Рубрика: Տեխնոլգիա 6

Դդումի չիր , գազարի չիր

Դդումի չիր Դդումը մաքրել, ձևավոր  կտրատել, շարել խոր ամանի մեջ,  1 կգ. դդումի վրա շաղ տալ 400 գրամ շաքարավազ և թողնել 24 ժամ՝ ջուրը դուրս տալու համար: Հաջորդ օրը ջրից հանել դդումի հատիկները, հեղուկին ավելացնել ևս 400 գրամ շաքարավազ, դնել կրակին և օշարակ պատրաստել,  այնուհետև ավելացնել հատիկները: Եփել այնքան, մինչև հատիկները թափանցիկ դառնան: Սառչելուց հետո հատիկները հանել օշարակից, շարել ջեռոցի թավայի մեջ  և դնել 180 աստիճան ջերմությամբ ջեռոցը: Այդ ընթացքում ջեռոցի դուռը բաց թողնել, 30-40 րոպե ջեռոցում պահելուց հետո հանել, և դդումի չիրը պատրաստ է:

գազարի չիր

Պատրաստման եղանակ՝

5 կգ գազարը դնում ենք կաթսայի մեջ ավելացնում ենք

4 բաժակ ջուր

5 կգ շաքարավազ

1 թեյի գդալ կիտրոնի աղ

և եփել

թթու լավաշ

Բաղադրիչներ խնձոր – 3 հատ (միջին) սալոր – 8 հատ (միջին) Պատրաստման եղանակ Մաքրում և կտրատում ենք սալորն ու կեղևահանված խնձորը: Հարում ենք բլենդերով կամ աղում: Ստացված պյուրեանման զանգվածը 1 սմ հաստության շերտով քսում ենք պերգամենտային թղթով պատված տապակի վրա: Տեղափոխում ենք ձևամանը 150 աստիճան տաքացրած ջեռոց 20 րոպեով: Թթու լավաշի ջեռոցում մնալու ողջ ընթացքում հարկավոր է ջեռոցի դուռը բաց թողնել: Պատրաստի թթու լավաշը զգուշորեն առանձնացնում ենք պերգամենտային թղթից: Եթե թուղթը դժվարությամբ է պոկվում, ապա հարկավոր է թթու լավաշը մի փոքր էլ չորացնել ջեռոցում: Պատրաստի թթու լավաշը կտրատում ենք երկար շերտերով և փաթաթում ռուլետի նման: Եվ ահա այն պատրաստ է: Ի դեպ,  թթու լավաշը հարկավոր է պահել չոր ապակե տարայի մեջ համեմատաբար սառը տեղում: