Рубрика: Ֆիզիկա 7

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Ե՞րբ է ֆիզիկայում օգտագործվում <<աշխատանք>> հասկացողությունը

երբ կատարվում է գործողություն։

2.Ի՞նչ մեծություններից է կախված մեխանիկական  աշխատանքը

հպվելուց։

3.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը:Ո՞րն է աշխատանքի բանաձևը

A=Fs ,

4.Ի՞նչ միավորով է արտահայտվում աշխատանքը, միավորների ՄՀ-ում

A

5.Ի՞նչն է կոչվում հզորություն

Հզորությունը կոչվում այն ֆիզիկական մեծությունը որը հավասար է աշխատանքի հարաբերության այն ժամանակամիջոցին , որի ըտացքում կատարվել է այդ աշխատանքը ։

6.Ինչպե՞ս հաշվել հզորությունը:Ո՞րն է հզորության բանաձևը և միավորը

1Վտ =1 Ջվ

Рубрика: Ֆիզիկա 7

Դասարանում  քննարկվող հարցեր.

1.Ի՞նչն են անվանում մարմնի կշիռ:

Այն ուժը, որը երկրի ձգողության ուժի ազդեցությամբ ազդում է հորիզոնական հենարանին կամ ուղղահայաց կախոցի վրա կոչվում է մարմնի կշիռ։

2.Ի՞նչ բնույթի ուժ է մարմնի կշիռը:

Մարմնի կշիռ հաճախ շփոթում են զանգվածի հետ երկուսնել չափում են կշեռքով։

3.Ինչպե՞ս է ուղղված մարմնի կշիռը,և որտեղ է այն կիրառված

Ներքև

4.Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի կշիռը:

P=mg

5.Պարզաբանել մարմնի կշռի և ծանրության ուժի տարբերությունները:

Ծանրության ուժի ազդեցության տակ , մարմինը անշարժ մնում է հենարանի վրա,կամ իր կշռի չափով կախված ուղղահայաց զսպանակից ։

6.Քննարկել մարմնի զանգվածի և կշռի տարբերությունները

Рубрика: Ֆիզիկա 7

Բլեզ Պասկալ

Բլեզ Պասկալը (1623-1662) — ֆրանսիացի ականավոր մաթեմատիկոս, մեխանիկ, ֆիզիկոս, գրող և փիլիսոփա է: Նա միաժամանակ ֆրանսիական գրականության դասական է, մաթեմատիկական վերլուծաբան, հավանականության տեսության և պրոյեկտիվ երկրաչափության հիմնադիրներից մեկը, հաշվարկման տեխնոլոգիայի առաջին նմուշների ստեղծողը, հիդրոստատիկայի հիմնարար օրենքի հեղինակը:

Ապրելով ընդամենը 39 տարի, որի մեծ մասը նա լուրջ հիվանդ էր, նրան հաջողվեց զգալի հետք թողնել գիտության և գրականության մեջ:

Պասկալի պատվին անվանում են.

  • խառնարան լուսնի վրա;
  • Մեխանիկայում ճնշման և սթրեսի չափման միավորը;
  • Պասկալի ծրագրավորման լեզու:
  • Իր ծննդավայր Կլերմոն-Ֆերան քաղաքի երկու համալսարաններից մեկը:
  • Ֆրանսիական գիտության մշակներին տրվող ամենամյա մրցանակը:

Պասկալի կենսագրությունը

Բլեզ Պասկալը ծնվել է Ֆրանսիայի Կլերմոն-Ֆերան քաղաքում ՝բարձրաստիճան պաշտոնյա Էթյեն Պասկալի ընտանիքում: Ունեցել է երկու քույր: Մայրը մահացել էր, երբ Բլեյսը 3 տարեկան էր: 1631 թվականին ընտանիքը տեղափոխվել է Փարիզ: Բլեզը եղել է չափազանց շնորհալի երեխա: Նրա հայրը ՝ Էթյենը, կրթել է տղային ինքնուրույն: Հայրը կարծում էր, որ 12 տարեկանից Բլեզը պետք է ուսումնասիրի հին լեզուներ, իսկ 15-ից ՝ մաթեմատիկա: Հայրը պատկերացնում էր, որ եթե Բլեզը ճանաչի մաթեմատիկան, կսիրահարվի այդ գիտությանը և կանտեսի լատիներենն ու մյուս գիտությունները: Նա տղայից թաքցրեց երկրաչափության վերաբերյալ գրքերը:

Այնուամենայնիվ, Բլեզը, տանը մենակ մնալով, սկսեց հատակին ածուխով նկարել տարբեր երկրաչափական պատկերներ  ուսումնասիրել դրանք: Չիմանալով երկրաչափական տերմինները ՝ նա ուղին անվանեց «փայտ», իսկ շրջանակը ՝ «օղակ»: Երբ Բլեզի հայրը պատահաբար բռնեց այս ինքնուրույն դասերից մեկը, նա ցնցվեց. Երիտասարդ հանճարը, մեկ ապացույցից մյուսը անցնելով, իր հետազոտության մեջ այնքան էր առաջ գնացել, որ հասավ «Էվկլիդեսի» առաջին գրքի երեսուն երկրորդ թեորեմին:

image_06dgafD4knsvdjlJXnlsg.jpg

Էթյեն Պասկալը, իր ընկերոջ խորհրդով հրաժարվեց իր նախնական ծրագրից և թույլ տվեց իր որդուն կարդալ մաթեմատիկական գրքեր: Հանգստի ժամերին Բլեզը ուսումնասիրում է Էվկլիդեսի երկրաչափությունը, իսկ հետո հոր օգնությամբ անցնում է Արքիմեդեսի, Ապոլոնիոսի, Պապպոս Ալեքսանդրացու և Դեզարգեսի գործերին:

1634 թ.-ին, երբ Բլեզը ընդամենը 11 տարեկան էր, ճաշի սեղանի շուրջ ինչ-որ մեկը դանակովկտրեց ֆեյանս ուտեստը: Այդ գործողության ժամանակ արտասովոր ձայն եկավ: Ապագա գիտնականը  նկատեց, որ հենց մատով էր դիպչում ուտեստին, ձայն չէր գալիս: Դրա բացատրությունը գտնելու համար փոքրիկ Պասկալը մի շարք փորձեր անցկացրեց, որոնց արդյունքները հետագայում ներկայացրեց իր «Ձայների տրակտատ» ստեղծագործության մեջ:

Պասկալի մեքենան

image_7mIrQc7OcnO8384kfF.jpg

Բլեզը, իր մտավոր հայացքը ուղղում էր դեպի բառացիորեն այն ամենը, ինչ շրջապատում էր իրեն: Իր կյանքի այս ժամանակահատվածում Բլեզի հայրը, Նորմանդիայի թաղապետն էր և հաճախ էր զբաղվում  հարկերի, տուրքերի բաշխման հոգնեցուցիչ հաշվարկներով: Տեսնելով, թե ինչպես է հայրը աշխատում թվաբանության ավանդական մեթոդներով և դրանք անհարմար համարելով, Պասկալը որոշեց ստեղծել հաշվողական սարք, որը կարող է զգալիորեն պարզեցնել հաշվարկները: 1642 թ.-ին 19-ամյա Բլեզ Պասկալը սկսեց ստեղծեց իր «Պասկալին» հաշվիչ մեքենան, դրանում, իր իսկ խոստովանությամբ, նրան օգնեցին իր վաղ տարիներին ձեռք բերած գիտելիքները:

Հաշվիչի նախատիպը դարձած Պասկալի մեքենան նման էր միմյանց հետ կապված բազում ատամնաշարերով լի տուփի և կատարում էր հաշվարկներ վեցանիշ թվերով: Իր գյուտի ճշգրտությունն ապահովելու համար Պասկալն անձամբ ներկա է գտնվել դրա բոլոր բաղադրիչների արտադրության ժամանակ:

Որպեսզի խրախուսեն նրան շարունակել բարելավել մեքենան, նրա ընկերները ուշադրություն հրավիրեցին Ֆրանսիայի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկի ՝ կանցլեր Սեգյեի: Նա, ուսումնասիրելով նախագիծը, խորհուրդ տվեց Պասկալին այստեղ չկանգնել: 1645 թվականին Պասկալը Սեգիերին նվիրեց մեքենայի պատրաստի մոդելը, և 4 տարի անց նա ստացավ արքայական արտոնություն իր գյուտի համար:

Գրեթե երեք դար Պասկալի կողմից հորինված զուգակցված անիվների սկզբունքը հիմք դարձավ առավելագույն մեքենաներ ստեղծելու համար, և ինքը `գյուտարարը սկսեց կոչվել ֆրանսիական Արքիմեդես:

Рубрика: Ֆիզիկա 7

Մեր ժամանակների հայտնի ֆիզիկոսը

Սթիվեն Հոքինգ

Բրիտանացի հայտնի ֆիզիկոս, տեսաբան Սթիվեն Հոքինգը, Բի-Բի-Սի-ին տված իր հարցազրույցում խոսել է իր հայ ուսուցիչ Տիգրան Թահթայի մասին. «Նրա դասերն աշխույժ էին և գրավիչ: Ամեն բան կարող էր քննարկման առարկա դառնալ: Մենք միասին ստեղծեցինք իմ առաջին համակարգիչը: Շնորհիվ պարոն Թահթայի’ ես դարձա Քեմբրիջի համալսարանի մաթեմատիկայի ամբիոնի պրոֆեսոր, ամբիոն, որը ժամանակին գլխավորել է Իսահակ Նյուտոնը»,- ասել է Հոքինգը: Նա հավելել է, որ յուրաքանչյուր առանձնահատուկ մարդու թիկունքում կանգնած է առանձնահատուկ ուսուցիչ: «Այսօր մեզ ավելի քան անհրաժեշտ են մեծ ուսուցիչներ: Մենք պետք է հասկանանք, թե որքան կարևոր են նրանք»:
Տիգրան Թահթան (1928-2006 թթ.) ցեղասպանությունից փրկված և Մանչեսարում հաստատված ծնողների զավակ էր, մաթեմատիկայի բնագավառում բազմաթիվ աշխատությունների հեղինակ:

Սթիվեն Ուիլիամ Հոքինգ անգլիացի ֆիզիկոս-տեսաբան ու տիեզերաբան է: Նա է հիմնադրել Քեմբրիջի համալսարանի տեսական տիեզերաբանության կենտրոնը։ Հոքինգը Պապական գիտությունների ակադեմիայի անդամ էր, նախագահի ազատության շքանշանակակիր։

2002 թվականին հարցման արդյունքում Բիբիսի֊ն հրապարակեց բոլոր ժամանակների 100 մեծագույն բրիտանացիների ցանկը, որտեղ Հոքինգը զբաղեցնում էր 25֊րդ տեղը։ Գիտնականը 1979֊ից 2009 թվականները եղել է Քեմբրիջի համալսարանի մաթեմատիկայի դասախոս։ Հասել է կոմերցիոն հաջողությունների շնորհիվ իր գիտահանրամատչելի աշխատույթունների, որտեղ նա խոսում է իր սեփական տեսություններից և ընդհանուր առմամբ տիեզերաբանությունից:

Սթիվեն Հոքինգը ծնվել է 1942թվականին Օքսֆորդում, ուր Լոնդոնից տեղափոխվել էին նրա ծնողները՝ գերմանական ավիացիայի ռմբակոծություններից փախչելու նպատակով:

Հայրը՝ Ֆրենկ Հոքինգը, աշխատում էր բժշկական կենտրոնում։ Մայրը՝ Իզաբել Հոքինգը, աշխատում էր նույն կենտրոնում՝ որպես քարտուղարուհի։ Ընտանիքում՝ Սթիվենից բացի, դաստիարակվում էին ևս երկու երեխաներ. կրտսեր քույրերը՝ Ֆիլիպան ու Մերին և որդեգրված եղբայրը՝ Էդվարդը։

1950 թվականին երբ հայրը դարձավ Բժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտի մակաբուծաբանության բաժնի վարիչ, Հոքինգը և իր ընտանիքը տեղափոխվեցին Սուրբ Ալբանս, Հերթֆորդշայր։ Սուրբ Ալբանսում ընտանիքը համարվում էր բավական խելացի և որոշ չափով տարօրինակ ընտանիք։ Նրանք ապրում էին շատ համեստ։

1962 թվականին Հոքինգը ավարտել է Օքսֆորդի համալսարանը, իսկ 1966 թվականին պաշտպանել է իր դոկտորական աշխատանքը՝ «Տիեզերքի ընդլայնման առանձնահատկությունները» թեմայով։

1965 թվականից Հոքինգը աշխատել է որպես գիտաշխատող Քեմբրիջի Գոնբիլ և Կիզ քոլեջում,  ապա աշխատել է Տեսական աստղաբանության ինստիտուտում, կիրառական մաթեմատիկայի եւ տեսական ֆիզիկայի անբիոններում: 1979 թվականից եղել է մաթեմատիկայի պրոֆեսոր։ 1974-1975 թվականներին նա Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի բարձր կրթաթոշակ ստացող ուսանող էր։

Ինքն իր մասին Հոքինգը ասել է, որ լինելով մաթեմատիկայի պրոֆեսոր, նա դպրոցական տարիներին երբեք մաթեմատիկական կրթություն չի ստացել։ Օքսֆորդում իր դասավանդման առաջին տարում նա ավարտեց իր դասախոսությունը պահանջած ժամանակից երկու շաբաթ շուտ:

Հոքինգը տառապել է հազվագյուտ հիվանդությամբ ։ Այդ հիվանդությունը տասնամյակներ շարունակ նրան աստիճանաբար անդամալույծ է դարձրել։ Հոքինգը մի շարք դժվարությունների միջով է անցել Օքսֆորդում սովորելու իր վերջին տարվա ընթացքում․ նա մի քանի անգամ ընկել է աստիճաններից և քայլելիս: Խնդիրներն առավել վատթարանում են, և նա սկսում է խոսելիս հաճախ հնչյունները կուլ տալ։ Նրա ընտանիքը նկատում է այս փոփոխությունները, երբ նա վերադառնում է տուն Սուրբ Ծննդյան տոներին ։ Շուտով բժշկական հետազոտություններ են սկսում։  Բժիշկները հաղորդում են, որ նրան ապրելու համար մնացել է 2 տարի։ Խոսելու կարողությունից զրկվելուց հետ նա կարողանում էր հաղորդակցվել այլ անձանց հետ շնորհիվ խոսքի սինթեզատորի, որը սկզբում կառավարում էր ձեռքի իսկ հետագայում վզի մկանների միջոցով։

Հոքինգը մահացել է 76 տարեկան հասակում՝Քեմբրիջի իր տանը 2018 թվականին։

 2006 թվականին գիտնական Հոքինգը համացանցում բաց հարց է ուղղում ժողովրդին․ «Այս աշխարհում, որը թե՛ քաղաքական, թե՛ հասարակական, թե՛ էկոլոգիապես առումներով գտնվում է քաոսի մեջ, ինչպե՞ս կարող է մարդկությունը գոյատևել հաջորդ 100 տարիների ընթացքում։» Ավելի ուշ նա պարզաբանում է․ «Ես չգիտեմ պատասխանը։ Այդ պատճառով էլ հարցնում եմ, որպեսզի մարդկանց դրդեմ մտածել այդ մասին և տեղյակ լինել այն վտանգների մասին, որոնց առջև մենք շուտով կանգնելու ենք։»

Խոսքը միջուկային պատերազմի, գենետիկորեն ստեղծված համավարակների, վիրուսների և անհայտ վտանգների մասին է: Հոքինգը կարծում էր, որ կյանքը Երկիր մոլորակի վրա վտանգված է։ 2010 թվականին նա ասել է․ «Եթե այլմոլորակայիններն այցելեն մեզ, ես կարծում եմ արդյունքը կլինի այնպիսի մի բան, ինչպես երբ Քրիստոֆեր Կոլումբուսը առաջինը ոտք դրեց Ամերիկա, ինչն այդքան էլ լավ ազդեցություն չունեցավ ամերիկացի հնդիկների վրա։

Հոքինգը պնդում էր, որ արհեստական բանականությունը կարող է վճռական լինել մարդկության ճակատագրի որոշման համար։

Սթիվեն Հոքինգի մտքերից`

Ոչ ոք չի կարող վիճել մաթեմատիկական թեորեմայի հետ:

Շատ սցենարներ կան, թե ինչպես կյանքը կվերանա երկրի երեսից։ Ես լավատես եմ, ես հավատում եմ, որ մենք անպայման կհասնենք աստղերին:

Գիտելիքի ամենամեծ թշնամին ոչ թե տգիտությունն է, այլ գիտելիքի առկայության պատրանքը:

Ես պատկերացում էլ չունեմ՝ ինչքան է իմ IQ-ն։ Նրանք, որոնց հետաքրքրում է իրենց IQ-ն, ուղղակի անհաջողակներ են:

Եթե զգում եք, որ հայտնվել եք սև խոռոչիմեջ, մեկ է՝ մի հանձնվեք. ելք կա:

Ես ուզում եմ ասել, որ սև խոռոչները այնքան էլ սև չեն, որքան թվում են։ Դրանք հավերժական բանտեր չեն, ինչպես կարծում էին առաջ։ Դրանցից ելք կա, և գուցե նաև ելք՝ դեպի ուրիշ տիեզերք:

Մարդը միակ կենդանի էակն է, որը գիտի՝ իրեն մահ է սպասում, և միակն է, որը կասկածում է դրա անդառնալիության վրա:

Շուտ մեռնելու հեռանկարը ինձ ստիպեց հասկանալ, որ կյանքն արժանի է ապրելու:

Թերևս ես հավատում եմ Աստծուն.Աստված ասելով ես հասկանում եմ այն ուժերի մարմնավորումը, որոնք ղեկավարում են Տիեզերքը:

Իմ նպատակը բավական պարզ է. ես ուզում եմ հասկանալ Տիեզերքը, ինչո՛ւ է այն այսպիսին և ինչո՛ւ ենք մենք այստեղ:

Աստղագետները բավական խելացի են. նրանք իրենց տեսություններն այնքան մշուշոտ են կառուցում, որ ցանկացած ելքի դեպքում դրանք սխալ չլինեն:

Բոլոր համակարգերից, որոնք մենք ունենք, ամենաբարդը մեր սեփական մարմիններն են:

Իմ ողջ կյանքի ընթացքում ես զբաղվել եմ այն գլխավոր հարցով, որի հետ մարդկությունն առնչվում է, և փորձել եմ պատասխան գտնել։ Գուցե հենց այդ պատճառով էլ ես ավելի շատ գրքեր եմ վաճառել ֆիզիկայի մասին, քան Մադոննան՝ սեքսի:

Այնտեղ, որտեղ կյանք կա, հույս էլ կա:

Գուցե ես ինչ-որ հարցում վատը չեմ, բայց ես Էյնշտեյնը չեմ:

Կյանքը ողբերգական կլիներ, եթե այդքան զվարճալի չլիներ:

Рубрика: Ֆիզիկա 7

Ֆիզիկական մեծություններ

1. ի՞նչ է փորձը և ինչո՞վ է այն տարբերվում դիտումից

Գիտնակաները կատարում են դիտարկումներ օրինակ երկնային մարմինների կայծակի,ծիածանի ուսումնասիրության ժամանակ կատարում են չափումներ սակայն երբեմն անհրաժեշտություն է լինում նաև գիտական փորձեր կատարել,ավելի մանրամասն հասկանաուլ համար այդ ֆիզիկական երևույթը։

2․Ֆիզիկական մեծությունների չափումներ,չափումների դերը գիտության մեջ

Ֆիզիկական մեծությունների չափումների ժամանակ ուսումնասիրվում է ,թե տվյալ մարմինը որքան է կշռում,ինչ հեռավորության վրա է գտնվում այլ մարմիններից ,որն է նրա անկման արագությունը ։

3.Ի՞նչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:

4.Գրիր երկարության հիմնական և այլ  միավորները:

Երկարության հիմնական միավորը մետրն է (մ)։Այլ միավորներն են նանոմետր,միկրոմետր,միլմետր,սանտիմետր, դեցիմետր,կիլոմետր ։

5.Ի՞նչ չափիչ   սարքեր    եք ճանաչում: Թվարկեք

Մետր,քանոն,կշերք,ջերմաչափ, հեռաչափ,մանրաչափ,ուժաչափ ։

6.Այդ սարքերը ի՞նչ ֆիզիկական մեծություններ են չափում

Մետր-տարածություն

քանոն-երկարություն

կշեռք-զանգված

ուժաչափ-ուժ

մանրաչափ- փոքր տարածություններ չափող գործիք

ջերմաչափ-ջերմություն չափող գործիք

Հեռչափ-Դիտողից մինչև առարկայի հեռավորությունն առանց ուղղակի չափումների որոշելու գործիք

7.Ի՞նչ է չափիչ սարքի սանդղակ

Սանդղակ չապիչ սարքի վրա տեղադրված քանոն է ։

8.Ո՞րն է չափիչ սարքի չափման սահմանը

Ամեն չապիչ սարք ունի իր չապման սահմանը։

9.Ի՞նչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք

Երկու հարևան գծիկների միջև ընկած հեռավորությունը և դրան համապատասխան թիվը կոչվում է բաժանման արժեք։

10.Ինչի՞ց է կախված չափման սխալը

Ֆիզիկական մարմնի ճշգրիտ չափը որոշել գրեթե հնարավոր չէ ։Չափման սխալը կախված է ,թե ինչ չափիչ սարքով ես այն չափում ։Որքան փոքր են սանդղակի չափման գծերը այնքան ճշգրիտ է չափումը։

Рубрика: Ֆիզիկա 7

Թեմա․Ֆիզիկայի ուսումնասիրման առարկան։Ֆիզիկական երևույթներ։Դիտումներ և փորձեր։

1.ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը

2.ո՞րն է ֆիզիկայի հիմնական խնդիրը

3.ի՞նչ է ուսումնասիրում ֆիզիկան

4.քննարկել  ի՞նչ է բնությունը

5.ի՞նչ ես հասկանում բնության երևույթ ասելով

6.բերել ֆիզիկական երևույթների օրինակներ

7.թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները

8.ի՞նչ է ֆիզիկական մարմինը:Բերեք օրինակներ

9.ի՞նչ է նյութը:Բերեք օրինակներ:

10.ի՞նչ է մատերիան

11.ինչպ՞ես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին

12.ի՞նչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից

13Ի՞նչ է վարկածը

14.Ի՞նչ է օրենքը

15.Ի՞նչ է  ֆիզիկական տես ությունը

Սովորել Է.Ղազարյանի դասագրքից էջ5 -ից մինչև էջ 12

Պատրաստել ուսումնական նյութ՝ էջ8,որէ ֆիզիկոսի մասին

Կատարել Վ.Ի.Լուկաշիկի խնդրագրքից Էջ3 խնդիրներ1-ից12-ը և

Է.Ղազարյանի դասագրքից էջ166 -ից 1-ից մինչև 5 վարժությունները։