուրքերը այս հոյակերտ տաճարը դարձրին մզկիթ։

Рубрика: Պատմություն

Հաղարծնի վանքը

Հաղարծնի վանքը գտնվում է Տավուշի մարզում՝ Թեղուտ և Հաղարծին գյուղերի և Դիլիջան քաղաքի հարևանությամբ: Այն Տավուշի թեմի բազմաթիվ պատմական հուշակոթողներից մեկն է: Կառուցվել է 10 րդ դարում: Կազմված Գավիթից,  Հացատնից, Մատուռից, Սբ. Աստվածածին, Սբ. Գրիգոր և Սբ. Ստեփանոս եկեղեցիներից: Առաջին հայացքից նման է փոքրիկ մարմարյա քաղաքի։ Վանական համալիրի տարածքում կան բազմաթիվ տապանաքարեր և խաչքարեր: Ըստ ավանդույթի վանքի բացման և օծման արարողության ժամանակ մի արծիվ էր ճախրում գլխավոր եկեղեցու գմբեթի վրա, և դրանով իսկ այն հայտնի դարձավ որպես խաղացող (կամ ճախրող) արծվի վանք («հաղ» նշանակում է խաղ, իսկ «արծին» նշանակում է արծիվ):Այտեղից էլ առաջացել է Հաղարծին բառը։

Ինչպես ասեցինք Վանական համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։ Վանքի մասին տեղեկություններ է մեզ հասել Կիրակոս Գանձակեցու կողմից։ Վանքը ծաղկունք է ապրել 12-րդ դարի վերջին — 13-րդ դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է (Կոստանդին Դ, Ստեփանոս Օրբելյան) 13-րդ դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում։ Հայոց թագավոր Սմբատ Ա կամ Սմբատ Նահատակ — Բագրատունիների թագավորություն (ծն.  850  — մահացել է՝914 թվականի հունվարի 7-ին  Երնջակ բերդ, թաղվել է՝ Հաղարծին վանական համալիրում։

Հաղարծինի համալիրի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր։ Վանքի տարածքում, հուշարձանների գլխավոր խմբից արևելք, ժայռալանջին աղոթարաններ են, գեղաքանդակ խաչքարեր։ Հաղարծինում գտնված բրոնզաձույլ կաթսան , որ կշռում է 350 կգ, այժմ գտնվում է  Հայաստանի պատմության  թանգարանում՝ գեղարվեստական մետաղագործության բարձրարվեստ նմուշների շարքում: Կաթսայի  շուրթի պսակի արված փորագրությունը հուշում է, որ այն  պատրաստվել է 1232 թվականին:

Սուրբ Գրիգոր եկեղեցի

Ամենավաղը Սուրբ Գրիգոր եկեղեցին է (մոտ X դար), որն արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հատակագծով գմբեթավոր կառույց է։ ։Եկեղեցուն արևմուտքից կից է քառասյուն կենտրոնակազմ հորինվածքով գավիթը (XII դարի վերջ), որի անկյունային միահարթ առաստաղներին բարձրաքանդակներ են (մարդկանց պատկերներ, վարդյակներ, թռչուն, հրեշտակ ևն, նաև արձանագրություններ)։ Գավթի հարավային պատի մոտ պահպանվել են գերեզմանադամբարանների մնացորդներ։ Սուրբ Գրիգոր եկեղեցուն հյուսիսից կից է թաղածածկ մատուռ (XIII դար), իսկ դեպի արևելք շատ մոտ կանգնած է նրբագեղ մանրամասներով, կապտավուն բազալտից կառուցված Սուրբ Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին, կառուցված՝ 1244 թվականին։

Համալիրի գլխավոր եկեղեցին է Սուրբ Աստվածածինը: Ըստ հարավային մուտքի ճակատակալ քարի արձանագրության՝ կառուցվել է 1281-ին ։

Սեղանատուն

Հուշարձանախմբի արևմտյան մասում սեղանատունն է: Կառուցվել է 1248 թվականին, ճարտարապետի անունը՝ Մինաս, ներսում, արևմտյան երդիկի հյուսիսարևելյան անկյունում է։ Այն ուղղանկյուն դահլիճ է՝ մեկ զույգ սյունով բաժանված երկու հավասար երդիկավոր մասերի, որոնցից յուրաքանչյուրը ծածկված է երկու զույգ փոխհատվող կամարների համակարգով։ Ներսում միակ հարդարանքը քարեզարդ երդիկներն են, արտաքուստ՝ հարավարևմտյան մուտքի շրջակալը Հաղարծինի սեղանատունն իր կառուցվածքային հնարքով և գեղարվեստով հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է։

Ներկայիս վիճակը

Այժմ Հաղարծին վանքը վերանորոգվել է Համահայկական հիմնադրամը Սուլթան բեն Մոհամմադ ալ Քասիմի շեյխի օգնությամբ։ Հաղարծինը և Գոշավանքը Դիլիջանի ազգային պարկի հսկողության տակ են։Մարդիկ ուրիշ երկրներից հատուկ հասնում են Տավուշ մարզ Դիլիջան քաղաք տեսնելու այդ վանքը։