Рубрика: Մայրենի-6-րդ

Ձոն Ստուգատես

Աքրոսիտկոս

Իմ կյանքում կա մի մարդ, որ անփոխարինելի է։ Նա մայրիկս է, որ ամեն օր, ամեն ժամ ինձ զարմացնում իր բարի սրտով։ Ջերմ բառերը բխում են ու բխում, նա ժպտում է ու տանում է ինձ դեպի մանկություն, հետո բարձրացնում է, ծանոթացնում է նոր կյանքի հետ, սովորեցնում է լինել բարի, սիրող, ներող, աշխատասեր, հանդուրժող և ուժեղ, որ դիմանամ տարբեր դժվարություններին։ Իմ ուրախ ու տխուր պահերին նա իմ կողքին է։ Ուզում եմ ասել նրա անունը՝ ԼԻԱՆԱ

Լ- Լուսավոր մտքեր դու ունես

ի-Իմ միակ թանկագին իմ մայրիկ,

ա- արևից պոկված իմ ծաղիկ։

ն- նայիր, հա, հանկարծ չտխրես։

ա- ասա ինձ ու ես կհասնեմ քեզ։

Եվ այսպես, իմ մայրիկի անունը Լիանա է։ Նա աշխատում է լրագրող՝ Շողակաթ հեռուստաընկերությունում։ Մայրիկս հարցազրույցներ է վերցնում տարբեր հոգևորականերից, շատ է շրջագայում Հայաստանի տեսարժան վայրերով։ Հատկապես նկարում և լուսաբանում է շատ հայտնի և անհայտ եկեղեցիներ։

Մայրիկիս ընկերների քանակը շատ մեծ է։ Երբ ես հետաքրքրվում եմ, թե նա քանի ընկեր ունի, ինքը սկսում է թվարկել, թե որտեղ է աշխատել , քանի տարի և ես հասկանում եմ, որ ամեն տեղ նա հարյուրավոր ընկերներ ունի։ Մայրիկիս ընկերները շատ հաճախ են լինում մեր տանը։ Նրանց մեջ շատ տարբեր մասնագիտույան մարդիկ կան՝ բժիշկներ, գրողներ, երաժիշտներ, հոգևորականներ, և պատկերացնում եք, թե ինչ ուրախ են անցնում այդ հանդիպումները։

Տարիներ առաջ մայրիկս գնացել էր Հնդկաստան՝ Կալկաթա։Նա այնտեղ էլ շատ սիրելի մարդկանցով էր շրջապատվել։ Կարող եմ ասել, որ իմ մայրիկի ամենա շատ զարգացած հատկանիշը ընկերասիրությունն է, և դա շատ լավ է։

Իմ մայրիկը աչքի է ընկնում բարությամբ, երբ նույնիսկ շատ բարկացած է լինում, միևնույնն է մտածում է, որ չնեղացնի մեզ։

Կարճ ասած՝ նա ամենա լավն է։

Автор:

Բարև ձեզ ես Միսաք Միսաք Մինասյան եմ ։ Սովուրմ եմ Մխիթար Սեբաստացի կլրթահամալիրում զբաղվում եմ նկարչությամբ

Оставьте комментарий